19:32 26.12.2022
Արդարադատության նախարարի տեղակալի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի նախագահությամբ այսօր կայացել է Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ իրականացվող Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի նիստը։ Հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Նիստին մասնակցել են նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը, շահագրգիռ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Արմենուհի Հարությունյանը Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի համատեքստում անդրադարձել է Արցախում տեղի ունեցող վերջին դեպքերին, ընդգծել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները, ցուցաբերած ագրեսիան, ստեղծված հումանիտար ճգնաժամը, մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումները:
Հարությունյանը համակարգող խորհրդի նիստի ընթացքում համառոտ ներկայացրել է ՄԻՊ ԳԾ 2022թ. իրականացման ընթացքը, մասնավորապես՝ անդրադարձ է կատարել չկատարված կամ մասամբ կատարված միջոցառումներին։
Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության անդամների մասնակությունը՝ հաջորդ ԳԾ-ում առավել թիրախային միջոցառումներ ու չափելի արդյունքներ ունենալու համար։
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը համակարգող խորհրդի նիստի մասնակիցներին ներկայացրել է Արդարադատության նախարարության պատասխանատվության ներքո գտնվող գործողությունների կատարման ընթացքը և առաջացած խնդիրները: Կարևորելով միջոցառման յուրահատկությունը՝ Վարդանյանը բարձրաձայնել է նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրության և զարգացումներին վերաբերող հարցերը։
Քննարկման ավարտին նախանշվել են հետագա գործողությունները, որոնք իրականացվելու են շահագրգիռ գերատեսչությունների, միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության անդամների հետ: Համակարգող խորհրդի նիստի բոլոր մասնակիցները կիսել են այն գաղափարարը, որ Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելը հետևողական և շարունակական աշխատանք է։
20:54 30.04.2025
ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղար Յոնգ Թե Կիմին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավար Յուստաս Ռասոմավիչյուսին։ «Ողջունել եմ հյուրերին և շնորհակալություն եմ հայտնել տրանսպորտի ոլորտում և հատկապես Որակի Խարտիայով նախատեսված պահանջներին համապատասխան օրենսդրական բարեփոխումներին աջակցելու համար։ Պատրաստակամություն եմ հայտնել հաջորդիվ […] ...
20:36 30.04.2025
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...
19:52 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...