15:40 26.12.2022
Դեկտեմբերի 25-ին, ժամը 16.25-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տարբեր քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցի խանութում նռնակով քաղաքացի կա։ Նշված հասցե են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արտաշատի բաժնի, տարածքային քննչական մարմնի ղեկավար կազմը, բաժնի օպերատիվ խումբը և Մասիսի հրշեջ-փրկարարական ծառայությունը։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվեց, որ Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցի հագուստի խանութ նռնակով մտած մտած տղամարդը խանութի նախկին սեփականատերն է։ 35-ամյա նորխարբերդցին նռնակով սպառնացել էր խանութի սեփակատիրոջ 16-ամյա որդուն, որ եթե նա դուրս չգա, կպայթեցնի խանութը։ Պատանին դուրս էր եկել խանութից, ինչից հետո տղամարդը պայթեցրել էր նռնակը։ Վնասվել էին սրահի գույքը, պատուհանների ապակիները, իսկ գույքի մի մասը տղամարդը նետել էր փողոց։ Իրավապահների բանակցությունների արդյունքում 35-ամյա տղամարդը վնասազերծվեց։ Նա ձերբակալվեց և ներկայացվեց Մասիսի քննչական բաժին։ Տղամարդու մոտ հայտաբերվեցին «F-1» տեսակի մարտական նռնակ ու կռփազենք։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
20:25 08.07.2025
CNN. Թրամփի վարչակազմը հուլիսի 8-ին կքննարկի Կիևին զենքի մատակարարման հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնականները երեքշաբթի օրը կքննարկեն Կիևի իշխանություններին ամերիկյան զենքի մատակարարման հետ կապված հարցերը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այլ հարցերի շարքում կքննարկվի Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար Կիևին որսորդական հրթիռների փոխանցման հարցը։ Հուլիսի 2-ին The New York Times-ը հաղորդեց, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի Ուկրաինային Patriot հրթիռների, GMLRS […] ...
20:15 08.07.2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանինՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ «Հանդիպմանն ընդգծել եմ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև հարկային և մաքսային ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կխթանվի համապատասխան ոլորտներում համագործակցության պայմանագրերի կնքման, ինչպես նաև ոլորտային լավագույն փորձի փոխանակման շրջանակում։ Անդրադարձ ենք […] ...
20:08 08.07.2025
«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար«Նոան» ներկայացրել է ամբողջական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղին: Ցուցակում է նաև թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը, որը, ըստ ՈՒԵՖԱ-ի չափանիշների, արդեն համարվում է ակումբում մարզված երիտասարդ խաղացող: ...
19:53 08.07.2025
Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների, բայց կասկածում է ԱՄՆ-ի անկեղծությանը. Financial TimesԻրանը պատրաստ է շարունակել բանակցությունները իր միջուկային ծրագրի շուրջ, սակայն Միացյալ Նահանգները պետք է անկեղծ հետաքրքրություն ցուցաբերի առաջացած ճգնաժամի խաղաղ կարգավորման նկատմամբ, գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բրիտանական Financial Times թերթում հրապարակված հոդվածում։ «Իրանը շարունակում է հետաքրքրված լինել դիվանագիտությամբ, սակայն մենք ունենք լավ պատճառներ կասկածելու հետագա երկխոսությանը։ Եթե կա այս հարցը բարեկամաբար […] ...
19:45 08.07.2025
Գիտեմ՝ ինչու են Սպերցյանի անունը կապում «Լիդսի» հետ». Բուզնիկին«Կրասնոդարի» սելեկցիոն ծառայության ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին, հայտնում է Матч ТВ-ն: «Սպերցյանի տեղափոխությունը «Լի՞դս»: Հասկանում եմ, որ այս խոսակցությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ «Լիդսում» է աշխատում Ֆարկեն, որը լավ է ճանաչում Սպերցյանին: Գուցե ինչ-որ խոսակցություն եղել է նրանց միջև գործարքի հնարավորությունների մասին, բայց մինչև այս […] ...