Կբարելավվեն բիզնես գործունեություն ծավալելու պայմաններն ու գործարար, ներդրումային միջավայրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+16.09 oC

Կբարելավվեն բիզնես գործունեություն ծավալելու պայմաններն ու գործարար, ներդրումային միջավայրը

15:00 12.01.2023

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին:

Գործադիրը հավանություն է տվել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունումը պայմանավորված է վարչարարության կրճատման, պարզեցման, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված ծանուցման ենթակա մի շարք գործունեության տեսակներով զբաղվող տնտեսավարողներին աջակցելու, տվյալ ոլորտների զարգացմանը նպաստելու, գործարար և ներդրումային միջավայրի տեսանկյունից տվյալ ոլորտներն առավել գրավիչ դարձնելու, ծանուցման ենթակա թորած ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության տեսակները տարանջատելու, հստակեցնելու և ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտադրությունը խթանելու նպատակով դրանց արտադրության գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար տարեկան պետական տուրքերի մատչելի դրույքաչափեր սահմանելու անհրաժեշտությամբ։ Նախագծերի ընդունման արդյունքում կբարելավվի բիզնես գործունեություն ծավալելու պայմաններն և գործարար ու ներդրումային միջավայրը, կկրճատվեն տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացող որոշակի ծախսերը և նախագծի կիրարկման արդյունքում կհիմնվեն նոր արտադրություններ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կավելանան ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտահանման ծավալները:

Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, նախարարության գլխավոր առաքելություններից մեկը բիզնես միջավայրը Հայաստանում հեշտացնելն ու լավացնելն է:

«Անցած տարի ընդունել ենք 19 իրավական ակտ, այդ թվում՝ հողային օրենսգրքի, արտահանման խրախուսման, որոշակի գործունեության տեսակների օտարերկրյա ընկերությունների մուտքը Հայաստանի Հանրապետություն հեշտացնելու վերաբերյալ: Այսօրվա մեր նախագիծը նմանատիպ մի նախագիծ է, որն ուղղված է բիզնես միջավայրի որոշ ոլորտներ էապես հեշտացնելուն: Ոլորտները 7-ն են՝ գարեջրի արտադրություն, գինու, խնձորի, հատապտղային այլ գինիների և մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների արտադրությունը, լիկյորների, մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ խմիչքների, 100 լիտրից ավելի շշալցված կոնյակի իրացման և ներմուծման և այլ գործունեության տեսակների համար մենք վերացնում ենք ծանուցման պահանջը: Ծանուցումը դա պարզեցված լիցենզիան է, և այս գործունեության տեսակներից լիցենզիայի կամ ծանուցման վերացումը թույլ է տալիս, որ այս ոլորտներում ընկերությունները կամ ձեռներեցները կարողանան ավելի հեշտ մտնել շուկա և ազատեն իրենց ավելորդ թղթաբանությունից: Մեր կարծիքով՝ ավելորդ, որովհետև, ըստ էության, թղթերի հետ ենք աշխատում, այլ ոչ թե իրական ստուգումներ ենք անում: Նախագիծը վերաբերում է նաև որոշակի գործունեության տեսակների համար նաև պետական տուրքի էապես նվազեցմանը: Դրանք են՝ վիսկին, ռոմը, ջինը, սպիրտային այլ թուրմեր: Այդ ընկերությունները պետք է վճարեն 15 մլն դրամ պետական տուրք այդ տիպի արտադրանք արտադրելու համար, հիմա նվազեցնում ենք մինչև 3 մլն դրամ: Այսօր մենք ունենք նաև էական մեծ պահանջարկ այս տիպի արտադրանքի համար թե՛ Հայաստանում, թե՛ արտահանման առումով: Կարծում ենք՝ այս փոփոխությունը պետք է խթանի այս գործունեությամբ զբաղվելը»,-ասել է նախարարը:

Նշվել է նաև, որ մի առանձին կետով էլ վերացվում է շշալցված կոնյակի արտահանման պետական տուրքը:

Վարչապետը կարևորել է օրինագծերի ընդունումը և ոլորտում առկա խնդիրների լուծումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 10.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լարսը բաց է

23:58 10.05.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 10.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

23:54 10.05.2025

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

23:42 10.05.2025

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

23:26 10.05.2025

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

Իտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...

BACK_TO_TOP