16:57 13.01.2023
Ս.թ. հունվարի 12-ին կայացել է Փրկարար ծառայության 2022 թվականի արդյունքների ամփոփմանը նվիրված ընդլայնված նիստը, որը վարել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ գնդապետ Կամո Ցուցուլյանը:
Նիստին մասնակցում էին ծառայության կառուցվածքային և տարածքային բոլոր ստորաբաժանումների ղեկավարները, ովքեր հանդես եկան զեկույցներով։
Զեկուցողները նշեցին ահազանգերի սպասարկման, արձագանքման կազմակերպման, փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների իրականացման, աղետների ռիսկերի նվազեցման, արտակարգ իրավիճակների կանխարգելման, քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրերի մշակման, անձնակազմի ուսուցման և վերապատրաստման, փրկարարների որակավորման կազմակերպման և անցկացման, շենքային պայմանների բարելավման, նոր հրշեջ-փրկարարական տեխնիկական զինվածության և գույքային համալրվածության ուղղությամբ հաշվետու ժամանակահատվածում իրականացված հետևողական աշխատանքների մասին։
Ընդհանուր առմամբ Փրկարար ծառայության փրկարարական և հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները կարողացել են իրենց ամենօրյա անձնուրաց աշխատանքի շնորհիվ անել ամեն ինչ, որպեսզի մեր հանրապետության բնակչությունը լինի առավել պաշտպանված մեր երկրին բնորոշ տեխնածին ու տարերային սպառնալիքներից:
Հաշվետու ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն¬ներում գրանցվել է 1 մլն 468 455 զանգ, 2021թ. համեմատությամբ դրանց թիվն աճել է 25 219-ով։ Արտակարգ դեպքերի, պատահարների քանակը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 739-ով. դրանց թիվը 14 136-ն է։ Գրանցված տեխնածին արտակարգ դեպքերից 6010-ը կամ ընդհանուր դեպքերի 42.5%-ը հրդեհի դեպքերն են: Հրդեհների թիվը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 578-ով:
Նշված ժամանակահատվածում փրկարարական ստորաբաժանումների կողմից փրկվել է 218 մարդու կյանք:
Հանրապետության հինգ մարզերի առավել վտանգավոր 30 տեղամասերում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։
Հանրակրթական դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների, նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական հաստատությունների, հիվանդանոցների համար մշակվել և գերատեսչական համատեղ հրամաններով հաստատվել են աղետների ռիսկի կառավարման պլանների մշակման մեթոդական ուղեցույցներ և օրինակելի ձևեր:
911, 1-02, 1-03 ահազանգման կենտրոններում իրականացված ծրագրային համադրումների արդյունքում ստեղծվել է սեղմակոճակի մեկ հպումով անհրաժեշտ տեղեկատվությունը միմյանց փոխանցելու հնարավորություն, ինչի արդյունքում քաղաքացին կարող է ահազանգել երեք ծառայություններից որևէ մեկին, որտեղ ահազանգերն անկախ դրանց բնույթից սահմանված կարգով կընդունվեն և կսպասարկվեն:
Միջազգային համագործակցության շրջանակներում տարբեր ուղղություններով իրականացվել են մի շարք աշխատանքներ, ուղղված Փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանը, աղետների ռիսկերի կառավարման և բնակչության պաշտպանության ուժեղացմանը, համայքներում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի ստեղծմանը, փրկարարական գույքի և համապատասխան տեխնիկական միջոցների ձեռքբերմանը, մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմանների բարելավմանը։
Անձնակազմի վերապատրաստման, արձագանքող ուժերի կողմից որակյալ արձագանքումը կազմակերպելու, ինչպես նաև դեպքի վայրում աշխատանքները ճիշտ կազմակերպելու նպատակով, հաշվետու ժամանակահատվածում Փրկարար ծառայության ստորաբաժանումներն ընդհանուր թվով անցկացրել են 335 ուսումնավարժություն, այդ թվում՝ 1-ը հրամանատարաշտաբային, 42-ը շտաբային և 292-ը հատուկ տակտիկական:
Հաշվետու ժամանակահատվածում փրկարարի որակավորման դասեր է շնորհվել 1290 ծառայողի:
Սեպտեմբերի 1-ից 4-ը Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը (հայկական ՔՈՓ թիմ) հանձնել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից կազմակերպված Միջազգային քաղաքային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափորոշիչ-ներին համապատասխան արտաքին վերաորակավորման քննություն: Քննության արդյունքներով հայկական ՔՈՓ թիմը դարձել է տարածաշրջանի առաջին թիմը, որը հաջողությամբ հանձնել է վերաորակավորման քննություն և ստացել հավաստագիր ևս 5 տարի ժամկետով՝ երկարաձգելով INSARAG-ին անդամագրումը:
Ամփոփիչ խոսքում Կամո Ցուցուլյանը նշեց, որ թեև ներկայացված հաշվետվությունները հավաստում են, որ մեծ աշխատանք է կատարվել նախորդ տարվա ընթացքում, այնուհանդերձ անելիքներ դեռ շատ կան: Փրկարար ծառայության տնօրենը դրական գնահատեց 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց մարդասիրական գործունեության և անձնուրաց ծառայության համար:
Տնօրենն առանձնացրեց 2023 թվականի հիմնական անելիքները՝ տալով մի շարք հանձնարարականներ: Որպես գերակա խնդիր Կ. Ցուցուլյանը նախանշեց անձնակազմի պրոֆեսիոնալիզմը, նախաձեռնողականությունն ու նյութատեխնիկական ապահովվածության հարցերը:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության09:44 10.07.2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել իսրայելցի 10 պատանդիՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Դոհայում կայացած խորհրդակցությունների ժամանակ համաձայնել է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող իսրայելցի 10 պատանդի: Վիճելի հարցերի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են, ասվում է զինյալների Telegram ալիքում հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ: «ՀԱՄԱՍ-ը ցանկանում է, որ բանակցությունները հաջողությամբ պսակվեն և այդ պատճառով համաձայնել է ազատ արձակել 10 պատանդի։ Այնուամենայնիվ, խորհրդակցությունները շարունակվում են […] ...
09:31 10.07.2025
ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին» ու եզրափակչում է․ ԱԱԱ«ՊՍԺ»-ն ԱՄՆ-ում ավարտվող աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Փարիզյան ակումբը մրցաշարի կիսաեզրափակչում 4-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»։ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի կազմում դուբլ է գրանցել Ֆաբիան Ռուիսը, աչքի են ընկել նաև Ուսման Դեմբելեն ու Գոնսալու Ռամուշը։ ՊՍԺ-ն եզրափակչում հուլիսի 13-ին կմրցի «Չելսիի» դեմ։ Golo de Gonçalo Ramos com dedicatória a Diogo […] ...
09:30 10.07.2025
Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումըԱբու Դաբիում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...
09:15 10.07.2025
Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում․ ԹրամփԳազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարող եմ ասել ձեզ, որ մենք շատ մոտ ենք համաձայնագրի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա։ Թրամփը մեկնաբանում էր լրատվամիջոցների, մասնավորապես՝ Axios պորտալի հաղորդագրություններն այն մասին, որ նախորդ օրը հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի, ԱՄՆ ռազմավարական հարցերով […] ...
09:00 10.07.2025
Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման և խորացման կարևորությունըԱշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը՝ ընդգծելով փոխադարձ վստահության բարձր մակարդակը և երկու երկրների միջև տնտեսական, ներդրումային ու հումանիտար ոլորտներում փոխգործակցության զարգացման լայն հնարավորությունները։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է […] ...
23:00 09.07.2025
Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ումՔրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...