23:26 10.01.2023
Այսօր կայացել է Իրանի, Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանների նախագահների եռակողմ հանդիպումը: Այն կայացել է Անթալյայում՝ Ասիական խորհրդարանական ասսամբլեյայի շրջանակներում:
Արդյո՞ք մեզ առնչվող խնդիրներ են այնտեղ քննարկվել. թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ հայտնել:
«Կարող ենք ենթադրել, մասնավորապես դա նկատվում է Թուրքիայի խորհրդարանի պաշտոնական մամլո հաղորդագրությունից, որում ասվում է՝ Թուրքիայի մեջլիսի նախագահ Մուստաֆա Շենոբը հանդիպման ժամանակ ասել է, որ՝ մեջբերում եմ «Թուրքիան բոլոր հարցերում պաշտպանում է Ադրբեջանի արդար պայքարը, բայց չնայած դրան, Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերություններ բարելավել»: Այսինքն՝դրանից կարող ենք ենթադրել, որ Հայսատանին վերաբերող հարցերը ևս քննարկվել են, ամենայն հավանականությամբ խոսքը Սյունիքով անցկացվելիք, ըստ իրենց՝ այդ միջանցքի գաղափարի մասին է:
Պետք է հատուկ նշեմ, որ բացի այդ եռակողմ հանդիպումից, տեղի է ունեցել նաև Իրանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը: Իրանական պետական «Մեհր» գործակալությունն այդ հանդիպման արդյունքներն ամփոփելով նշել է, որ Իրանի խորհրդարանի նախագահ Քալիբաֆը ասել է՝ մեջբերում եմ «վերջին շրջանում մեր երկրների միջև կային որոշակի հակասություններ, սակայն դրանք հարթվել են, և ես շուտով պատրաստվում եմ այցելել Բաքու»: Թե երբ կլինի Բաքվի ծրագրած այդ այցը, առայժմ չի հիշատակվում:
Իսկ հանդիպումից անմիջապես առաջ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մասիր Քանաանին ասել է հետևյալը. «Ադրբեջանի և Իրանի եղբայրական պետությունների միջև կային որոշակի անհամաձայնություններ, Ադրբեջանական կողմը պոզիտիվ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ, Իրանը ևս պատասխանել է համապատասխան քայլերով», սա գրեթե բառացի մեջբերում էր:
Այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ այս հանդիպումը թույլ է տվել իսկապես հարթել Իրանի և Ադրբեջանի միջև այդ հակասությունները, տարաձայնությունները, որոնք քիչ էր մնում հասնեին ուժային ֆազայի»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Ինչպիսի՞նն է այս ամենում Թուրքիայի դերը. Արտյոմ Երկանյանի և հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանի ամբողջական զրույցը՝ տեսանյութում:
08:20 02.05.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. ԵՄ 3 երկրների հետ Իրանի խորհրդակցությունները չեն կայանաԻրանի և ԵՄ 3 երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) մասնակցությամբ խորհրդակցությունները, որոնք պետք է անցկացվեին մայիսի 2-ին Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին ընդառաջ, չեն կայանա։ Այս մասին Agence France Presse-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարրոն։ «Ենթադրվում էր, որ մինչև ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի հանդիպումը, պետք է տեղի ունենար […] ...
08:10 02.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...