17:00 30.12.2022
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան կապակցությամբ, որում ասվում է.
«Ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, վետերաններին, բոլորի ընտանիքներին ու հարազատներին:
2022 թվականը կարևոր տարի էր հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի մեր առաքելության իրականացման, համակարգի բարեփոխումների ընթացքը հաստատապես շարունակելու և ոստիկանության գործունեության հանդեպ հանրային հավատի ամրապնդման գործում:
Ոստիկանությունը կրկին կոռուպցիայի, անօրինականության, սոցիալական անարդարության դեմ պայքարի առաջին գծում էր՝ հանուն օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի գերակայության և համակարգի ինքնամաքրման շարունակական գործընթացով հավաստելով հավատարմությունն իր կոչմանն ու գործին:
Անցած տարին ևս մեկ քայլ էր բարեփոխումների իրականացման ուղղությամբ, ինչի վկայությունը պարեկային ծառայության կայացումն է մայրաքաղաքում և ոստիկանական աշխատանքի այս արդիական եղանակի ներդրումն ու ընդլայնումը հանրապետության մարզերում: Պարեկային ծառայության արդյունավետ աշխատանքը կարևոր ձեռքբերում է ոչ միայն մեր գործառույթների լիարժեք իրականացման, այլև ոստիկանություն-հասարակություն կապի հետևողական ամրապնդման առումով, ինչը արդեն իսկ մեր պրոֆեսիոնալ աշխատանքի գրավականներից է դառնում:
Անցնող տարում, իհարկե, թերացումներ ու բացթողումներ էլ կային, և հենց ինքներս էինք դրանց շտկման նախաձեռնողը, որովհետև աշխատանքային հաջողության հիմքում միշտ անաչառ ինքնագնահատականն ու սեփական սխալներն ուղղելու կամքն է:
Հաջողության հիմքում մեր միասնությունն է, նվիրումը գործին, մշտական ինքնակատարելագործումը, մարդկային և մասնագիտական որակների բարձրացումը:
Համոզված եմ, որ այս սկզբունքով ու ջանադրությամբ գործելու ենք նաև 2023 թվականին և հաջորդ տարիներին:
Այս հավատով՝ կրկին շնորհավորում եմ ոստիկանության բոլոր ծառայողներին, ոստիկանական ընտանիքներին, որոնք ամուր թիկունք են մեզ համար:
Շնորհավորում եմ մեր քաղաքացիներին, որոնց վստահությունն ու աջակցությունը ուժ են տալիս արդյունավետ գործելու մեր պրոֆեսիոնալ ոլորտում:
Շնորհավորում եմ բոլորին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների առթիվ:
Թող Նոր տարին խաղաղությամբ, սիրով, շենությամբ մտնի բոլորիս օջախներն ու բերի բոլոր իղձերի կատարում:
Երջանիկ եղեք:Վահե ՂԱԶԱՐՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ,
ոստիկանության գեներալ-մայոր»
23:24 20.06.2025
Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումներըԻրանը պատրաստ է շարունակել խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Մենք աջակցում ենք «եվրոպական եռյակի»-ի և Եվրամիության մյուս երկրների հետ խորհրդակցությունների շարունակմանը և պատրաստ ենք նաև մոտ ապագայում ևս մեկ հանդիպում անցկացնել», – նրա խոսքերն է […] ...
23:16 20.06.2025
Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է Պելեին«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարիերայում 68-րդ գոլն է խփել տուգանայինից, հայտնում է Onefootball-ը: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն այժմ 2 գոլով է հետ «Ֆուտբոլի արքա» Պելեից: Իսկ առաջատարն այս հաշվարկում Բրազիլիայի հավաքականի և ֆրանսիական «Լիոնի» նախկին, լեգենդար կիսապաշտպան Ժունինյո Պեռնամբուկանոն է: Նա կարիերայի ընթացքում տուգանայինից խփել է 77 գոլ: ...
23:09 20.06.2025
Հանրապետությունում դիտված ռադիացիոն ֆոնի մասինՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մոնիթորինգային ցանցի 22 օդերևութաբանական կայաններում (այդ թվում սահմանամերձ Մեղրիի օդերևութաբանական կայանում) ռադիոլոգիական իրավիճակի վերաբերյալ իրականացվում են ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումներ օրը 2 անգամ Գրինվիչի ժամանակով ժամը 06:00-ին և 18:00-ին: Չափումները կատարվում են ДРГ-01Т1 դոզիմետրերով, իսկ Արմավիր օդերևութաբանական կայանում՝ նաև ДКГ-02у Арбитр դոզիմետրերով։ Երևան քաղաքի աերոլոգիական կայանում РУБ-01 […] ...
22:58 20.06.2025
Երևանյան լճի երբեմնի անխնամ ափամերձ հատվածը վերածվել է կանաչապատ և բարեկարգ հանգստավայրի. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանյան լճի երբեմնի անխնամ ափամերձ հատվածը վերածվել է կանաչապատ և բարեկարգ հանգստավայրի։ Այն դարձել է նաև քաղաքի ներսում հանգստյան օրերը հաճելի անցկացնելու հարմար վայր։ Շարունակում ենք վերափոխել և կենդանացնել հանրային տարածքները՝ Երևանը դարձնելով ավելի կանաչ և հարմարավետ քաղաք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:48 20.06.2025
Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում ընթացող «World challenge cup»-ումՀայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «World challenge cup» սպորտային մարմնամարզության հեղինակավոր մրցաշարում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Առանձին վարժությունների եզրափակիչ են դուրս եկել նաև Էրիկ Բաղդասարյանը և Ռոբերտ Գյուլումյանը: Բաղդասարյանը հաղթահարել է հենացատկի և […] ...
22:34 20.06.2025
Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետԻրանը և Միացյալ Նահանգները պետք է շարունակեն բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերի խաղաղ կարգավորման շուրջ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին՝ «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) արտաքին գործերի նախարարների միջև այսօր Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Կարևոր էր … անցկացնել այս քննարկումները Իրանի հետ։ Մենք հստակեցրինք, որ Իրանը […] ...