Աննա Հակոբյանն այցելել է Ջերմուկ, հյուրընկալվել երկկողմանի ծնողազուրկ երեխաների տանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+22.09 oC

Աննա Հակոբյանն այցելել է Ջերմուկ, հյուրընկալվել երկկողմանի ծնողազուրկ երեխաների տանը

18:44 17.12.2022

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դեկտեմբերի 17-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնք: Ջերմուկի պատկերասրահի մոտ Աննա Հակոբյանին դիմավորել են Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և պատկերասրահի տնօրեն Վարդան Ավետյանը:

Պատկերասրահն այդ պահին փակել էր դռները: Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո ԿԳՄՍ նախարարությունը պատկերասրահի թանկարժեք էքսպոնատները Երևան էր տեղափոխել:

Մասնաճյուղի տնօրինությունը հիմա նախարարության հետ բանակցում է թանգարանի նմուշները հետ բերելու հարցի շուրջ:

Աննա Հակոբյանին հետաքրքրում էր, թե մինչև ադրբեջանական ագրեսիան որքան այցելու էին ունենում: Տնօրենի խոսքով, ցուցադրությունների օրերին մի քանի հարյուր այցելու են ունեցել, շատ էին գալիս նաև առողջարանների այցելուները:

Տարածքում հիմա միայն վարպետ Վարդան Ավետյանի գործերն են, բայց ցանկությունը մեծ է սրահները նորից լեցուն տեսնելու՝ Սարյան ու Կոնջորյան են ունեցել՝ պատմել է տնօրենը։

Վարդան Ավետյանը դասավանդում է նաև արվեստի դպրոցում և Աննա Հակոբյանին վստահեցրել է՝ երիտասարդներն այսօր հետաքրքված են նկարչությամբ, շատերը պրոֆեսիոնալներ են դառնալու։

Ավետյանը Աննա Հակոբյանին է ներկայացրել իր նկարած մի քանի աշխատանք, այդ թվում աբստրակտ ոճով նկարած կտավը՝ նվիրված 44-օրյա պատերազմին։

Ջերմուկում վարչապետի տիկինը այցելել է նաև համայնքային կենտրոն: Նրան դիմավորել է կենտրոնի պատասխանատու Անահիտ Եղիազարյանը, ուղեկցել ներս, ներկայացրել իրենց գործունեությունը։

Կենտրոնում երկու խմաբկ է գործում՝ նկարչության ու հելյունագործության։ Կենտրոն հաճախում են Ջերմուկի այն կանայք, որոնք ազատ ժամանակ ունեն, սիրում են նկարել կամ գործել։ Իրենց աշխատանքները՝ նկարազարդված շապիկներն ու բաժակները, գործված գլխարկները, շարֆերն ու տիկնիկները վաճառում են Ջերմուկում բացած փոքրիկ կրպակում։

Մինչև պատերազմը քիչ թե շատ վաճառվում էր, զբոսաշրջիկներին արտադրանքը հետաքրքրում էր, հիմա քանակը նվազել է, բայց դա իրենց չի տխրեցնում, կարևորը իրենց տանն են՝ Աննա Հակոբյանի հետ զրույցում ասել են ջերմուկցի կանայք։ Հիմա վաճառքի համար սկսել են օգտագործել նաև օնլայն հարթակները։ Վարչապետի տիկինը հորդորել է զարգացնել նաև առցանց վաճառքը, առաջարկել տեսականին հյուրանոցներում ներկայացնել։

Կենտրոնի պատասխանատուն վարչապետի տիկնոջը պատմել է, որ կարի մեքենաների առկայության պարագայում կարող են ավելի շատ կարել ու վաճառել, Աննա Հակոբյանն էլ խոստացել է ապահովել նրանց անհրաժեշտ աշխատանքային գործիքներով։

Մարզպետ Արարատ Գրիգորյանն էլ վարչապետի տիկնոջը տեղեկացրել է, որ ջերմուկցի կանայքն միայն այստեղ չէ, որ ակտիվ են, շատերը ռազմական ճամբար են այցելում, արդեն լավ կրակում են։

Խմբակ այցելող կանանց մեջ նաև զինվորական կար, վստահեցրել է, ցանկացած մարդու երկրորդ մասնագիտությունը պետք է ռազմական ուղղվածությամբ լինի։

Զրույցի ընթացքում անդրադարձել են նաև հայրենադարձությանը, երկիրը զարգացնելու հնարավորություններին։ Պետության զարգացման վրա մեծապես ազդել է այն հանգամանքը, որ շատերը մեկնել են այլ երկիր` անգամ խաղաղ պայամններում։ Կվերադառնան այն պարագայում, երբ հայրենիքը գրավիչ դառնա՝ ներկաներին ասել է վարչապետի տիկինը, վստահեցրել, գրավիչ դարձնելու համար ամեն ինչ կանեն հայրենիքում մնացածները։

Մտերմիկ զրույցից հետո Աննա Հակոբյանը ջերմուկցի կանանց հաջողություն է մաղթել, կարևորել նման կենտրոնների առկայությունը, ընդլայնումը, գուցե միտքը վարակիչ դառնա և տարածվի նաև մյուս մարզերում։

Ջերմուկ այցի ընթացքում Աննա Հակոբյանը հյուրընկալվել է երկկողմանի ծնողազուրկ երեխաների՝ Վարդուհու և Անիի տանը: Նրանց խնամում է տատիկը՝ տիկին Վարդիթերը: Ծնողների մահից հետո տատիկը երեխաներին մեծացնելու և դաստիարակելու ամբողջ ծանրությունն իր վրա է վերցրել։

Անին տան փոքրն է՝ 8 տարեկան, Վարդուհին՝ 11։ Վարդուհին փոքր հասակում շնից վախեցել է ու հիմա շաքարային դիաբետ ունի։

Վարչապետի տիկինը հետաքրքրվել է, թե ինչ փուլում է հիվանդությունը, որտեղ են բուժում երեխային։ Տիկին Վարդիթերը տեղեկացրել է, որ հիվանդանոցում անհրաժեշտ դեղերը ստանում են, ևս մեկ տեսակ էլ արտասահմանից մի բարերար է ուղարկում։

Վարչապետի տիկինը հետաքրքրվել է նաև ապրուստի պայմաններից։ Տատիկը չի աշխատում, թոռներին մեծացնում է ստացած նպաստով։ Աննա Հակոբյանը Երեխաների նախասիրություններով է հետաքրքրվել, պարզել, որ Անին պարի է հաճախում, իսկ Վարդուհին կիթառի, ամեն ինչ հասցնում են, ասում է տիկին Վարդիթերը, միայն թե առողջ լինեն։

Վարչապետի տինոջ այցից առաջ երեխաները պատրաստվում էին տոնաածառ զարդարել։ Վարդուհու ու Անիի հետ հաճելի գործին է միացել նաև Աննա Հակոբյանը։ Տոնածառը միասին զարդարելուց հետո Աննա Հակոբյանը առողջություն է մաղթել ընտանիքին և փոխադարձ այցով հրավիրել Երևան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժիրուն վերադարձել է Լիգա 1

20:28 03.07.2025

Ժիրուն վերադարձել է Լիգա 1

Ֆրանսիայի հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Օլիվյե Ժիրուն տեղափոխվել է «Լիլ», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 38-ամյա հարձակվողը հեռացել է «Լոս Անջելեսից» ազատ գործակալի կարգավիճակում և 1 տարվա պայմանագիր կնքել «Լիլի» հետ: Նոր թիմում Ժիրուն կխաղա «9» համարի մարզաշապիկով: Ժիրուն նախկինում խաղացել է Լիգա 1-ում: 2011/12 մրցաշրջանում նա «Մոնպելյեի» կազմում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, ինչից […] ...

Մահացել է Հարավային Աֆրիկայի նախկին փոխնախագահ Մաբուզան

20:20 03.07.2025

Մահացել է Հարավային Աֆրիկայի նախկին փոխնախագահ Մաբուզան

Հարավային Աֆրիկայի նախկին փոխնախագահ Դեյվիդ Մաբուզան մահացել է 64 տարեկան հասակում, հաղորդում է EWN տեղական ռադիոկայանը։ Մաբուզան մահացել է Յոհաննեսբուրգի հիվանդանոցում։ Թե ինչ ախտորոշմամբ է նա հոսպիտալացվել, չի հրապարակվում։ Մաբուզան Հարավային Աֆրիկայի փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի փետրվարից մինչև 2023 թվականի փետրվարը։ ...

Զելենսկի. Եվրոպան ի վիճակի չէ փոխարինել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը

20:08 03.07.2025

Զելենսկի. Եվրոպան ի վիճակի չէ փոխարինել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը

Կիևը ակնկալում է ԱՄՆ-ից զենքի շարունակական մատակարարումներ, քանի որ Եվրոպան ի վիճակի չէ փոխարինել դրանք, հատկապես ՀՕՊ համակարգերի առումով։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։ «Մենք հույս ունենք ամերիկյան աջակցության շարունակականության վրա, քանի որ կան որոշակի դիրքորոշումներ, որոնք, ցավոք, Եվրոպան չի կարող ապահովել: Հատկապես, երբ խոսքը Patriot-ի համար նախատեսված հրթիռների մասին է, այո, սա չափազանց […] ...

«Բարսելոնան» դիտարկում է «Ինտերի» պաշտպանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հնարավորությունը

20:00 03.07.2025

«Բարսելոնան» դիտարկում է «Ինտերի» պաշտպանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հնարավորությունը

Կատալոնական «Բարսելոնան» դիտարկում է Միլանի «Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն: «Բարսելոնան» վերջին ամիսների ընթացքում ուշադիր հետևում է նիդերլանդցի ֆուտբոլիստի շուրջ իրավիճակին: Իտալական ակումբի առաջատար խաղացողի համար սահմանված 25 միլիոն եվրո հրաժարագինն ուժի մեջ է մինչև հուլիսի կեսը, այդ պատճառով էլ «Բարսելոնան» դեռ պաշտոնական առաջարկ չի […] ...

Նորաշենի բնակիչը զենք-զինամթերք է կամավոր հանձնել ոստիկանություն

19:48 03.07.2025

Նորաշենի բնակիչը զենք-զինամթերք է կամավոր հանձնել ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանության ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքները՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ: Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 1-ին բաժին է ներկայացել Նորաշեն գյուղի 33-ամյա մի բնակիչ և հանձնել «ՏՕԶ» տեսակի որսորդական հրացան, ինքնաձիգի 27 փամփուշտ, պարկուճներ: Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...

TRICOLOR Yerevan Night Run վազքերի շրջանակում քաղաքի մի շարք հատվածներում երթևեկությունը կդադարեցվի

19:42 03.07.2025

TRICOLOR Yerevan Night Run վազքերի շրջանակում քաղաքի մի շարք հատվածներում երթևեկությունը կդադարեցվի

Երևանում հուլիսի 4-ին և 5-ին անցկացվելիք TRICOLOR Yerevan Night Run վազքերի ընթացքում քաղաքի մի շարք հատվածներում կդադարեցվի երթևեկությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Նախաձեռնությունը նվիրված է ՀՀ պետական խորհրդանշանների և ՀՀ Սահմանադրության օրվան։ Հուլիսի 4-ին՝ ժամը 21:00-ից կդադարեցվի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի հատվածից Վազգեն Սարգսյան փողոց հատվածի երթևեկությունը, որտեղից էլ տրվելու է վազքի մեկնարկը: Ժամը 21:50-ից […] ...

BACK_TO_TOP