Լյուքսեմբուրգը կաջակցի ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելուն, եթե ԵՄ-ն հանդես գա այդպիսի նախաձեռնությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+28.09 oC

Լյուքսեմբուրգը կաջակցի ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելուն, եթե ԵՄ-ն հանդես գա այդպիսի նախաձեռնությամբ

17:00 13.01.2023

Լյուքսեմբուրգը պատրաստ է սատարել Լեռնային Ղարաբաղի բնակչությանն օգնելու համար հումանիտար առաքելություն ուղարկելուն, եթե Եվրոպական Միությունը նման նախաձեռնությամբ հանդես գա: Այս մասին ասել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժամ Ասեբորնը՝ պատասխանելով Լյուքսմեբուրգի խորհրդարանի պատգամավոր, ADR կուսակցության նախագահ Ֆերնանդ Կարթհայզերի հարցերին:

Պատգամավորի հարցերին ի պատասխան՝ Լյուքսեմբուրգի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում շարունակում է վտանգավոր մնալ:

Նա շեշտել է՝ Լյուքսեմբուրգը խորապես մտահոգված է Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների կապակցությամբ և պահանջել է անմիջապես դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։

«Արմենպրես»-ը ներկայացնում է պատգամավորի հարցերն ու Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարի պատասխանները:

Հարց. Որքան վտանգավոր է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանային Լեռնային Ղարաբաղի շրջանում։

Պատասխան. Ադրբեջանի հարձակումը, որը տեղի ունեցավ Հայաստանի հարավում 2022 թ. սեպտեմբերին, ցույց է տալիս, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շրջանում շարունակում է վտանգավոր մնալ։

Հարց. Ինչպե՞ս է հնարավոր կայունացնել իրավիճակը, որի հետևանքով Հայաստանը հարաբերականորեն հայտնվել է մեկուսացման մեջ։

Պատասխան. Շատ կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը շարունակեն խաղաղության ջանքերը։ Ռազմական լուծում պարտադրելը չի կարող որևէ կերպ հանգեցնել տևական և կայուն խաղաղության։

Հարց. Ինչպիսի՞ կոնկրետ քայլեր է Լյուքսեմբուրգի կառավարությունը ձեռնարկում միջազգային կառույցներում՝ ուղղված Հայաստանի նկատմամբ արդար վերաբերմունքի ապահովմանը և իրավիճակը լիցքաթափելուն։

Պատասխան. Լյուքսեմբուրգը խորապես մտահոգված է Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների կապակցությամբ և պահանջել է անմիջապես դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ Լյուքսեմբուրգը սատարում է խաղաղությանն ուղղված ԵՄ միջնորդական ջանքերին՝ բոլոր դերակատարների մասնակցությամբ։ ԵՄ մշտադիտարկման առաքելությունը Հայաստանում ավարտվեց 2022 թ. դեկտեմբերի 19-ին, և Լյուքսեմբուրգն աջակցում է ԵՄ նոր առաքելություն Հայաստան գործուղելու նախաձեռնությանը՝ ծրագրելով 2023 թ. հաստատել ԵՄ կառուցողական ներկայությունը տարածաշրջանում և նպաստել երկխոսությանը։ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ին, Լյուքսեմբուրգը մշտապես սատար է եղել Մինսկի խմբի համանախագահության ջանքերին։

Հարց. Գոյություն ունի՞ արդյոք օգնության ծրագրված առաքելություն Հայաստանից կտրված Լեռնային Ղարաբաղի բնակչության համար։

Պատասխան. Եթե ԵՄ-ն նախաձեռնի այդպիսի օգնության առաքելություն, Լյուքսեմբուրգը պատրաստ է աջակցություն ցուցաբերելու։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Սևան» ազգային պարկի նախկին տնօրենն ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը

12:27 10.07.2025

«Սևան» ազգային պարկի նախկին տնօրենն ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը

««Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցրած մեղադրյալ Վահե Գուլանյանը, Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործի շրջանակում, ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված 27 միլիոն դրամի վնասը: Հիշեցնենք, որ Վահե Գուլանյանը մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ. կազմել է պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող՝ կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն, պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու վերաբերյալ […] ...

Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության վերաբերյալ ՄԻՊ հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն

12:18 10.07.2025

Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության վերաբերյալ ՄԻՊ հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն

Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության և նրա բջջային հեռախոսի առգրավման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացված տեղեկատվության հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն: Ավելի ուշ փաստաբանների կողմից ՄԻՊ թեժ գծին տեղեկատվություն է ստացվել առ այն, որ ձերբակալվել և Երևան քաղաքի քննչական վարչություն են տեղափոխվել մի խումբ անձինք, այդ թվում՝ պատգամավորի որդին՝ Տարոն […] ...

«Լիոնը» չի հեռացվի Լիգա 1-ից

12:15 10.07.2025

«Լիոնը» չի հեռացվի Լիգա 1-ից

«Լիոնը» 2024/25 մրցաշրջանում կխաղա Լիգա 1-ում։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիական ֆուտբոլային ակումբների վերահսկողության ու կառավարման կոմիտեն բավարարել է «Լիոնի» բողոքարկումը։ «Այս որոշումը «Լիոնի» հանդեպ վստահության վերականգնման առաջին քայլն է։ Այժմ մենք կարող ենք կենտրոնանալ մարզական նպատակների ուղղությամբ», – գրված է Ֆրանսիայի 7-ակիի չեմպիոնի հայտարարությունում։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգան, պայմանավորված […] ...

Իջևան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ

12:07 10.07.2025

Իջևան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ 1999-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, Իջևան քաղաքի կենտրոնական հատվածում` Անկախության 13/41 հասցեում գտնվող հողամասն իրենը դարձնելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմակերպել է ձևական աճուրդ, որի հիման վրա հիշյալ հողամասը 2006 թվականի փետրվարի 24-ին 1.991.800 ՀՀ դրամով վաճառվել է իր […] ...

SHANTNEWS

12:00 10.07.2025

SHANTNEWS

Ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել է

11:55 10.07.2025

Ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում՝ մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում […] ...

BACK_TO_TOP