11:41 06.01.2023
Սառը ձեռքերը կարող են լինել ինչպես օրգանիզմի առանձնահատկություն, այնպես էլ ռևմատիկ հիվանդության ախտանիշ, կարծում է բժիշկ-թերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու Ալեքսեյ Խուխրևը:
Ձեռքերը կարող են սառչել օդի ջերմաստիճանի նվազման դեպքում, և դա նորմալ է, նշել է Խուխրևը։ Կան բազմաթիվ մարդիկ, ովքեր զգայուն են նույնիսկ եղանակի աննշան փոփոխությունների նկատմամբ, և նրանք սովորաբար պարզապես ձեռնոցներ են կրում, ավելացրել է նա:
«Բոլորն էլ, հավանաբար, ծանոթներ ունեն, որոնք մրսում են նույնիսկ ամռանը՝ ջերմաստիճանի մի փոքր նվազման դեպքում։ Դա նորմալ վիճակ է, և պետք չէ այն շփոթել ձեռքերի ախտաբանական սառնության հետ», — ասել է Խուխրևը։
Պաթոլոգիայի մասին կարող է վկայել ձեռքերի անհավասար սառեցումը, օրինակ, եթե մեկը սառչում է, իսկ մյուսը ՝ ոչ, շարունակել է բժիշկը։
«Դա էկզոտիկ է, բայց, այնուամենայնիվ, լինում է։ Կարող է խախտվել հորմոնների հավասարակշռությունը, կամ ձեռքը սնուցող անոթը կարող է ինչ-որ բանով սեղմվել», – հստակեցրել է Խուխրևը։
Եթե ձեռքերը կտրուկ և անսպասելիորեն սառչում են, որի հետևանքով ցավ եք զգում և ձեռքերի գույնը փոխվում է, դա կարող է լինել Ռեյնոյի համախտանիշի նշան, նախազգուշացրել է նա: Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել ցրտից սպիտակած և մաշկի սովորական, տաք տարածքների միջև սահմանի առկայությանը։ Այն մարդը, ում մոտ դա նկատելի է լինում, պետք է դիմի բժշկական օգնության, խորհուրդ է տալիս բժիշկը։
«Կա Ռեյնոյի համախտանիշ, որն ինքնին հիվանդություն չէ, բայց շատ ռևմատիկ հիվանդությունների բաղկացուցիչ մասն է։ Ինչպես է դա տարբերվում սովորական սառը ձեռքերից, այնտեղ սահմանը բավականին հստակ տեսանելի է: Որպես կանոն՝ նման կտրուկ սառեցումն ուղեկցվում է ցավային զգացողություններով»,— պարզաբանել է Խուխրևը ։
Նրա խոսքով՝ ձեռքերի ցավն այս դեպքում կապված է անոթների սպազմի հետ, որի պատճառը կարող է լինել ինչ-որ հիվանդություն։
Պաթոլոգիայի նշան է նաև ձեռքերի և ոտքերի անհավասար սառեցումը։ Շատ դեպքերում առողջ մարդկանց մոտ վերջույթները նույն կերպ են արձագանքում ցրտին, իսկ եթե միայն ձեռքերն են մրսում, դա նույնպես կարող է վկայել Ռեյնոյի համախտանիշի մասին, եզրակացրել է Խուխրևը:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության17:10 09.07.2025
Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունումՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Տավուշի մարզային քննչական վարչության պետ Արամ Հարությունյանը, մարզի դատախազ Արմեն Մուրադյանը, վեցերորդ կայազորային քննչական բաժնի […] ...
17:05 09.07.2025
Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կան տուժածներԱյսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Գավառ քաղաքի Թորգոմյան և Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 54-ամյա Ռազմիկ Բ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 24-ամյա Էրիկ Թ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր մասամբ հայտնվել է մայթին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով […] ...
17:00 09.07.2025
Կողոպուտի փորձ կատարած տղամարդկանցից մեկի մոտ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվելՀուլիսի 5-ի գիշերը՝ ժամը 1.40-ի սահմաններում, 40-ամյա կինը Հյուսիսային պողոտայում ծառայություն կատարող Պարեկային ծառայության Երևան քաղաքի վարչության 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի և Պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողներին հայտնել է, որ անհայտ անձը փորձել է իր պայուսակից հափշտակել «Այֆոն 16» մոդելի բջջային հեռախոսը։ Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Աբովյան և […] ...
16:52 09.07.2025
Կադրային բարեփոխումներ` Աննա Վարդապետյանի հրամաններովՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունիս-հուլիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Կորյուն Սերոբյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնին՝ ազատելով Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից: Հռիփսիմե Ասատրյանը նշանակվել է Գլխավոր […] ...
16:45 09.07.2025
Երևանի որ թաղամասերում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 2-8-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հուլիսի 5-ին, ◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 5-ին, ◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 3-ին […] ...
16:36 09.07.2025
Հրդեհ Վեդի քաղաքումՀուլիսի 9-ին, ժամը 12:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Արարատյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատյան փողոցի տներից մեկի բակում կայանած ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։57-ին, մարվել՝ 13։44-ին: Այրվել են […] ...