Պաշտոնյաներին պատկանող անվտանգության ընկերությունները մնացել են անգործ. «Հրապարակ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+20.09 oC

Պաշտոնյաներին պատկանող անվտանգության ընկերությունները մնացել են անգործ. «Հրապարակ»

10:13 17.08.2018

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Անվտանգության ընկերությունները, որոնք ստեղծվեցին վերջին տարիներին՝ ոստիկանությանը դուրս մղելով պետական եւ մասնավոր հիմնարկների պահպանության ոլորտից, բավականին շատ են․ «Երկրապահ սեքյուրիթի», «Ալֆա-դելտա», «Լեգիոն» և այլն։ Սակայն իշխանափոխությունից հետո դրանց մի մասը հայտնվել է ծանր վիճակում՝ որոշ կազմակերպություններ հրաժարվել են նրանց ծառայություններից: «Երկրապահ սեքյուրիթին», որը ԵԿՄ-ին է պատկանում, արդեն կորցրել է մի շարք խոշոր օբյեկտների պահպանության պատվերը:

««Ալֆա-դելտա»-ն Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանինն է, «Լեգիոն»-ը հանրությանը հայտնի դարձավ Տարոն Մարգարյանի տների պահպանությամբ եւ պատկանում է Ավանի թաղապետի մորաքրոջ որդուն: Առավել ճարպիկները, օգտվելով իշխանափոխության առիթից, փորձում են վերաձևել այս դաշտը՝ նախկին իշխանությունների հետ կապվող ընկերություններից խլելով պատվերները: Ի դեպ, օրեր առաջ ԱԱԾ գեներալ-մայոր Զավեն Նանյանին պատկանող «Գրիֆ եւ Միհր» պահնորդական ընկերությունների համասեփականատեր Էդիկ Սիմոնյանը կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման է մասնակցել՝ Հայաստանի գործատուների միության խորհրդի անդամների հետ միասին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քուվեյթը, Բահրեյնը, Իրաքը և ԱՄԷ-ն փակել են իրենց օդային տարածքը

22:49 23.06.2025

Քուվեյթը, Բահրեյնը, Իրաքը և ԱՄԷ-ն փակել են իրենց օդային տարածքը

Քուվեյթը փակել է իր օդային տարածքը, այն բանից հետո, երբ Իրանը հարվածներ է հասցրել Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազային։ Այս մասին նշվում է Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի վարչության հայտարարության մեջ։ «Երկրի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է որպես նախազգուշական միջոց, որն ուժի մեջ է մտնում այսօրվանից մինչև հետագա ծանուցում։ Այս որոշումը կայացվել է վերջին տարածաշրջանային զարգացումների ֆոնին առավելագույն […] ...

Ռյուտեն չի կարծում, որ Թրամփը կխնդրի ՆԱՏՕ-ին մասնակցել Իրանի դեմ գործողությանը

22:44 23.06.2025

Ռյուտեն չի կարծում, որ Թրամփը կխնդրի ՆԱՏՕ-ին մասնակցել Իրանի դեմ գործողությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, չի խնդրի ՆԱՏՕ-ին քննարկել Իրանի դեմ գործողությանը մասնակցելու հարցը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն լեհական TVP Info հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ես վստահ չեմ, որ նման հնարավորություն գոյություն ունի», – պատասխանել է Ռյուտեն լրագրողի հարցին։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց […] ...

Ռոբերտ Գյուլումյանը բրոնզե մեդալ է նվաճել․ World Challenge Cup

22:33 23.06.2025

Ռոբերտ Գյուլումյանը բրոնզե մեդալ է նվաճել․ World Challenge Cup

Տաշքենդում ավարտված World Challenge Cup սպորտային մարմնամարզության հեղինակավոր մրցաշարում Ռոբերտ Գյուլումյանը մարզագործիքի վրա վարժությունում բրոնզե մեդալ է նվաճել: Ավելի վաղ Մամիկոն Խաչատրյանը նժույգ թափեր վարժությունում ոսկե մեդալակիր էր դարձել, Արմեն Պետրոսյանն էլ գետնային վարժություններում՝ բրոնզե մեդալ նվաճել: Հայաստանի հավաքականն այս մրցաշարում նվաճել է երեք մեդալ: ...

Փաշինյան-Էրդողան հանդիպում. ի՞նչ սպասել այս ժամանակաշրջանում

22:21 23.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպում. ի՞նչ սպասել այս ժամանակաշրջանում

Պատմական այց. այսպես գնահատվեց Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Թուրքիա, որտեղ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Ռեջեփ Էրդողանի հետ և քննարկեց հայ-թուրքական հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ տեղի ունեցող գործընթացները: Այդ այցելությանն ու բանակցությունների արդյունքներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է թուրքագետ Նելլի Մինասյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

22:13 23.06.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 75.831 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: ...

SHANTNEWS

22:00 23.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP