Միջազգային իրավապաշտպանները շարունակում են պնդել Լաչինի միջանցքի անհապաղ վերաբացման անհրաժեշտության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

Միջազգային իրավապաշտպանները շարունակում են պնդել Լաչինի միջանցքի անհապաղ վերաբացման անհրաժեշտության մասին

10:46 25.12.2022

«Ամերիկայի ձայն»-ը քննարկել է միջազգային իրավապաշտպանների ու փորձագետների հետ Լաչինի միջանցքի արգելափակման հարցը: Պաշտոնական Վաշինգտոնը ևս կոչ է անում վերաբացել այն: Վաշինգտոնը շարունակում է մտահոգված մնալ Լաչինի միջանցքի տեղաշարժի արգելքներով և այդ իրավիճակից բխող հետզհետե ծանրացող հումանիտար հետևանքներով, հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայ և ադրբեջանցի իր գործընկերների հետ ունեցած առանձին հեռախոսազրույցների ընթացքում, ուր քննարկվել է խաղաղ բանակցային գործընթացը:

Ըստ Սպիտակ տան՝ Սալիվանը կոչ է արել լիարժեք վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և կողմերին հորդորել քայլեր կատարել, որոնք կմեղմեն լարվածությունը և հիմքեր կնախապատրաստեն ապագա բարիդրացիական հարաբերությունների համար։ Կողմերը հաստատել են հանձնառությունը բանակցային գործընթացին, որի «նպատակը խաղաղության համաձայնագրի ամբողջականացումն է»,- նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը, սակայն, կարծում է, որ այս հակամարտությունը երբևէ չի կարգավորվի, եթե անտեսվում են Լեռնային Ղարաբաղի բնակչության և հակամարտության բոլոր կողմերի կենսական կարիքները: «Լեռնային Ղարաբաղի հետ դրսի կապի արգելափակումը, որը խոչընդոտում է ցանկացած տեսակի ապրանքների, բժշկական պարագաների ու դեղերի, ծառայությունների կամ մարդկանց տեղաշարժին, մեծ վտանգ է տեղի բնակչության բարեկեցությանը»,- ընդգծել է նա «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում:

Մարկ Բեհրենդտը շեշտում է՝ Ադրբեջանը պատասխանատու է միջանցքի վերաբացման համար: «Ես չգիտեմ, թե ովքեր են այդ մարդիկ, որ փակել են միջանցքը: Պարզապես անհատներ են, թե՞ կապ ունեն պետական մարմինների հետ: Իրականում, չեմ կարծում, որ դա ունի որևէ նշանակություն: Կարևորն այն է, որ միջանցքը վերաբացվի, ու Ադրբեջանը պետք է ստանձնի այդ պարտավորությունը»,- նշում է նա: Նա կարևորում է այստեղ միջազգային խաղաղապահ ներկայությունը: Ըստ նրա՝ ցանկալի է, որ այն լիներ միջազգային որևէ կառույցի հովանու ներքո՝ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի, որին կարող էր միանալ նաև ռուսական կողմը:

«Չափազանց կարևոր է, որ լինի խաղաղապահ ուժերի ինչ-որ միջազգային ներկայություն այստեղ՝ բոլոր կողմերի ու, անշուշտ, Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ապահովելու համար, որը ներկայումս վտանգի տակ է»,- ընդգծել է նա: Նա «թերի» է գնահատում ներկայումս ռուս խաղաղապահ ուժերի գործողությունները, քանի որ միջանցքի վերաբացման համար անմիջապես պատասխանատու են նաև ռուս խաղաղապահները, ովքեր եռակողմ հայտարարությամբ պարտավորություն են ստանձնել՝ ապահովելու այստեղ ազատ տեղաշարժը:

«Ռուս խաղաղապահները լիովին պարտավոր են այն բաց պահել։ Դա է նրանց այնտեղ գտնվելու հիմնական նպատակը: Նրանք այնտեղ են, որպեսզի պաշտպանեն Լեռնային Ղարաբաղի բնակչության հիմնարար անվտանգությունը»,- պնդում է նա:

Իր հերթին միջազգային իրավունքի ու մարդու իրավունքների հարցերով փորձագետ Շեյլա Փայլանն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում կարծիք է հայտնում՝ Լաչինի միջանցքի փակումը կոպտորեն խախտում է ինչպես 2020 թ-ի նոյեմբերի եռակողմ հայտարարությունը, այնպես էլ միջազգային մարդասիրական իրավունքը:

«Շրջափակումները, որոնք կարող են պատճառ դառնալ զանգվածային սովի կամ մարդասիրական օգնությունից զրկվելուն, խստիվ արգելված են միջազգային իրավունքով և կարող են հանդիսանալ պատերազմական կամ մարդկության դեմ հանցագործություններ»,- նշում է Փայլանը: Նա նկատում է՝ չնայած Բաքվի պնդումներին, որ միջանցքը արգելափակված չէ և չկան տեղաշարժի խոչընդոտներ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին մասնակիցների ճնշող մեծամասնությունը բացահայտ կոչ արեց Բաքվին անհապաղ վերաբացել միջանցքը։ Սա նշանակալից է, քանի որ Ադրբեջանը չի կարող առանց հետևանքների անտեսել Անվտանգության խորհրդի հստակ կոչը, գտնում է նա:

«Ադրբեջանի պարտավորությունն է կատարել իր ստանձնած հանձնառությունները, իսկ միջազգային հանրության պարտականությունն է ամեն կերպ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դրանք կատարելու համար»,- ասում է Փայլանը:

Մարկ Բերհենդտն էլ ևս ընդգծում է միջազգային արձագանքի և ճնշման կարևորությունը՝ այս հարցում արձանագրելով որոշակի դրական միտումներ: Այսօր ականատես ենք ավելի շատ մայրաքաղաքներից հնչող հայտարարություններին Լաչինի միջանցքի վերաբացման մասին, ասում է նա՝ շեշտելով՝ դա կարևոր նախապայման է այս համատեքստում ցանկացած դրական տեղաշարժի համար: Միջանցքի վերաբացման կոչերին միացել է նաև Human Rights Watch կազմակերպությունը, որի կարծիքով՝ միջանցքը և դրա շրջակայքը վերահսկող Ադրբեջանի իշխանությունները և ռուսական խաղաղապահները պետք է այստեղ ապահովեն մարդասիրական օգնությամբ մեքենաների անցումը և ազատ տեղաշարժը: Անկախ նրանից, թե ադրբեջանցի ցուցարարներն ունեն իրական բնապահպանական մտահոգություններ, թե այլ դժգոհություններ, բողոքի ակցիան չպետք է զրկի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հիմնարար ծառայություններից օգտվելու, ապրանքների և մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքից, պնդում է Human Rights Watch-ը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը

17:53 08.07.2025

Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը

Երբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

17:40 08.07.2025

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

17:32 08.07.2025

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...

«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

17:25 08.07.2025

«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

Երևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

17:11 08.07.2025

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...

Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում

17:00 08.07.2025

Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում

Օրեր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում և հարակից օրենքների նախագծերում նոր փոփոխություններ են արվել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP