Շատջրեք-Վարդենիս ճանապարհին տեղի ունեցած վթարը 2 մարդու կյանք է խլել, 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+27.09 oC

Շատջրեք-Վարդենիս ճանապարհին տեղի ունեցած վթարը 2 մարդու կյանք է խլել, 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

12:11 19.12.2022

Դեկտեմբերի 18-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Շատջրեք-Վարդենիս ճանապարհին՝ Շատջրեք համայնքի տարածքում, իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի ուղևորուհիները՝ 24-ամյա Երանուհի Աբրահամյանը, 33-ամյա Մարինե Գևորգյանը մահացել են, իսկ 37-ամյա վարորդը, 10-ամյա ուղևորուհին, 6-ամյա ուղևորը և «Օպել Աստրայի» 23-ամյա ուղևորը և 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հացիկ գյուղի բնակչի բակում կանեփի 92 բույս է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ

17:24 03.07.2025

Հացիկ գյուղի բնակչի բակում կանեփի 92 բույս է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հացիկ գյուղի 61-ամյա բնակիչը ապօրինի ձեռք բերում, պահում է թմրամիջոց, նաև տան բակում աճեցնում է կանեփ։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ Շիրակի քրեական ոստիկանները հուլիսի 1-ին 61-ամյա տղամարդուն ձերբակալել և ներկայացրել են վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա տան բակում հայտնաբերվել է […] ...

«Մշակութային վերջին զանգ» նախաձեռնությունը հաջողված է․ Ժաննա Անդրեասյան

17:17 03.07.2025

«Մշակութային վերջին զանգ» նախաձեռնությունը հաջողված է․ Ժաննա Անդրեասյան

Կինոյի տանը տեղի է ունեցել «Մշակութային վերջին զանգ» մրցույթի ամփոփիչ միջոցառումը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը և Դանիել Դանիելյանը, ինչպես նաև մրցույթին մասնակցած դպրոցների աշակերտները և մանկավարժները։ Միջոցառման շրջանակում հաղթող դպրոցները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով: Ողջունելով հաղթողներին՝ ԿԳՄՍ նախարարը նախևառաջ շնորհավորել է […] ...

Քաղաքացին Եղվարդի հուշարձանի մերձակա տարածքում զինամթերք էր թողել

17:10 03.07.2025

Քաղաքացին Եղվարդի հուշարձանի մերձակա տարածքում զինամթերք էր թողել

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Հուլիսի 1-ին ՆԳՆ Կոտայքի մարզի Փրկարար ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Եղվարդի հուշարձանի մերձակա տարածքում՝ ծառի տակ, փամփուշտներ և ականներ է թողել: Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է քսանութ՝ հակահետևակային և երկու՝ հետևակային ական, 114 […] ...

ԼՂ-ից բռնի տեղահանվածների քաղաքացիության տրամադրման գործընթացն իրականացվում է պարզեցված ընթացակարգով․ ՆԳ նախարար

17:02 03.07.2025

ԼՂ-ից բռնի տեղահանվածների քաղաքացիության տրամադրման գործընթացն իրականացվում է պարզեցված ընթացակարգով․ ՆԳ նախարար

Կառավարության նիստի ընթացքում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն տրամադրելուն, նշել է, որ գործընթացն իրականացվում է պարզեցված ընթացակարգով և առանց առցանց հերթագրման։ Նախարարի խոսքով՝ վերջին շրջանում դիմումների հոսքն առավել ինտենսիվ է․ 9346 անձի ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է քաղաքացիություն, 4400 անչափահաս ևս անձնագրավորվել է ՀՀ քաղաքացու անձնագրով, որևէ դիմում չի […] ...

Պեկին պաշտոնական այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել South China Morning Post-ին

16:54 03.07.2025

Պեկին պաշտոնական այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել South China Morning Post-ին

Պեկին պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել South China Morning Post-ին։ Հրապարակված հոդվածում նախարար Միրզոյանից մեջբերումները ներկայացված են ստորև։ Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարի վերաբերյալ հարցին ի պատասխան նախարար Միրզոյանը նշել է. «Մեր հարաբերությունների խորացման ճանապարհին ոչ միայն չկա որևէ խոչընդոտ կամ արգելք, այլև մենք բաց ենք […] ...

Ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել գործարան տանող ճանապարհին

16:48 03.07.2025

Ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել գործարան տանող ճանապարհին

Հուլիսի 1-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողնում է Վեդիի վարչական տարածքում՝ գործարանի մոտ: Համայնքային ոստիկանության Արարատի բաժնից մեկնած օպերատիվ խումբը «Արարատցեմենտ» գործարան տանող ավտոճանապարհի հարակից տարածքում՝ խոտերի մեջ, հայտնաբերել է որսորդական մեկփողանի և երկփողանի երկու հրացան, նռնակ՝ պայթուցիչով, լուսարձակող […] ...

BACK_TO_TOP