23:33 13.01.2023
Բաքվում կայացել է կոնֆերանս, որը նվիրված էր Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանի ինտեգրման հեռանկարներին: Մասնակիցները միակարծիք են եղել, որ հասունացել է ժամանակը ԵԱՏՄ-ի հետ երկրի համագործակցությունը նոր մակարդակի բարցրացնելու համար:
Ինչպիսի՞ն է անդամակցության հարցի վերաբերյալ Բաքվի պաշտոնական դիրքորոշումը, և մինչ օրս Ադրբեջանի անդամակցության համար հիմք ստեղծելու կոնկրետ քայլեր ձեռնարկվե՞լ են:
Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում զրուցել հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանի հետ:
«Այդ միջոցառման կազմակերպիչների թվում էր նաև Բաքվում Ռուսաստանի դեսպանությունը, Ռուսաստանի տնտեսական ներկայացուցչությունը, Ղազախստանի դեսպանության առաջին քարտուղարը և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը: Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչներ այնտեղ չեն եղել, կարծում եմ, որ պատահական չէ և հատուկ է արվել, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե դա պետականորեն անցկացվող միջոցառում է:
Գլխավոր զեկուցողը «Վալդայան» ակումբի ներկայացուցիչ, քաղաքագետ Ֆարհատ Իբրահիմովն էր, ով հայտարարել էր, որ Ադրբեջանը սկզբունքորեն կողմ է ԵԱՏՄ-ի հետ ինտեգրացման նոր մակարդակի բարձրացմանը: Ի դեպ նաև հիշատակել է, որ ՀԱՊԿ-ի հետ նույնպես Ադրբեջանը պատրաստ է ինտեգրացիան նոր մակարդակի հասցնել:
Ելույթ է ունեցել նաև Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը: Հետաքրքիր է, որ բոլորը փորձել են անդամակցություն բառն օգտագործելուց խուսափել, այլ օգտագործել են ինտեգրացում կամ այլ բառեր»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Հնարավո՞ր է արդյոք Ադրբեջանի անդամակցությունն առանց Հայաստանի համաձայնության.
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
20:51 01.05.2025
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ20:36 01.05.2025
Իրանը կշարունակի ԱՄՆ-ի հետ արդյունքների հասնելուն ուղղված բանակցություններըԻրանը կշարունակի վճռականորեն մասնակցել Միացյալ Նահանգների հետ արդյունքների վրա կենտրոնացած բանակցություններին՝ իր միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար։ Այս մասին նշվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը տարածվել է երկխոսության հաջորդ փուլը հետաձգելու որոշումից հետո։ «Բանակցությունների հենց սկզբից իրանական պատվիրակությունը բարեխղճորեն ուրվագծել է հստակ շրջանակ, որը հիմնված է մեր երկրի սկզբունքային դիրքորոշումների […] ...
20:14 01.05.2025
Բաղրամյան գյուղում թոնրատուն է այրվելՄայիսի 1-ին, ժամը 17:50-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի Հակոբյան փողոցում այրվում է թոնրատուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։07-ին, մարվել՝ 18։26-ին: Այրվել են թոնրատունը (20 քմ), կենցաղային իրեր և հարակից խորդանոցի տանիքի փայտե […] ...
19:51 01.05.2025
Արթուր Սերոբյանի գեղեցիկ գոլը «Շերիֆի» կազմումՄոլդովայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Տիրասպոլի «Շերիֆը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է «Զիմբրուին»։ Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը, որը 22-րդ րոպեին հեռվից գեղեցիկ հարվածով խփել է իր թիմի երկրորդ գոլը։ Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 14-ին։ View this post on Instagram A post shared by FC […] ...
19:36 01.05.2025
Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի տարածքում մեքենայի է հարվածելԻսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի Մայս ալ-Ջաբալ և Բլիդա գյուղերի միջև ընկած տարածքում հարվածել է մարդատար մեքենայի, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: «Անօդաչու թռչող սարքը կառավարվող հրթիռ է օգտագործել երկու բնակավայրի միջև ընկած մայրուղով երթևեկող բեռնատարին հարվածելու համար։ Հարվածից զոհվել է մեկ լիբանանցի և երկու սիրիացի։ Տրանսպորտային միջոցն ամբողջությամբ […] ...
19:17 01.05.2025
Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից. Fox NewsՄայք Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից, հայտնում է Fox News-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ X սոցիալական ցանցում Politico-ն գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը ԱՄՆ առաջնորդի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում Մայք Ուոլցին փոխարինելու առաջատար թեկնածուն է: ...