Ադրբեջանի դեմ միջազգային ճնշումը մեծացել է և մեծանում է, ԼՂ հիմնախնդիրը կրկին միջազգայնանում է. ԱԺ փոխնախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Ադրբեջանի դեմ միջազգային ճնշումը մեծացել է և մեծանում է, ԼՂ հիմնախնդիրը կրկին միջազգայնանում է. ԱԺ փոխնախագահ

15:55 21.12.2022

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը անհրաժեշտ է համարում ամեն ինչ անել՝ հնարավորինս մեծացնելու Ադրբեջանի դեմ միջազգային ճնշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի, Լաչինի միջանցքի փակման համատեքստում միջազգային հանրության կոչերը շատ ավելի հասցեական են, հստակ և կոշտ:

«Պետք է փորձենք միջազգային ճնշումը հնարավորինս մեծացնել Ադրբեջանի վրա: Կարծում եմ, որ երեկվա նիստից ակնհայտ դարձավ, որ այդ ճնշումը իրապես մեծացել է և մեծանում է, որովհետև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կրկին միջազգայնանում է, և դա Ադրբեջանի ապօրինի քայլերի արդյունքն է: Դուք տեսաք, որ բոլոր երկրների ներկայացուցիչները օգտագործում էին Լեռնային Ղարաբաղ անվանումը՝ ի հեճուկս Ադրբեջանի պնդումների: Բոլորը ֆիքսում էին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարևորությունը: Բոլորը ֆիքսում էին Լաչինի միջանցքը և դրա կարգավիճակը: Պետք է շարունակենք մեծացնել ճնշումը»,- ասաց Ռուբինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը խոստացել է ավելի շատ զենք ուղարկել Ուկրաինա

10:35 08.07.2025

Թրամփը խոստացել է ավելի շատ զենք ուղարկել Ուկրաինա

Վաշինգտոնը Կիևին ավելի շատ զենք կուղարկի, հիմնականում՝ պաշտպանական, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ «Մենք ավելի շատ զենք ենք ուղարկելու։ Մենք պետք է դա անենք։ Նրանք պետք է կարողանան պաշտպանվել։ Նրանք հիմա շատ ուժեղ հարվածներ են ստանում։ Մենք ավելի շատ զենք ենք ուղարկելու, հիմնականում՝ պաշտպանական», – ասել է […] ...

Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ. ՔԿ-ն՝ ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում խուզարկության լուրի մասին

10:32 08.07.2025

Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ. ՔԿ-ն՝ ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում խուզարկության լուրի մասին

Հայաստանի քննչական կոմիտեն արձագանքել է տարածվող լուրերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գլխավոր գրասենյակում և ընկերության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը իրավապահներր կողմից խուզարկություն անցկացնելու վերաբերյալ։ Պատասպանելով «Արմենպրես»-ի հարցմանը՝ ՀՀ քննչական կոմիտեից նշել են. «Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Առաջիկայում […] ...

Նեթանյահուն Թրամփին ասել է, որ նրան առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

10:24 08.07.2025

Նեթանյահուն Թրամփին ասել է, որ նրան առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Սպիտակ տան ղեկավարին է հանձնել նրան Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու կոչի տեքստը։ «Պարոն նախագահ, ուզում եմ Ձեզ ներկայացնել Նոբելյան մրցանակի կոմիտեին ուղղված իմ նամակը։ Նրանք Ձեզ առաջադրել են Խաղաղության մրցանակի, որին լիովին արժանի եք, և Դուք պետք է ստանաք այն», – ասել է Նեթանյահուն […] ...

Բրազիլական «Պալմեյրասի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

10:16 08.07.2025

Բրազիլական «Պալմեյրասի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

Բրազիլացի հարձակվող Կայո Էնրիկեն վարձակալական հիմունքներով հանդես կգա «Ալաշկերտում»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 20-ամյա ֆուտբոլիստը բրազիլական «Պալմեյրասի» սան է, հանդես է եկել «Կրուզեյրոյի» մինչև 17 տարեկանների թիմում։ Էնրիկեի նախորդ ակումբը եղել է «Գրեմիո Օզասկո Օդաքսը»։ ...

Պենտագոնը պատրաստվում է լրացուցիչ պաշտպանական զենքեր տեղափոխել Միացյալ Նահանգներից Կիև․ Reuters

10:11 08.07.2025

Պենտագոնը պատրաստվում է լրացուցիչ պաշտպանական զենքեր տեղափոխել Միացյալ Նահանգներից Կիև․ Reuters

Պենտագոնը պատրաստվում է լրացուցիչ պաշտպանական զենքեր տեղափոխել Միացյալ Նահանգներից Կիև, հաղորդում է Reuters-ը։ «Պենտագոնը հայտարարում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը լրացուցիչ պաշտպանական զենք կուղարկի Ուկրաինա», – ասվում է գործակալության հրապարակման մեջ։ Երեքշաբթի օրն ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր Կիևին ավելի շատ զենք տրամադրել, առաջին հերթին՝ պաշտպանական։ ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 8-ի 08։00 դրությամբ

10:00 08.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 8-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 8-ի 08։00 դրությամբ կազմել է 17.4°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP