21:40 11.01.2023
Ադրբեջանցի լրագրողների հետ հարցազրույցում Իլհամ Ալիևը դժգոհությոթյուն է հայտնել Եվրամիությունից: Նա հայտարարել է, որ Բաքուն դժգոհ է Բրյուսելի քայլերից, որոնք արհամարում են Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանում եվրոպական դիտորդական առաքելության անցկացման հարցում:
Եվրամիությունն իսկապես անտեսե՞լ է Ալիևի կարծիքն այս հարցում. թեմայի շուրջ Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել.
«Իլհամ Ալիևը հայտարարել է՝ երբ Շառլ Միշելը և Էմանուել Մակրոնն առաջարկել էին Հայաստան դիտորդական առաքելություն գործուղել, ինքն անձամբ հավանություն է տվել այդ գաղափրին, և Եվրամիությունը համարել է, որ Ադրբեջանը պետք է ոչ միայն տեղեկացված լինի, այլ նաև այն, որ Բաքվից պետք է թույլտվություն հարցնեն:
Իրականությունն այն էր, որ Եվրամիությունը պատրաստվում է նման երկու առաքելություն ուղարկել՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանը դիտարկելու համար, սակայն Ալիևը, ըստ էության, տապալել էր այս գաղափարը և ընդամենը համաձայնել էր, որ Եվրամիության խումբը սահմանը դիտարկի միայն Հայաստանի կողմից:
Այս անգամ էլ Եվրամիությունը պատրաստվում է ավելի ընդարձակ, ժամկետներով չսահմանափակված նոր առաքելություն ուղարկել Հայաստան և այս անգամ Իլհամ Ալիևից ոչ միայն թույլտվություն չեն հարցրել, այլ նաև նրան չեն տեղեկացրել իրենց այդ մտադրության մասին, ինչը և հարուցել է Իլհամ Ալիևի դժգոհությունն ու զայրույթը:
Նա ասել է, որ Եվրամիությունն իբր խախտում է իր հետ ձեռք բերված համաձայնությունն առ այն, որ նման հարցերում այսուհետ միշտ հարցնելու են նրա կարծիքը, մեջբերեմ նրա խոսքերը.«Իհարկե դա շատ է հիասթափեցնում, չէ՞ որ մենք լուջ մարդիկ ենք: Եթե պայմանավորվել ենք մի բանի մասին, անգամ բանավոր, ուրեմն այդ պայմանավորվածություները հարգել է պետք»:
Ալիևը հայտարարել է, որ Բրյուսելի այդպիսի կեցվածքը չի նպաստի տարածաշրջանում կայունությանը և բացասաբար կազդի Հայաստանի հետ Ադրբեջանի բանակցությունների ընթացքի վրա. «Քանի որ Ադրբեջանի մեջքի հետևում Բրյուսելը նման խաղեր է խաղում, դա կվտանգի նաև բրյուսելյան հարթակում բանակցությունների հավանականությունը, քանզի Բաքուն բանակցային հարթակներ կդիտարկի Մոսկվան ու Վաշինգտոնը, և բացառելու է Բրյուսելի հարթակը»»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Ե՞րբ կժամանի Հայաստան Եվրամությյան դիտորդների երկարաժամկետ առաքելությունն ու ի՞նչ լիազորություններ կունենան դիտորդները. Արտյոմ Երկանյանի՝ այս հարցերի շուրջ տված մեկնաբանությունն ամբողջությամբ՝ այստեղ:
18:55 01.05.2025
Վուչիչը հայտնել է, որ մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա՝ չնայած սպառնալիքներինՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ մայիսի 9-ին Մոսկվա այցելելու իր պլաններն ավելի հայտնի թեմա են ԵՄ երկրներում, քան Ուկրաինայի հակամարտությունը և Եվրոպայում էլեկտրաէներգիայի անջատումները: Ինչպես ընդգծել է Սերբիայի ղեկավարը, Հաղթանակի շքերթին մասնակցելու դեպքում պատժամիջոցներ կիրառելու ԵՄ ներկայացուցիչների սպառնալիքները չեն ստիպի իրեն չեղարկել այցը Ռուսաստան։ «Ուրիշ թեմա չունեն, աշխարհը վառվում է, չգիտեն՝ ինչ անեն […] ...
18:42 01.05.2025
Օմանի ԱԳ նախարարը նշել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հետաձգման պատճառըԱՄՆ-ի և Իրանի միջև մայիսի 3-ին նախատեսված բանակցությունների հաջորդ փուլը լոգիստիկ խնդիրների պատճառով կտեղափոխվի մեկ այլ օր, նոր փուլի ամսաթիվը կհայտարարվի համաձայնությունից հետո, հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։ «Լոգիստիկ նկատառումներից ելնելով` մենք հետաձգում ենք ԱՄՆ-ի և Իրանի հանդիպումը, որը նախապես ծրագրված էր մայիսի 3-ին: Ընդհանուր համաձայնությունից հետո […] ...
18:30 01.05.2025
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունելՎալենսիայում ընթացող Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով զեկուցող Միրիամ Լեքսմանը իր ելույթում նշել է, որ ԵԺԿ-ն ցանկանում է հաստատակամորեն աջակցել Հայաստանին ու կանգնել Հայաստանի կողքին՝ իր աշխարհաքաղաքական պայմանների և ուղղվածության պատմական շրջադարձի ժամանակ։ «Մենք ցանկանում ենք աջակցել հայ ժողովրդի ցանկությանը՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը […] ...
18:20 01.05.2025
Այն, ինչ անում է Յամալը, նորմալ չէ․ Թիերի ԱնրիՖրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին տպավորված է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի խաղով: «Այն, ինչ տեսա Յամալի կատարմամբ, նորմալ չէ: Նորմալ չէ, երբ այդպիսի բաներ ես անում 17 տարեկանում: Նրա հանգստությունը, խաղադաշտը տեսնելը և պրեսինգն ապշեցնում են: Ֆուտբոլը միշտ զարմացնում է. երբ մտածում ես, թե ոչ մեկը չի կարող Մեսսիից ու Ռոնալդուից […] ...
18:11 01.05.2025
Մայիսի 1-ը Հայաստանում. տո՞ն, արձակո՞ւրդ, թե՞ հիշեցում իրավունքների մասինԱշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կազմակերպել էր «Արժանապատիվ աշխատանք» խորագրով երթ: Երթը մեկնարկել է մայրաքաղաքի Աբովյան պուրակից և հասել մինչև Հանրապետության հրապարակ: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...