14:30 21.01.2023
Թունյանների բազմազավակ ընտանիքը վերջին գդալ ձեթն ու թեյն է օգտագործում, իսկ հետոյի մասին դժվարանում են խոսել, չգիտեն՝ ինչպես կհաղթահարեն ստեղծված ճգնաժամը: Դատարկ խանութներ, փակ դպրոցներ, ցուրտ գիշերներ, ծայրահեղ ծանր հիվանդներ. 21-րդ դար, 120.000 մարդ աշխարհից կտրված… Շրջափակումից ի վեր Արցախում ընտանիքների հոգսն ու դժվարություններն ամեն օր են ավելանում:
« Շատ դժվար է, մի կերպ հասցնում ենք: Խանութները՝ դատարկ: Երեխաները ոչ մի բան չեն ուտում, այն ինչ որ պիտի ուտեն: Ամեն անգամ մի բան են ուզում, բայց ի՞նչ անենք, որ խանութները դատարկ են»,- ասել է բազմազավակ ընտանիքի մայրը՝ Գայանե Ավանեսյանը:
6 երեխաներից ամենափոքրը՝ 11 ամսական Ալեքսն իր բողոքն արտահայտում է լացով. միակ սիրելի միրգը բանանն էր, որը ծնողները չեն կարողանում գտնել:
2020-ի պատերազմի հետևանքով հայրենի տունը կորցրած տիկին Գայանեի հոգսերն ու մտահոգությունները բազմապատկվել են: Բազմազավակ ընտանիքը վարձած բնակարանում է տեղավորվել՝ փոքր ու անհարմար: Տունը գազիֆիկացված չէ, տաք ջուր չունեն, հոսանքի պարբերաբար անջատումներից առավել շատ նեղվում են փոքրիկները:
Դժվարությունները կրկնապատկվել են շրջափակումից ի վեր: Այսօր տան ամբողջ հոգսը հոր՝ Արթուրի ուսերին է: Նա հերթափոխով աշխատում է «Արցախէներգո» ընկերությունում, ընտանիքը ստանում է նաև երեխաների նպաստ: Օրվա խնդիրները փոքր-ինչ թեթևացել են կտրոններ տրամադրելուց հետո:
Ե՞րբ կբացվի կյանքի ճանապարհը, ե՞րբ կրկին կտեսնեն լիքը խանութներ, ե՞րբ կհաճախեն դպրոց ու այլևս մոմ գնելու մասին չեն մտածի: Սրանք այս բազմազավակ ընտանիքի փոքրիկ անդամներին հուզող հարցերն են, որոնց պատասխանը ավագները չունեն:
Մանրամասները՝ ռեպորտաժում:
20:14 01.05.2025
Բաղրամյան գյուղում թոնրատուն է այրվելՄայիսի 1-ին, ժամը 17:50-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի Հակոբյան փողոցում այրվում է թոնրատուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։07-ին, մարվել՝ 18։26-ին: Այրվել են թոնրատունը (20 քմ), կենցաղային իրեր և հարակից խորդանոցի տանիքի փայտե […] ...
19:51 01.05.2025
Արթուր Սերոբյանի գեղեցիկ գոլը «Շերիֆի» կազմումՄոլդովայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Տիրասպոլի «Շերիֆը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է «Զիմբրուին»։ Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը, որը 22-րդ րոպեին հեռվից գեղեցիկ հարվածով խփել է իր թիմի երկրորդ գոլը։ Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 14-ին։ View this post on Instagram A post shared by FC […] ...
19:36 01.05.2025
Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի տարածքում մեքենայի է հարվածելԻսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի Մայս ալ-Ջաբալ և Բլիդա գյուղերի միջև ընկած տարածքում հարվածել է մարդատար մեքենայի, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: «Անօդաչու թռչող սարքը կառավարվող հրթիռ է օգտագործել երկու բնակավայրի միջև ընկած մայրուղով երթևեկող բեռնատարին հարվածելու համար։ Հարվածից զոհվել է մեկ լիբանանցի և երկու սիրիացի։ Տրանսպորտային միջոցն ամբողջությամբ […] ...
19:17 01.05.2025
Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից. Fox NewsՄայք Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից, հայտնում է Fox News-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ X սոցիալական ցանցում Politico-ն գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը ԱՄՆ առաջնորդի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում Մայք Ուոլցին փոխարինելու առաջատար թեկնածուն է: ...
19:10 01.05.2025
«Հայանտառ» ՊՈԱԿ-ն անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում է նախաձեռնել«Հայանտառ» ՊՈԱԿ-ն անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում է նախաձեռնել։ Միջոցառումն անցկացվելու է պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, նախաձեռնող քաղաքացիական խմբերի, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներգրավմամբ։ Մասնակիցներին տեղում կտրամադրվեն ձեռնոցներ, պարկեր ու բահեր։ Հավաքված աղբի տեղափոխումն աղբավայր ևս կապահովվի։ Հաշվի առնելով մաքրվող տարածքների՝ մայրուղուն կից գտնվելու հանգամանքը՝ մասնակիցների անվտանգությունը և տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունը […] ...