Արդյո՞ք ՄԱԿ-ը կարող է օգնել Հայաստանի ու Արցախի միջև հումանիտար ավիամիջանցք ստեղծելու հարցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+23.09 oC

Արդյո՞ք ՄԱԿ-ը կարող է օգնել Հայաստանի ու Արցախի միջև հումանիտար ավիամիջանցք ստեղծելու հարցում

23:00 23.12.2022

Երևանի ու Ստեփանակարտի միջև հումանիտար ավիամիջանցք ստեղծելու նպատակով Արցախի իշխանությունները քննարկում են ՄԱԿ-ի Պարենի համաշխարային ծրագրին դիմելու հնարավորությունը:

Որքանո՞վ է հավանական մարդասիրական ավիամիջանցքի բացումը ստեղծված պայմաններում: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանն ու «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ հայտնել:

«Ինչպես գիտենք՝ Քաղաքացիական ավիացիայի բոլոր խնդիրները կարգավորող Չիկագոյի հայտնի կոնվենցիան ասում է, որ յուրաքանչյուր պետություն իր օդային տարածքի միակ սուվերենն է: Իսկ քանի դեռ Արցախի Հանրապետությունը ճանաչված չէ, այստեղ խնդրի օրինական լուծումներ չեն ուրվագծվում:

Մինչ վերջերս համաշխարհային հանրությանը համոզիչ էին թվում Բաքվի փաստարկներն այն մասին, որ դեպի Ստեփանակերտ միջազգային չվերթներն անուղղակիորեն կվկայեն Արցախի սուվերենության ճանաչման մասին: Այսինքն՝ աշխարհն այդ առումով հասկանում ու ըմբռնում էր Ադրբեջանի մտավախությունը: Ստեղծված պայմանները բոլորովին փոխում են իրավիճակը: Այժմ արդեն գործ ունենք իրական հումանիտար աղետի վտանգի հետ, և այս պարագայում պետք է գործեն այլ կանոններ:

Եվ համաշխարհային հանրության գլխավոր կանոնը Մարդու իրավունքների ՄԱԿ-ի հռչակագիրն է, որի կարևորագույն կետն ասում է, որ մարդն ապրելու իրավունք ունի: Եվ եթե ինչ-որ մի բռնակալ փորձում է կասկածի տակ դնել այդ իրավունքը կամ այդ իրավունքի օրինական իրացման հնարավորություններից զրկում է, ապա չպետք է սովորական պայմանների կանոնները գործեն, ինչպիսին է, օրինակ, Չիկագոյի կոնվենցիան, և հատուկ վերաբերմունք պետք է լինի:

Կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք ճիշտ ձևով մատուցել ստեղծված իրավիճակը և փաստարկենք դրա անհրաժեշտությունը»,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Արդյո՞ք Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է ընդունել այդպիսի չվերթներ. մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ

09:21 21.06.2025

Իրանում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ

5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիսում, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով ժամը 17:49-ին ՝ 124 հազար բնակչություն ունեցող Սեմնան քաղաքից 36 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժը զգացվել է Թեհրանում, Ղոմում և Քարաջում։ ...

«Բարսելոնան» ցանկանում է ազատվել 7 ֆուտբոլիստից

09:00 21.06.2025

«Բարսելոնան» ցանկանում է ազատվել 7 ֆուտբոլիստից

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է ազատվել 7 ֆուտբոլիստից։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիային ձեռք բերելուց հետո ակումբը մոտ է «Աթլետիկի» աստղ Նիկո Ուիլյամսի գործարքն ավարտելուն, և անհրաժեշտություն է առաջացել պահպանելու ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները: Կատալոնացիները ցանկանում են ազատվել Մարկ-Անդրե տեր Շտեգենից, Անսու Ֆատիից, Պաու Վիկտորից, Պաբլո Տոռեից, Ինյակի Պենյայից, Անդրեաս Քրիստենսենից […] ...

Հրդեհ ավտոմեքենայում. կան տուժածներ

08:30 21.06.2025

Հրդեհ ավտոմեքենայում. կան տուժածներ

Հունիսի 21-ին, ժամը 01:17-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատ քաղաքի Սահմանապահների փողոցում կայանած ավտոմեքենայում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ Սահմանապահների փողոցի սկզբնամասում այրվում է «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած տեղափոխել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։37-ին, մարվել՝ […] ...

Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալ

23:59 20.06.2025

Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալ

Հայաստանում կա 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, անդրկովկասյան գյուրզան և փոքրասիական իժը: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: Բաց տարածքներում օձ տեսնելիս խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել և փորձել զգուշորեն հեռանալ, իսկ փակ տարածքներում՝ տեղափոխվել անվտանգ գոտի և զանգահարել 911: Եթե ձեզ կծել է թունավոր օձ՝ նույնպես […] ...

Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ Փաշինյան

23:48 20.06.2025

Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում կայացած հանդիպմանը։ «Ստամբուլում մանրակրկիտ մտքերի փոխանակում ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Քննարկեցինք Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային իրադարձություններն ու մշտական երկխոսության կարևորությունը։ Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը»,- գրել է վարչապետը։ […] ...

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

23:41 20.06.2025

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Հունիսի 20-ին, ժամը 19:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Արտաշատի խճուղում գտնվող չշահագործվող շինություններից մեկի տանիքից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ […] ...

BACK_TO_TOP