22:00 23.01.2023
Ռեջեփ Թաիպ Էրդողանը պաշտոնապես հայտարարել է, որ Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու: Բուրսայում երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նա ասել է, որ քվեարկությունը կկայանա մայիսի 14-ին: Մինչդեռ օրենքով ընտրությունները պետք է անցկացվեին հունիսի 18-ին:
Ընդամենը 35 օրվա տարբերություն: Ինչի՞ համար: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում հայտնել մանրամասներ:
«Էրդողանի կոալիցիոն գործընկեր, «Ազգայնական շարժման» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բախչելին պարզաբանել է, նշել, որ հունիսին ընտրություններ անցկացնելը շահեկան չէ, քանի որ դրանց կխանգարեին արձակուրդների շրջանը և համալսարանների ընդունելության քննությունները:
Բայց քաղաքագետներից շատերը կարծում են, որ իրական պատճառն այլ է. կա սահմանադրական արգելք, որը թույլ չի տալիս նախագահ դառնալ ոչ ավելի, քան երկու ժամկետ: Իսկ այս անգամ, եթե ընտրությունները վաղաժամկետ են, արտահերթ են, ուրեմն տեսականորեն կարելի է ասել, որ Էրդողանը երկրորդ նախագահական ժամկետը չի ավարտել, և իր վրա չի տարածվում արդեն այդ սահմանադրական արգելքը:
Բայց իշխանամետ իրավաբանները պնդում են, որ անգամ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն զրոյացրել է դրա ժամկետները և, ըստ էության, նա խնդիր չունի կրկին առաջադրվելու 3-րդ անգամ ևս:
Մայիսի 14. ընտրությունների օրը պատահական չի ընտրվել: Բանն այն է, որ 1950-ին՝ հենց այդ օրը, կայացան այն պատմական ընտրությունները, որոնց ընթացքում պատմության մեջ առաջին անգամ Քեմալ աթաթուրքի ստեղծած «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը պարտություն կրեց: Եվ Էրդողանը չի էլ թաքցնում, որ այս սիմվոլիզմն իսկապես առկա է: Նա երեկվա ժողովի ժամանակ ասել է, որ վստահ է, որ 73 տարի անց այդ օրը ժողովուրդը նույնպես կմերժի այն ուժերին, որոնք երազում են ռազմական հեղաշրջումների մասին»,-ասաց Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...