Եվրոպական դիտորդական առաքելությունը կարող է խաթարել Բաքվի պլանները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

Եվրոպական դիտորդական առաքելությունը կարող է խաթարել Բաքվի պլանները

22:00 24.01.2023

Հայ-ադրբեջանական սահմանին դետորդական առաքելություն տեղաբաշխելու վերաբերյալ Եվրամիության խորհրդի որոշումը Բաքվում խիստ դժգոհություն է առաջացրել:

Հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարարությունը: Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանում երկարաժամկետ դիտորդական առաքելություն տեղաբաշխելով՝ Եվրամիության ղեկավարությունը, իբր, խախտել է ձեռքբերված պայմանավորվածությունը:

Ինչո՞ւ են Բաքվում դեմ դիտորդների առաքելությանը, եթե, ինչպես իրենք են ասում, թաքցնելու բան չունեն:

Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանն ու «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ հայտնել.

«Նախ, հայտարարությունում խստորեն քննադատում են այն նախորդող՝ կարճաժամկետ առաքելությունը, որին, իբր թե Ադրբեջանն իր համաձայնությունն է տվել, մեջբերում եմ՝ «հույս ունենալով, որ այն կնպաստի հարաբերությունների բարելավմանը», բայց նշում են, որ թեև հստակ էին այդ առաքելության չափանիշներն ու նպատակները, կրկին մեջբերում եմ՝ «առաքելությունն ուղղորդվում էր այդ ձեռք բերված համաձայնություններից հեռացման փաստերով»:

Այսինքն՝ դիտորդները հեռացել են ձեռք բերված պայմանավորվածություններից, ուստի նախարարությունը կարծում է, որ այդ առաքելությունը չի ծառայել իր նպատակին և չի նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, և պատճառը, կրկին մեջբերում եմ՝ «որոշ Եվրամիության անդամ պետությունների կողմնակալ դիրքորոշումն էր», հավանաբար․ նկատի ունեն Ֆրանսիան»,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆիդանը Մոսկվայում  կհայտարարի Ուկրաինայի շուրջ բանակցություններում միջնորդելու Թուրքիայի պատրաստակամության մասին

16:09 24.05.2025

Ֆիդանը Մոսկվայում կհայտարարի Ուկրաինայի շուրջ բանակցություններում միջնորդելու Թուրքիայի պատրաստակամության մասին

Մայիսի 26-27-ը Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի ընթացքում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի ղեկավարության հետ կքննարկի Ուկրաինայում կարգավորման հարցերը և կրկին կհայտարարի Անկարայի պատրաստակամության մասին՝ հանդես գալ որպես միջնորդ խաղաղության բանակցություններում։ Այս մասին TASS-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները։ Ֆիդանը Ռուսաստանի Դաշնություն կայցելի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հրավերով։ «Մոսկվայում կայանալիք բանակցությունների […] ...

Քրիստիան Ռոմերոն` Եվրոպա լիգայի լավագույն ֆուտբոլիստ

15:51 24.05.2025

Քրիստիան Ռոմերոն` Եվրոպա լիգայի լավագույն ֆուտբոլիստ

Լոնդոնի «Տոտենհեմի» արգենտինացի պաշտպան Քրիստիան Ռոմերոն ճանաչվել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի ավարտված խաղարկության լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Ռոմերոն լոնդոնյան ակումբի կազմում 2024/25 մրցաշրջանում Եվրոպա լիգայում մասնակցել է 7 խաղի, որոնցից 6-ը՝ փլեյ-օֆֆ փուլում։ 2022թ. աշխարհի չեմպիոնը նաև ճանաչվել էր Եվրոպա լիգայի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ: Վճռորոշ խաղում «Տոտենհեմը» 1-0 հաշվով հաղթել […] ...

Դիլիջան-Երևան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է

15:37 24.05.2025

Դիլիջան-Երևան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է

Մայիսի 24-ին, ժամը 10:15-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի 1-ին ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հեղուկ գազ տեղափոխող «Iveco» մակնիշի կցորդիչով […] ...

Guardian. Եվրոպան վախենում է, որ Թրամփը կարող է «լքել» Ուկրաինան

15:25 24.05.2025

Guardian. Եվրոպան վախենում է, որ Թրամփը կարող է «լքել» Ուկրաինան

Եվրոպացի դիվանագետները մտավախություն ունեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհրաժարվի Ուկրաինայից և կկենտրոնանա Ռուսաստանի հետ տնտեսական գործընկերության վրա։ Այս մասին հայտնել է բրիտանական The Guardian թերթը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ եվրոպացի առաջնորդները, ովքեր հույս ունեին, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կկիրառի Մոսկվայի նկատմամբ, ընկճված և նույնիսկ զայրացած են զգացել Թրամփի՝ մայիսի 19-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի […] ...

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող դրույթներ․ քաղաքապետարանը կբողոքարկի

15:17 24.05.2025

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող դրույթներ․ քաղաքապետարանը կբողոքարկի

2025թ. մայիսի 23-ին, Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ։ «Տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նշված որոշումը կբողոքարկվի»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ ...

«Միլանը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի հարցով դիմել է «Ռեալին»

15:11 24.05.2025

«Միլանը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի հարցով դիմել է «Ռեալին»

Իտալական «Միլանը» դարպասապահ Անդրեյ Լունինի տրանսֆերի հարցով պաշտոնապես դիմել է Մադրիդի «Ռեալին»: Իտալական ակումբը ամռանը բաց է թողնելու ֆրանսիացի դարպասապահ Մայք Մենյանին և ցանկանում է շեշտը դնել ուկրաինացի դարպասապահի վրա: «Ռեալի» ղեկավարությունն իր ֆուտբոլիստի համար ակնկալում է ստանալ 25 միլիոն եվրո, բայց իտալական կողմն առաջարկում է 15 միլիոն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լունինի […] ...

BACK_TO_TOP