13:27 27.12.2022
Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը խմբագրականով է հանդես եկել Հունաստանի ամենամեծ շրջանառություն ունեցող «To Vima» օրաթերթում, որը միաժամանակ հունարեն, անգլերեն և ալբաներեն լեզուներով տպվել են Հունաստանի, Կիպրոսի և Ալբանիայի օրաթերթերում և լրատվական կայքերում։
Հունաստանում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է հոդվածի հայերեն թարգմանությունը։
Էթնիկ զտում, թե՞ գոյատևման պայքար մինչև վերջ
Վերջին մի քանի օրվա ընթացքում 120․000 հայեր՝ տղամարդիկ, կանայք ու երեխաներ, իրենց պապենական հայրենիքում՝ Արցախում (Լեռնային Ղարաբաղ), Ադրբեջանի կողմից միտումնավոր կերպով հայտնվել են արգելափակման մեջ։ Ադրբեջանը շրջափակել է նրանց ու այժմ նրանք ամբողջովին կտրված են արտաքին աշխարհից։
Սա իսկապես հումանիտար աղետ է։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանից մի խումբ կեղծ բնապահպաններ, իբր բնապահպանական մտահոգություններով, փակել են Արցախն արտաքին աշխարհին կապող միակ մարդասիրական օղակը՝ Լաչինի միջանցքը։ Ադրբեջանի կողմից այս շրջափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է: Եռակողմ հայտարարության մեջ հստակորեն ընդգծված է հետևյալը.
ա) Լաչինի միջանցքը մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հսկողության տակ։
բ) Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով՝ երկու ուղղություններով։
Ճանապարհի արգելափակումն արցախահայերին թողել է մեկուսացված՝ առաջին անհրաժեշտության սահմանափակ ռեսուրսներով: Սնունդը, դեղորայքը և վառելիքը հետզհետե սպառվում են ձմեռային ցրտաշունչ պայմաններում։ Ադրբեջանը նաև մի քանի օրով դադարեցրել էր Արցախ գազամատակարարումը՝ մարդկային տառապանքը էլ ավելի սաստկացնելու նպատակով։ Բնական գազը գալիս է Հայաստանից ու անցնում ադրբեջանական կողմից վերահսկվող տարածքով։ Ջեռուցման բացակայության պատճառով դպրոցները և մանկապարտեզները ստիպված էին փակվել, իսկ հիվանդանոցները դժվարությամբ էին խնամում ցրտահարված հիվանդներին: Նույնիսկ ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդներին բուժում ստանալու և կյանքը փրկելու համար դեռևս չի հաջողվում տեղափոխել Հայաստան։
Ադրբեջանի կողմից այս շրջափակումը՝ արցախահայությանը մարդկային և զանգվածային տառապանք պատճառելու առաջին փորձը չէ։ Բացի վերջին 30 տարում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված երեք պատերազմներից, վերջինս արցախահայությանը ենթարկել է նաև այլ տարբեր փորձությունների։ Արցախահայության երեք սերունդ ապրել է մահ և դժվարություններ, ենթարկվել ջարդերի ու սպանդի և շարունակում է ապրել Ադրբեջանի կողմից բնաջնջման մշտական սպառնալիքի ներքո։
Սակայն արցախահայությունն այդ ամենին դիմացել է։ Չնայած այն փաստին, որ 2020թ․ նոյեմբերին ստորագրվել է ռազմական գործողությունների դադարեցման մասին Եռակողմ հայտարարությունը, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար ծայրահեղ ու անտանելի կենսապայմաններ ստեղծելու տարբեր միջոցներ է ձեռնարկում՝ այդ թվում՝ ռազմական սադրանքներ, հոգեբանական ճնշումներ և ահաբեկչություն՝ կրակելով քաղաքացիական նշանակության շենքերի վրա, բազմիցս անջատելով բնական գազի հոսքը ձմռան ցուրտ պայմաններում։ Ադրբեջանը շարունակում է օգտագործել իր զինանոցում եղած ամբողջ գործիքակազմը՝ հայերին իրենց հայրենիքից բնաջնջելու և/կամ արտաքսելու համար։ Ադրբեջանը չի ընդունում, որ գոյություն ունի այնպիսի սուբյեկտ, ինչպիսին է «Լեռնային Ղարաբաղը», և հստակ բացահայտում է իր ցեղասպան մտադրությունները։
Ադրբեջանի կողմից շրջափակումը առանձին գործողություն չէ։ Դա համակարգված և հետևողական քաղաքականության մի մասն է, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության էթնիկ զտմանը: Հակահայկական հիստերիան ու ատելության խոսքը, ինչպես նաև ինստիտուցիոնալացված հայատյացությունը բացահայտում են Ադրբեջանի մտադրությունները։ Ոչնչացնելով և պղծելով դարավոր պատմություն ունեցող հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը, գերեզմանները և խաչքարերը, ինչպես նաև իր տիրապետության տակ գտնվող հողերից ջնջելով ամեն հայկականը՝ Ադրբեջանն ակնհայտորեն բացահայտում է ոչ միայն էթնիկ զտումների իր քաղաքականությունը, այլև իր մտադրությունը, այն է՝ հայ ժողովրդի նկատմամաբ իրագործել հերթական ցեղասպանությունը։
Իսկապես, Ադրբեջանը երբեք չի թաքցրել, որ պահանջում է Լեռնային Ղարաբաղը առանց հայերի։ Ադրբեջանը պահանջում է զուտ տարածքը, ու այդ նպատակին հասնելու համար հայերի բնաջնջումը միջոց է՝ հասնելու նպատակին։ Սա գոյաբանական պահ է հայերի համար․ կյանքի և մահի հարց, քանի որ արցախահայերը՝ անտանելի ու անմարդկային պայմաններում շարունակաբար պայքարում են իրենց հինավուրց հայրենիքում ապրելու իրավունքի համար:
Սա դանդաղ զարգացող ցեղասպանություն է։ Ավելի քան 120 000 բնակչությունը կարող է անհետանալ, ամբողջությամբ լիկվիդացվել՝ առանց որևէ մեկի պատասխանատվության։ Մենք նախկինում ականատես ենք եղել նման գործընթացների, որոնք տեղի են ունեցել հայերի, հույների, քրդերի և շատ ուրիշների հանդեպ:
Հունաստանի ԱԳՆ-ն կոչ է արել․ «Ադրբեջանի իշխանություններին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժման և տրանսպորտի ազատությունն ու անվտանգությունը՝ առանց որևէ նախապայմանի՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության: Տեղի բնակչությունը պետք է պաշտպանված լինի դժվարություններից և տառապանքից» Ադրբեջանին նման հայտարարություններ և կոչեր են հղել ԵՄ-ն ու ԱՄՆ-ը, Կանադան, Վատիկանը, Ֆրանսիան, Կիպրոսը, Նիդեռլանդները, Գերմանիան, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան, Լիտվան, Էստոնիան և այլն։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հարցը քննարկման է դրել հատուկ նիստում։ Այդ բոլոր հայտարարություններն ընդգծում են, որ շրջափակման շարունակությունը սպառնում է հումանիտար աղետի պատճառ դառնալ։ Փաստացի՝ այն արդեն իսկ ընթացքի մեջ է, քանի որ շրջափակման պատճառով Ստեփանակերտում մահացել է մեկ հիվանդ։ Ադրբեջանը ձևացնում է, թե չի լսում այդ կոչերը և երկու կեղծ փաստարկ է ներկայացնում․
1. Ադրբեջանը չի փակել Լաչինի միջանցքը,
2. Բողոքում են ոչ թե իշխանությունները, այլ «բնապահպանները»։
Սակայն միջազգային արձագանքներից հստակ երևում է, որ ոչ ոք, այդ թվում՝ Ադրբեջանը, չի հավատում այս փաստարկներին։
Մինչ աշխարհը պատրաստվում է Սուրբ Ծննդյան ու Ամանորի տոնակատարությանը, Արցախի հայ բնակչությունը գտնվում է ոչնչացման անմիջական սպառնալիքի տակ՝ մեկուսացված և կտրված ողջ աշխարհից։
Հերթական ողբերգությունը կանխելու համար անհրաժեշտ են միջազգային հանրության հրատապ և վճռական գործողությունները: Քաղաքակիրթ աշխարհը և միջազգային մասնագիտացված կազմակերպությունները պետք է միջամտեն՝ իրավիճակի հետագա սրումը կասեցնելու ու Արցախի ժողովրդին ընթացող ցեղասպանությունից փրկելու համար։ Արցախի ժողովուրդը փորձելու է դիմակայել նոր ցեղասպանությանը, սակայն հնարավոր է, որ դա նրա վերջին պայքարն է՝ հանուն գոյատևման։
23:28 20.05.2025
Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացինՄայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնել են հհ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են բարձր մակարդակում քաղաքական երկխոսության և երկկողմ գործընկերության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման նշանակալի ներուժը և […] ...
23:21 20.05.2025
Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մահացել էՄայիսի 20-ին, ժամը 18:53-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C», «Kia» և «Mercedes-Benz E» մակնիշների ավտոմեքենաները․ «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը […] ...
23:16 20.05.2025
Ռուբեն Ամորիմն աշխատում է օրական 14 ժամ․ ESPN-ի անդրադարձը«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն աշխատում է օրական 14 ժամ, որպեսզի թիմին դուրս բերի ծանր իրավիճակից, գրում է ESPN-ը: Պորտուգալացին ակումբի մարզաբազա է ժամանում առավոտյան 7-ին: Ամորիմը ակումբը մարզում է 2024 թվականի նոյեմբերից: Պրեմիեր լիգայի ավարտից մեկ տուր առաջ թիմը 39 միավորով 16-րդ տեղում է: Այդուհանդերձ, «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպա լիգայի եզրափակիչ, […] ...
23:08 20.05.2025
Ի՞նչ կապ ունի Բաքվում 18 տարվա ազատազրկման դատապարտված թալիշ գիտնականը Հայաստանի հետախուզության հետԱդրբեջանում այսօր դատարանը 18 տարվա ազատազրման է դատապարտել թալիշ գիտնական Իգբալ Աբիլովին: Դատախազությունը նրան մեղադրել էր Հայաստանի հատուկ ծառայություններին ծառայություններ մատուցելու մեջ: Ադրբեջանի դատախազությունը փորձել է հիմնավորումներ բերել՝ հղում անելով նրա և հայ գիտնականների միջև քննարկումներին: Թալիշների նկատմամբ բռնաճնշումները, ըստ էության, կապված են նրա հետ, որ ադրբեջանական իշխանությունները վախենում են, որ թալիշների մոտ կարող է […] ...
22:56 20.05.2025
Արարատի մարզի Հայանիստ գյուղում բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն․ կա վիրավորՄայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Հայանիստ գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Արման Ա․-ի վարած «BMW» մակնիշի և 46-ամյա Կարեն Մ․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Toyota»-ի վարորդ Կարեն Մ․-ն տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել […] ...
22:40 20.05.2025
Ընթացքի մեջ են Հ-22, /Մ-6/-Դսեղ-Հ-70 հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըԸնթացքի մեջ են Հ-22, /Մ-6/-Դսեղ-Հ-70 հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Ներկայում հիմնանորոգվող 6.2կմ տեղամասի տարբեր հատվածներում իրականացվում են հողային հանույթի և բուսածածկույթի հեռացման աշխատանքներ։ Կմ0+900-կմ1+800 հատվածում վերականգնվել է ճանապարհի հողայի պաստառը, և սկսվել է ճանապարհի ենթահիմքի՝ ավազակոպճային խառնուրդի տեղադրումը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...