09:57 22.12.2022
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության անդամները եւ համաշխարհային մարդասիրական համայնքի առաջնորդները տարածել են հայտարարություն Արցախում տիրող ներկա իրավիճակի վերաբերյալ, որն սպառնում է վերածվելու տարածաշրջանում լայնածավալ հումանիտար ճգնաժամի։ Միջազգային ճանաչում ունեցող իրավապաշտպաններն ու խաղաղության ակտիվիստները չափազանց մտահոգված են աշխարհի անտարբերությամբ եւ անհապաղ գործողությունների կոչ են անում.
«2022 թ. դեկտեմբերի 12-ին ադրբեջանական ուժերը փակեցին Հայաստանն Արցախին կապող ցամաքային միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Մինչեւ շրջափակումը միջանցքն օգտագործվում էր կենսական նշանակության պարագաներ, այդ թվում՝ սնունդ եւ դեղորայք հասցնելու համար: Այս շրջափակումն ինքնին ստեղծում է հումանիտար աղետ:
Դեկտեմբերի 13-ին, օգտվելով աշխարհի անտարբերությունից, Ադրբեջանը դադարեցրեց նաեւ գազամատակարարումը, ինչը տեղի բնակչությանը կանգնեցրեց ցրտահարության անմիջական վտանգի առաջ:
Այժմ Արցախում ծավալվող իրադարձությունները մեզ հիշեցնում են Սրեբրենիցայի ողբերգությունը 1995 թվականին: Հազարավոր մարդիկ զոհվեցին, երբ նմանատիպ սադրանքներին ժամանակին չարձագանքելը եւ միջազգային խաղաղապահների ընդհանուր անգործությունը հանգեցրեցին խաղաղ բնակչության զանգվածային սպանդի, որն էլ հետագայում հայտնի դարձավ իբրեւ Սրեբրենիցայի ցեղասպանություն: Սա չպետք է տեղի ունենա Արցախում, հատկապես երբ կան դա կանխելու հայտնի միջոցներ։
Ադրբեջանական ուժերի գործողությունները եվրոպական մայրցամաքում էթնիկ զտումների, ցեղասպանության փորձ են, եւ դրանց պետք է վերաբերվել հենց այդպես՝ առանց ներողամտության: Միջազգային հանրության կողմից արագ եւ միասնական արձագանքի բացակայության պայմաններում Ադրբեջանի կառավարությունը միայն կհամոզվի, որ կարող է շարունակել գործել բացարձակ անպատժելիության պայմաններում եւ իրենց գործողությունների համար առանց որեւէ հետեւանքի:
Պատմությանը հայտնի են մի քանի օրինակներ, թե ինչի կարող է բերել զսպող մեխանիզմների նման վտանգավոր բացակայությունը: Դրանցից մի քանիսը դեռ թարմ եւ ցավոտ են մեր հիշողության մեջ, ինչպես 1994 թ. Ռուանդայի ցեղասպանության ժամանակ թութսի էթնիկ խմբի ողբերգական ճակատագիրը:
Արցախում անհապաղ պետք է կազմակերպվի միջազգային մարդասիրական ավիափոխադրում` սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ հասցնելով տեղի բնակչությանը եւ տարհանելով նրանց, ում կյանքին վտանգ է սպառնում: Նրանց թվում են նաեւ Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի մի քանի հիվանդներ, որոնք գտնվում են ծանր վիճակում, եւ որոնց անհրաժեշտ է շտապ բուժօգնություն, որը շրջափակման պատճառով չի կարող պատշաճ կերպով տրամադրվել։
Բոլոր անհրաժեշտ միջոցներով պետք է վերջ տալ Արցախի անօրինական շրջափակմանը: Պետք է վերականգնվի Արցախի կապը Հայաստանի եւ մնացած աշխարհի հետ: Հայերն այս հողում ապրել են հազարավոր տարիներ եւ չպետք է ենթարկվեն էթնիկ զտման։
Միեւնույն ժամանակ, քանի դեռ ճանապարհը փակ է, մարդասիրական ավիափոխադրումները պետք է օգնեն տեղի բնակչությանը գոյատեւել: Ստեփանակերտում արդեն կա գործող օդանավակայան, որը կարող է օգտագործվել այդ նպատակով։ Սա որեւէ լրացուցիչ ջանք չի պահանջի միջազգային հանրությունից, բացի օդային միջանցքի ու դրա անվտանգության ապահովումը:
Սա արդեն հաջողությամբ իրականացվել է նախկինում: 1948 թ. ճգնաժամ սկսվեց Բեռլինում, որը բաժանվել եւ վերահսկվում էր Դաշնակցային ուժերի եւ Խորհրդային զորքերի կողմից: Քանի որ Ստալինը փորձում էր մեկուսացնել քաղաքը եւ սովի մատնել՝ զրկելով այն սննդից, ջրից եւ էլեկտրաէներգիայից, միակ կապն օդային միջանցքներն էինք, որոնք օգտագործվում էին ԱՄՆ զորքերի կողմից՝ բեռներ հասցնելու համար մեկուսացված հատվածներ:
Օդային փոխադրումների կազմակերպումն ու Արցախի բնակչությանն օգնության ձեռք մեկնելն անմիջականորեն համապատասխանում է «Պաշտպանելու պատասխանատվություն» իրավական դոկտրինին (R2P), որը սահմանում է, որ միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում միջամտելու եւ համապատասխան հավաքական գործողություններ ձեռնարկելու, եթե առանձին պետության բնակչությունը բախվում է ցեղասպանության վտանգի, ռազմական հանցագործությունների, էթնիկ զտումների եւ մարդկության դեմ հանցագործությունների։ Այս գլոբալ քաղաքական եւ իրավական պարտավորությունը հատուկ նախագծված է նման իրավիճակները կանխելու եւ լուծելու համար, որն էլ պետք է կիրառվի այս դեպքում:
Մենք զուգահեռներ ենք անցկացնում 1948 թ. Բեռլինի ճգնաժամի եւ այսօրվա իրավիճակի միջեւ, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քաղաքական առաջնորդներն սկսեցին բարձրաձայնել՝ «Այլեւս երբեք» արտահայտությունը։ Թերեւս հաճելի է կրկնել այս արտահայտությունը, բայց այն այդպես էլ կմնա զգացմունքային մակարդակում, քանի դեռ չկան որոշակի շոշափելի գործողություններ՝ այն իրագործելու համար: Արցախը հնարավորություն է ողջ աշխարհի համար՝ կանխելու ժամանակակից ցեղասպանությունը, քանզի դա չանելու հետեւանքները չափազանց սարսափելի կլինեն նույնիսկ դիտարկելու համար:
2022 թ. դեկտեմբերին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները շատ պարզ բացահայտեցին Ալիեւի կառավարության իրական մտադրություններն արցախահայության նկատմամբ։ Փորձելով նրանց ուժով դուրս քշել իրենց հողից եւ ձախողելով, կամ ինչպես ինքն է ասել՝ «շան պես հետապնդելով Արցախի բնակչությանը»՝ նախագահ Ալիեւն այժմ ավելի քան պատրաստ է նրանց ենթարկել ցրտահարության եւ սովի: Չի կարելի դա թույլ տալ նրան, ոչ էլ կարելի է նրան տալ որեւէ իրավունք ղեկավարելու արցախահայությանը, քանի որ նա արդեն դրսեւորել է նրանց մասին մտահոգության բացահայտ բացակայություն:
Հիտլերի օրինակը մի քանի նորագույնների հետ միասին պետք է սովորեցներ մեզ, որ բռնապետներին հնարավոր չէ հանդարտեցնել: Նրանք հասկանում են միայն հաշվետու լինելու լեզուն։ Որքան արագ լինի միջամտությունը, այնքան ավելի քիչ ուժ կպահանջվի նրանց ծրագրերը տապալելու համար: Ապարդյուն է բռնապետին աղերսելը կամ համբերատար սպասելը, որ նա կփոխի իր միտքը․ ընդհակառակը, դա կքաջալերի նրան երկարաձգելու նրանց տառապանքը, ում հետապնդում է: Նախագահ Ալիեւին պետք է կանգնեցնել, եւ աշխարհի պատասխանատվությունն է անել դա րոպե առաջ»:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...