Նոր Խարբերդում տղամարդը խանութի ներսում նռնակ է գործի դրել, 2-րդը չի հասցրել․ ոստիկանները վնասազերծել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

Նոր Խարբերդում տղամարդը խանութի ներսում նռնակ է գործի դրել, 2-րդը չի հասցրել․ ոստիկանները վնասազերծել են

20:44 25.12.2022

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի մարտական նռնակներով զինված մտել է Խարբերդի առաջին փողոցում գործող առևտրի կենտրոններից մեկը և սպառնում է պայթեցնել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ մինչ ոստիկանների ժամանումը, տղամարդը խանութի ներսում պայթեցրել է նռնակներից մեկը, ինչի հետևանքով խանութը կրել է նյութական խոշոր չափի վնաս՝ կոտրվել են ապակիները, դռները, վնասվել առաստաղն ու գույքը։

Ու մինչ նա կփորձեր գործի դներ 2-րդ F1 տեսակի մարտական նռնակը, ոստիկանները կարողացել են վնասազերծել 2-րդ մարտական նռնակը, հակառակ դեպքում՝ եթե այդ նռնակը պայթեր, պատկերը հնարավոր է՝ ողբերգական լիներ։

Այդ տղամարդը ոստիկաների կողմից վնասազերծվել է և տեղափոխվել ոստիկանության Մասիսի բաժին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ և նշանակվել մի շարք փորձաքննություներ։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից վնասազերծված տղամարդը մշտական բնակության վայր չունեցող 35-ամյա Արամ Հ․-ն է։

Պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

20:15 08.07.2025

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ «Հանդիպմանն ընդգծել եմ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև հարկային և մաքսային ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կխթանվի համապատասխան ոլորտներում համագործակցության պայմանագրերի կնքման, ինչպես նաև ոլորտային լավագույն փորձի փոխանակման շրջանակում։ Անդրադարձ ենք […] ...

«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար

20:08 08.07.2025

«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար

«Նոան» ներկայացրել է ամբողջական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղին: Ցուցակում է նաև թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը, որը, ըստ ՈՒԵՖԱ-ի չափանիշների, արդեն համարվում է ակումբում մարզված երիտասարդ խաղացող:   ...

SHANTNEWS

20:00 08.07.2025

SHANTNEWS

Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների, բայց կասկածում է ԱՄՆ-ի անկեղծությանը. Financial Times

19:53 08.07.2025

Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների, բայց կասկածում է ԱՄՆ-ի անկեղծությանը. Financial Times

Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները իր միջուկային ծրագրի շուրջ, սակայն Միացյալ Նահանգները պետք է անկեղծ հետաքրքրություն ցուցաբերի առաջացած ճգնաժամի խաղաղ կարգավորման նկատմամբ, գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բրիտանական Financial Times թերթում հրապարակված հոդվածում։ «Իրանը շարունակում է հետաքրքրված լինել դիվանագիտությամբ, սակայն մենք ունենք լավ պատճառներ կասկածելու հետագա երկխոսությանը։ Եթե կա այս հարցը բարեկամաբար […] ...

Գիտեմ՝ ինչու են Սպերցյանի անունը կապում «Լիդսի» հետ». Բուզնիկին

19:45 08.07.2025

Գիտեմ՝ ինչու են Սպերցյանի անունը կապում «Լիդսի» հետ». Բուզնիկին

«Կրասնոդարի» սելեկցիոն ծառայության ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին, հայտնում է Матч ТВ-ն: «Սպերցյանի տեղափոխությունը «Լի՞դս»: Հասկանում եմ, որ այս խոսակցությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ «Լիդսում» է աշխատում Ֆարկեն, որը լավ է ճանաչում Սպերցյանին: Գուցե ինչ-որ խոսակցություն եղել է նրանց միջև գործարքի հնարավորությունների մասին, բայց մինչև այս […] ...

ՊՆ N զորավարժադաշտում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆ

19:34 08.07.2025

ՊՆ N զորավարժադաշտում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆ

Հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։ «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP