Կուզեի, որ ամեն մեկս փորձենք մեր տեղում լինենք և բարեխղճորեն կատարենք մեր գործը. ՀՀ նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+18.3 oC

Կուզեի, որ ամեն մեկս փորձենք մեր տեղում լինենք և բարեխղճորեն կատարենք մեր գործը. ՀՀ նախագահ

15:51 12.01.2023

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հունվարի 12-ին տեղի է ունեցել խորհրդի նիստ, որին մասնակցել են Հանրապետության նախագահ, համալսարանի խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, խորհրդի անդամներ, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչներ:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, նիստում քննարկվել է ՀՊՏՀ-ի 2022 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը:

Նախքան օրակարգային հարցերին անցնելը՝ Վահագն Խաչատուրյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ երկրի առջև ծառացած խնդիրները չպետք է որևէ կերպ խոչընդոտ հանդիսանան համալսարանի նորանոր հաջողություններ արձանագրելու գործընթացին, այլ պետք է անել ամեն հնարավորը՝ զարգացման բնականոն ուղով առաջ ընթանալու համար:

«Հասկանալով այն դժվարությունները, որոնց առջև մենք կանգնած ենք՝ որպես երկիր, կուզեի որ ամեն մեկս փորձենք մեր տեղում լինենք և բարեխղճորեն կատարենք մեր գործը, ուսանողներն իրենց տեղում պետք է լինեն, դասախոսներն՝ իրենց, համալսարանի ադմինիստրացիան՝ իր տեղում և մենք բոլորս մեր աշխատանքները կատարենք: Հավատացեք, որ իշխանությունը, կառավարությունը կամ մյուս մարմիններն ամեն ինչ անում են, որպեսզի վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, խնդիրներին լուծում տրվի: Բավականին բարդ է լուծում գտնելը, որովհետև հարևան երկիրն ուղղակի անհասկանալի, անտրամաբանական քայլեր է անում, բայց համոզված եղեք, որ այն պատասխանները, որոնք մենք պետք է տանք՝ հավասարակշռված, բազմակողմանի ուսումնասիրված են լինելու և ցանկացած քայլի դեպքում հաշվի են առնվելու բոլոր հետևանքները»,- նշել է նախագահը:

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է օգտագործի իր առավելությունները, որոնք կայանում են նաև նրանում, որ «մենք մեր հասարակական, քաղաքական և առօրյա կյանքում մեր գործունեության մեջ ինքնուրույն որոշումներ ենք կայացնում»:

Օրակարգի հարցերի շարքում զեկուցմամբ հանդես է եկել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը, որը ներկայացրել է համալսարանի 2022թ. գործունեության տարեկան հաշվետվությունը, համալսարանի 2022թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի կատարման արդյունքները, 2023 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշիվը, ինչպես նաև համալսարանի 2023-2027թթ. զարգացման ռազմավարությունը։

Խորհուրդը որոշել է հավանության արժանացնել գործունեության տարեկան հաշվետվությունը, բավարար գնահատել նախահաշվի կատարման արդյունքները, հաստատել 2023թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը, ինչպես նաև՝ համալսարանի 2023-2027 թթ. զարգացման ռազմավարությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

22:25 09.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

22:10 09.07.2025

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։   ...

BACK_TO_TOP