Միասնական քննությունների 1-ին փուլը կմեկնարկի հունվարի 15-ից. հայտագրվել է 6871 դիմորդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+33.09 oC

Միասնական քննությունների 1-ին փուլը կմեկնարկի հունվարի 15-ից. հայտագրվել է 6871 դիմորդ

17:20 11.01.2023

Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի ունեցած ասուլիսում ներկայացրել է բուհերի ընդունելության միասնական և պետական ավարտական քննությունների մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Կարո Նասիբյանի խոսքով՝ համաձայն բուհերի ընդունելության նոր կարգի՝ այս տարի առաջին անգամ դիմորդը կարող է միասնական քննություն հանձնել 2 անգամ՝ հունվար-փետրվար ամիսներին (1-ին փուլ) և հունիսին (2-րդ փուլ). հուլիսին տեղի կունենա լրացուցիչ փուլը: Փոփոխությունները չեն վերաբերում ներբուհական քննություններին:

«Առաջին փուլի հայտագրման գործընթացն ավարտվել է: Հունվար-փետրվարին անցկացվելիք քննությունների համար դիմորդները միայն դիմում-հայտ են լրացրել՝ առանց բուհ և մասնագիտություն նշելու: Առաջին փուլի առաջին քննությունը կմեկնարկի հունվարի 15-ին՝ ժամը 11:30-ին»,- իրազեկել է ԳԹԿ փոխտնօրենը: Նրա գնահատմամբ՝ հայտագրվել են սպասվածից ավելի շատ՝ 6871 դիմորդ:

Ամենաշատ հայտագրվածներն «Անգլերեն» առարկայից են՝ 3139, այնուհետ «Մաթեմատիկա»՝ 2950 և 3-րդ տեղում՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից՝ 2018 հայտագրված: Մնացած առարկաների համար հայտագրվել են 1000-ից պակաս դիմորդներ: Քննությունները կանցկացվեն 29 քննական կենտրոններում, որտեղ ապահովված են բոլոր պայմանները:

Ի պատասխան այն հարցի, թե ինչով է պայմանավորված «Անգլերեն» առարկայից քննություն հանձնողների գերակշիռ թիվը, Կարո Նասիբյանը նշել է. «Առարկաների ընտրության հնարավորությունը և առարկաների բարդությունը. ըստ վիճակագրության՝ բարձր միավորներ հիմնականում հավաքում են «Անգլերեն» առարկայից»:

Քննական բոլոր օրերը նախատեսված են կիրակի օրերին՝ բացի փետրվարի 4-ից, որը շաբաթ օր է. նպատակը քննական կենտրոններում՝ դպրոցներում, դասապրոցեսը չխոչընդոտելն է: Քննասենյակներում տեսախցիկ չի տեղադրվելու, ինչը նշանակում է՝ ծնողներն ընթացքին հետևելու հնարավություն չեն ունենա՝ պայմանավորված եղանակային անբարենպաստ պայմաններով և տեխնիկական խնդիրներով:

Առաջին փուլի բոլոր դիմորդները հնարավորություն ունեն ամռանը ևս մասնակցելու միասնական քննություններին:

ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանն անդրադարձել է նաև Արցախի դիմորդներին առնչվող խնդիրներին:

«Մինչև Բերձորի միջանցքի շրջափակումը՝ արցախցի մեր գործընկերները տեղեկացրել էին, որ հունվար-փետրվարի՝ 1-ին փուլի քննություններ չեն անցկացնելու: Ըստ նախնական պայմանավորվածության՝ ցանկացողները կարող էին քննություն հանձնել Գորիսի քննական կենտրոնում, սակայն պայմանավորված այս իրավիճակով՝ գործընթացն առկախ վիճակում է և հնարավոր չէ իրականացնել: Պետք է ձեռնարկել նոր մեխանիզմներ՝ հետագայում Արցախի դիմորդների՝ քննություն հանձնելու իրավունքը փոխհատուցելու համար»,- հայտնել է Նասիբյանը և հավելել, որ Հայաստանում ուսումը շարունակելու համար հայտագրվել է արցախցի 50 դիմորդ:

Անդրադառնալով պետական ավարտական քննություններին՝ Կարո Նասիբյանը նշել է, որ պետական ավարտական քննությունները սկսվել են հունվարի 10-ից: Ամենամեծ թիվը գրանցվել է «Հայոց պատմություն» առարկայից՝ 9165, «Մաթեմատիկայից»՝ 6218, «Հայոց լեզու և գրականությունից»՝ 4097: Կան նաև շրջանավարտներ, որոնք ցանկացել են թեստը թարգմանել ռուսերեն, ինչն իրականացվել է ըստ ընթացակարգի:

ԳԹԿ փոխտնօրենը հաջողություն է մաղթել բոլոր շրջանավարտներին ու դիմորդներին և կոչ արել օգտվել նոր կարգի հնարավորություններից, որոնք ի նպաստ դիմորդի են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուն

21:00 05.08.2025

Մահացել է Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուն

Ռումինիայի կառավարությունը հայտարարել է, որ մահացել է նախկին նախագահ Իոն Իլիեսկուն։ «Խորը ցավով կառավարությունը հայտարարում է Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուի մահվան մասին», – ասվում է կաբինետի կայքում տեղադրված հայտարարության մեջ։ «Ռումինիայի պետության նախկին նախագահը մահացել է այսօր՝ 2025 թվականի օգոստոսի 5-ին պրոֆեսոր Ագրիպպա Իոնեսկուի անվան կլինիկական շտապ օգնության հիվանդանոցում»։ Իլիեսկուն ռումինացի ականավոր քաղաքական և […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

20:52 05.08.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ թաղամաս 53-99 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 5, 5ա, 5բ, 5գ, 5դ, 48, 50, 50ա շենքեր, Սարյան փ. 36, 38, 40, 40ա […] ...

Նեթանյահուն երեք ժամ տևողությամբ հանդիպում է անցկացրել Գազայի հարցով

20:40 05.08.2025

Նեթանյահուն երեք ժամ տևողությամբ հանդիպում է անցկացրել Գազայի հարցով

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նեղ կազմով հանդիպում է անցկացրել՝ նվիրված «անվտանգության հարցերին», հայտնում է վարչապետի գրասենյակը։ Նրա խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ երեք ժամ։ «Քննարկման ընթացքում իսրայելական բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը ներկայացրել է Գազայի հատվածում հետագա գործողությունների տարբերակներ: Իսրայելի պաշտպանության բանակը լիովին պատրաստ է իրականացնել ռազմաքաղաքական կաբինետի կողմից կայացված ցանկացած որոշում»,-հայտնել են գրասենյակից: Ավելի […] ...

Լիտվան ՆԱՏՕ-ին կոչ է արել երկրում տեղակայել հակաօդային պաշտպանության միջոցներ

20:30 05.08.2025

Լիտվան ՆԱՏՕ-ին կոչ է արել երկրում տեղակայել հակաօդային պաշտպանության միջոցներ

Լիտվան դիմել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությանը իր տարածքում անօդաչու թռչող սարքերի դեմ համակարգեր (ԱԹՍ) տեղակայելու խնդրանքով, լրագրողներին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Դովիլե Շակալիենեն։ «Մենք խնդրում ենք անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի լրացուցիչ հնարավորություններ, նույնիսկ եթե դրանք փորձարարական համակարգեր են։ Մենք պատրաստ ենք փորձարկել դրանք փոփոխվող հանգամանքներում»,-ասել է նա։ Այս խնդրանքով, ինչպես նշել է Շակալենեն, […] ...

Կամավորական փրկարարական շարժման զարգացման գործընթացը շարունակվում է

20:20 05.08.2025

Կամավորական փրկարարական շարժման զարգացման գործընթացը շարունակվում է

Կամավորական փրկարարական շարժմանն աջակցության նպատակով Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական կարմիր խաչի ընկերության ֆինանսավորմամբ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում օգոստոսի 5-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում բացվեց հերթական կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ […] ...

«Նոայի» մրցակիցը ԵԼ-ում «Լինկոլնի» արգելքը հաղթահարելու դեպքում

20:13 05.08.2025

«Նոայի» մրցակիցը ԵԼ-ում «Լինկոլնի» արգելքը հաղթահարելու դեպքում

Հայաստանի չեմպիոն «Նոան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Կլուժ» (Ռումինիա) – «Բրագա» (Պորտուգալիա) զույգի հաղթողի դեմ։ «Լինկոլն Ռեդ Իմպս» – «Նոա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Ջիբրալթարում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 14-ին Հայաստանում։ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները կկայանան օգոսոստի 21-ին, իսկ պատասխան մրցավեճերը` […] ...

BACK_TO_TOP