Նախագծով կհստակեցվի դեղերի իրացման ոլորտում խախտումները բացահայտելու գործընթացը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+18.3 oC

Նախագծով կհստակեցվի դեղերի իրացման ոլորտում խախտումները բացահայտելու գործընթացը

15:53 12.01.2023

Օրենսդրական նախաձեռնության ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել դեղերի իրացման ոլորտում խախտումները բացահայտելու գործընթացը: Նախագիծը մշակվել է ՀՀ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի եւ Առողջապահության նախարարության հետ համատեղ քննարկման արդյունքում, որի նպատակն է, դեղերի շրջանառության ոլորտում որոշակի վերահսկողություն իրականացնելով, անօրինական ներկրված, չգրանցված, ժամկետանց, կեղծ դեղերի վաճառքը հնարավորինս կանխելն ու ռիսկերը նվազեցնելը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ ներկայացնելով ««Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Գործող օրենքով, ըստ էության, Տեսչական մարմինը պետք է եւ պարտավոր է երեք օր առաջ պատշաճ ծանուցել դեղատանը՝ ստուգումներ իրականացնելու համար: Երեք օր անց՝ ստուգում իրականացնելիս, որեւէ խնդիր չէր հայտնաբերվում: Տեսչական մարմինը ծախսում էր ռեսուրսներ, սակայն արդյունավետությունը բավականին ցածր էր: Նախագծով առաջարկվում է հանել պատշաճ ծանուցման եռօրյա ժամկետը. դեղատունը կհամարվի ծանուցված այն պահից, երբ տեսուչը կներկայացնի ծանուցաթերթը, եւ անկախ տնօրենի ներկայությունից՝ աշխատակիցը կարձանագրի ծանուցված լինելու փաստը, եւ կիրականացվի ստուգում:

Նախագծով նախատեսվում է նաեւ լրացում կատարել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում՝ ամրագրելով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացված հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված դեղերը վերադարձնելու հնարավորություն:

Հարակից զեկուցող, ՀՀ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը կարեւորել է դեղերի ոլորտում վերահսկողության անցկացմանը վերաբերող օրենսդրական փաթեթի ընդունումը: Կառավարության կողմից ներկայացվել են որոշ տեխնիկական առաջարկություններ, որոնք արժանացել են հավանության:

ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հավելել է, որ պետք է հստակ մեթոդաբանության հիման վրա կատարվեն ստուգումները: Ըստ հիմնական զեկուցողի՝ կեղծ դեղորայքի հայտնաբերման խնդիր կա. արձանագրվել է երկու դեպք, երբ կեղծ դեղորայքը պատահական հայտնաբերվել է բժշկի կողմից եւ լաբորատոր հետազոտության միջոցով հաստատվել է: «Պետք է քայլեր ձեռնարկել, ներդնել խախտումների բացահայտման օրենսդրական գործուն մեխանիզմներ, որպեսզի նման դեպքեր ՀՀ-ում հնարավորինս չլինեն»,- ասել է նա:

Լրամշակված նախագիծն Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 12-ի նիստում ստացել է դրական եզրակացություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

22:25 09.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

22:10 09.07.2025

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։   ...

BACK_TO_TOP