Աղմկահարույց պաշտոնանկություններ Ուկրաինայի կառավարությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

 Աղմկահարույց պաշտոնանկություններ Ուկրաինայի կառավարությունում

18:46 24.01.2023

Ուկրաինայի նախարարների կաբինետը պաշտոնանկ է արել մի շարք փոխնախարարների, այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Գերագույն ռադայում նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։

Նրա խոսքով՝ իրենց պաշտոններից ազատվել ենպաշտպանության փոխնախարար Վյաչեսլավ Շապովալովը, սոցիալական քաղաքականության փոխնախարար Վիտալի Մուզիչենկոն, ինչպես նաև համայնքների և տարածքային զարգացման  երկու փոխնախարարներ՝ Իվան Լուկերյան և Վյաչեսլավ Նեպոգոդան։

Հայտարարված կադրային փոփոխությունների շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է հինգ շրջանային վարչակազմերի ղեկավարներին՝ Դնեպրոպետրովսկի շրջանի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոյին, Զապորոժիեի շրջանի ղեկավար Ալեքսանդր Ստարուխին, Կիևի շրջանի ղեկավար Ալեքսեյ Կուլեբային, Սումիի շրջանի ղեկավար Դմիտրի Ժիվիցկիին, Խերսոնի շրջանի ղեկավար Յարոսլավ Յանուշևիչին։

«Շապովալովը, ով պատասխանատու էր Ուկրաինայի զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման համար, խնդրել է իրեն հեռացնել աշխատանքից, որպեսզի չսպառնա Ուկրաինայի Զինված ուժերի սննդի կայուն մատակարարմանը՝  սննդամթերքի գնումների հետ կապված սկանդալի պատճառով։

Անցյալ շաբաթ լրատվամիջոցները հրապարակել են հետաքննական նյութեր, ըստ որոնց՝ Ուկրաինայի ՊՆ-ն, իբր, սնունդ է գնում Ուկրաինայի զինված ուժերի համար Կիևի սուպերմարկետների գներից 2-3 անգամ բարձր գներով։ Պաշտպանության նախարարությունը համապատասխան ստուգում է նախաձեռնել և հետաքննության համար դիմել Ուկրաինայի անվտանգության ծառայությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԷՄԳ ղեկավարը կարևոր է համարում ԱՄՆ-Իրան միջուկային երկխոսության շարունակությունը

16:21 24.05.2025

ԱԷՄԳ ղեկավարը կարևոր է համարում ԱՄՆ-Իրան միջուկային երկխոսության շարունակությունը

Իրանը և Միացյալ Նահանգները պետք է շարունակեն շփումները իրանական միջուկային հարցի շուրջ, քանի որ հակառակ դեպքում հնարավոր է լուրջ ճգնաժամ, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Մենք պետք է համոզվենք, որ երկխոսությունը շարունակվում է։ Որովհետև եթե կողմերը ասեն, որ այլևս չեն ցանկանում խոսել միմյանց հետ, ապա իրավիճակը լուրջ կլինի», – ասել […] ...

Ֆիդանը Մոսկվայում  կհայտարարի Ուկրաինայի շուրջ բանակցություններում միջնորդելու Թուրքիայի պատրաստակամության մասին

16:09 24.05.2025

Ֆիդանը Մոսկվայում կհայտարարի Ուկրաինայի շուրջ բանակցություններում միջնորդելու Թուրքիայի պատրաստակամության մասին

Մայիսի 26-27-ը Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի ընթացքում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի ղեկավարության հետ կքննարկի Ուկրաինայում կարգավորման հարցերը և կրկին կհայտարարի Անկարայի պատրաստակամության մասին՝ հանդես գալ որպես միջնորդ խաղաղության բանակցություններում։ Այս մասին TASS-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները։ Ֆիդանը Ռուսաստանի Դաշնություն կայցելի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հրավերով։ «Մոսկվայում կայանալիք բանակցությունների […] ...

Քրիստիան Ռոմերոն` Եվրոպա լիգայի լավագույն ֆուտբոլիստ

15:51 24.05.2025

Քրիստիան Ռոմերոն` Եվրոպա լիգայի լավագույն ֆուտբոլիստ

Լոնդոնի «Տոտենհեմի» արգենտինացի պաշտպան Քրիստիան Ռոմերոն ճանաչվել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի ավարտված խաղարկության լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Ռոմերոն լոնդոնյան ակումբի կազմում 2024/25 մրցաշրջանում Եվրոպա լիգայում մասնակցել է 7 խաղի, որոնցից 6-ը՝ փլեյ-օֆֆ փուլում։ 2022թ. աշխարհի չեմպիոնը նաև ճանաչվել էր Եվրոպա լիգայի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ: Վճռորոշ խաղում «Տոտենհեմը» 1-0 հաշվով հաղթել […] ...

Դիլիջան-Երևան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է

15:37 24.05.2025

Դիլիջան-Երևան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է

Մայիսի 24-ին, ժամը 10:15-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի 1-ին ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հեղուկ գազ տեղափոխող «Iveco» մակնիշի կցորդիչով […] ...

Guardian. Եվրոպան վախենում է, որ Թրամփը կարող է «լքել» Ուկրաինան

15:25 24.05.2025

Guardian. Եվրոպան վախենում է, որ Թրամփը կարող է «լքել» Ուկրաինան

Եվրոպացի դիվանագետները մտավախություն ունեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհրաժարվի Ուկրաինայից և կկենտրոնանա Ռուսաստանի հետ տնտեսական գործընկերության վրա։ Այս մասին հայտնել է բրիտանական The Guardian թերթը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ եվրոպացի առաջնորդները, ովքեր հույս ունեին, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կկիրառի Մոսկվայի նկատմամբ, ընկճված և նույնիսկ զայրացած են զգացել Թրամփի՝ մայիսի 19-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի […] ...

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող դրույթներ․ քաղաքապետարանը կբողոքարկի

15:17 24.05.2025

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող դրույթներ․ քաղաքապետարանը կբողոքարկի

2025թ. մայիսի 23-ին, Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ։ «Տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նշված որոշումը կբողոքարկվի»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ ...

BACK_TO_TOP