20:28 25.12.2022
Պարզ ու թեթև ընթրիքները կօգնեն ձեզ նիհարել, կարծում են սննդաբաններ Լորեն Մանակերը և Լաուրա Բուրակը։ Նրանք նշել են կատարյալ ընթրիքի կանոնները և թվարկել դրա համար ամենահարմար մթերքները Eat This, Not That!-ի նյութում:
«Մենք հակված ենք ցերեկային ժամերին քիչ ուտել, իսկ գիշերը չափից ավելի ուտել, երբ օրգանիզմը սովորաբար նվազագույն էներգիա է պահանջում: Փոխարենը, ես խորհուրդ եմ տալիս իմ հաճախորդներին իրենց ցերեկվա կերակուրները դարձնել ավելի սննդարար, իսկ ընթրիքը՝ ավելի թեթև»,- բացատրել է Բուրակը:
Քաշի կորստի համար մասնագետները խորհուրդ են տվել, առաջին հերթին, նվազեցնել երեկոյան չափաբաժինները և չմոռանալ, որ նույնիսկ առողջարար մթերքները, ինչպիսիք են սաղմոնը, ավոկադոն և ընկույզը, կարող են շատ կալորիական լինել, ուստի պետք է չչարաշահել դրանք։ Նրանք առաջարկել են ընթրիքին ավելացնել օսլա չպարունակող բանջարեղեն, որը հարուստ է սննդային մանրաթելերով և քիչ կալորիաներով: Հարմար են մասնավորապես ծնեբեկը, ճակնդեղը, բրյուսելյան կաղամբը կամ ծաղկակաղամբը, բրոկոլին, սմբուկը, կանաչ լոբին, պղպեղը, ցուկկինին և լոլիկը։
Քաշը կորցնելու կատարյալ ընթրիքի մեկ այլ կանոն՝ տապակելու փոխարեն սնունդը թխել կամ խորովել: Սննդաբանների կարծիքով՝ ձեթի մեջ տապակելու պատճառով սննդին ավելանում են ավելորդ կալորիաներ, որոնք օգուտ չեն բերում։ Բացի այդ, Մանակերը և Բուրակն առաջարկում են ճաշատեսակներում ավելացնել անյուղ սպիտակուցներ՝ ձուկ, ծովամթերք, թռչնամիս, տավարի անյուղ միս կամ ձու: Նրանց համար, ովքեր նախընտրում են բուսական ծագման սպիտակուցը, նրանք խորհուրդ են տալիս սոյայի լոբի և տոֆու:
Եզրափակելով՝ սննդաբաններն ուշադրություն են հրավիրել ածխաջրերով սննդի կարևորության վրա, սակայն պարզաբանել են, որ այն պետք է զբաղեցնի ճաշի ամենափոքր մասը։ Նրանք խորհուրդ են տվել ընտրել սննդարար ածխաջրեր պարունակող մթերքներ, ինչպիսիք են եգիպտացորենը, ոսպը, լոբի կամ քինոան:
19:13 20.05.2025
Կենտրոնացեք ձեր աշխանաքային պարտականությունները ավելի լավ կատարելու վրա․ Աննա ՀակոբյանՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Ինձ դուր է գալիս, որ մարդիկ, որ տարիներով չեն հետեւել իրենց հանրային խոսքին, անցնել են բարեկրթության բոլոր սահմանները, ոտնակոխ են արել բոլոր սրբությունները, չեն խնայել փոքրիկ երախային անգամ, հիմա լացում են, թե Աննա Հակոբյանը էս ինչ է անում, մեզ վիրավորում է։ Սկսել են հիշել […] ...
19:08 20.05.2025
Էստոնիայի գործընկերների հետ քննարկվել են թվայնացման ոլորտում մի շարք հարցերԺաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոն (ESTDEV), որտեղ հանդիպել է տնօրեն Քլեն Ջերաթսի հետ: Ներկայացնելով կենտրոնի գործունեությունը՝ Քլեն Ջերաթսը նշել է, որ Էստոնիայի արտաքին քաղաքականությանը համապատասխան՝ ESTDEV-ի գործունեությունը միտված է խթանելու թվայնացման գործընթացը, տնտեսական նորարարություններն ու կրթության զարգացումը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Այս համատեքստում կողմերը քննարկել են դպրոցական և բուհական կրթական համակարգերի թվայնացման, մասնագիտական […] ...
19:00 20.05.2025
Հայաստանի ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել ուշուի Եվրոպայի առաջնությունումԱվանդական ուշուի Հայաստանի հավաքականի անդամները 11 ոսկե, 4-ական արծաթե և բրոնզե մեդալ են նվաճել Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացված Եվրոպայի 8-րդ առաջնությունում: Մեծահասակների կազմում հաղթողի կոչմանն արժանացել են 52 կգ քաշային Վահան Մկրտչյանը, 56 կգ քաշային Ժիրայր Պետրոսյանը, 60 կգ քաշային Արսեն Բաղրյանը, 70 կգ քաշային Դավիթ Վարդանյանը, 75 կգ քաշային Սևակ Մուսայելյանը և 90 կգ […] ...
18:55 20.05.2025
Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհը հիմնանորոգվում էՏ-6-29, Երևան (Բագրևանդի փող.)-Ձորաղբյուր (Տ-6-42) ավտոճանապարհի կմ0+000-կմ5+200 հատվածի (5,2կմ) հիմնանորոգման աշխատանքների ընթացքը ներկայացնում է շինարարը, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
18:46 20.05.2025
Ձերբակալվել է ՆԳՆ երկու աշխատակիցՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ ՆԳՆ երկու աշխատակից է ձերբակալվել գնման գործընթացների հետ կապված կաշառք ստանալու մեղադրանքներով: Այս մասին «Լուրերի» հարցմանն ի պատասխան հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից: ...
18:45 20.05.2025
Թիկնիզյանը հեռացվելու է «Լոկոմոտիվի» մարզումներից«Լոկոմոտիվը» որոշել է մարզումներից հեռացնել պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է ինսայդեր Ալեքսանդր Իվանովը: 26-ամյա ֆուտբոլիստը թիմի հետ չի մեկնելու Սամարա, որտեղ «Լոկոմոտիվը» կանցկացնի առաջնության վերջին խաղը «Կռիլյա Սովետովի» հետ: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի ԲԿՄԱ-ի դեմ խաղից հետո Թիկնիզյանը հայտարարել է, որ իրեն թիմից վտարված է զգում և ակումբին խնդրելու է ամռանը թույլ տալ հեռանալ: […] ...