Երկաթուղու շուրջ կրքերը չեն հանդարտվել․ պահանջում են ՊԵԿ նախագահի հրաժարականը․ «Հրապարակ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+20.09 oC

Երկաթուղու շուրջ կրքերը չեն հանդարտվել․ պահանջում են ՊԵԿ նախագահի հրաժարականը․ «Հրապարակ»

09:43 18.08.2018

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մենք 2 օր առաջ գրել էինք, որ Պետեկամուտների կոմիտեն հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ մտել է Հարավկովկասյան երկաթուղի և խուզարկություն կատարել՝ արդյունքում առգրավելով որոշ փաստաթղթեր և անգամ՝ համակարգիչներ։

Տեղեկացել էինք, որ ՀԿԵ-ի հետ կապված ՊԵԿ-ը քրգործ է հարուցել՝ 9,7 մլն դրամի ԱԱՀ չվճարելու մասով, իսկ 16-ի երեկոյան ժամը 22։00-ին մտել է խուզարկության, որը տևել է մինչև հաջորդ օրվա ժամը 8։30-ը, ինչը խիստ վրդովեցրել էր ՀԿԵ ղեկավարությանը, և նույն օրը Սերգեյ Վալկոն ընդունելության էր գնացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ՝ հավանաբար, բողոքելու։

Թեև կողմերը ձգտել էին միջադեպը հարթել, սակայն երեկ մենք տեղեկացանք, որ կրքերը դեռ չեն հանդարտվել։ Ռուսական իշխանությունները ծանր են տարել կատարվածը և գրեթե ուլտիմատում են դրել՝ աշխատանքից ազատել ՊԵԿ նախագահին։ Անգամ լուրեր կային, որ Դավիթ Անանյանը դիմում է պատրաստվում գրել, մանավանդ՝ ինքն էլ գոհ չէ իր լիազորությունների շրջանակից։ Սակայն առայժմ գործընթացը սառեցված է՝ հայկական կողմը բանակցում է ռուսականի հետ և փորձում «անկորուստ» հարթել տեղի ունեցածը։ Պատահական չէ, որ երեկ Մոսկվայում 2 ակցիա էր նախատեսված՝ ընդդեմ Փաշինյանի, որը, ըստ չար լեզուների, կազմակերպում է Ռուսաստանի հայերի միությունը՝ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, ով հայտնի է պուտինյան վարչակազմի հետ ունեցած սերտ կապերով»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քուվեյթը, Բահրեյնը, Իրաքը և ԱՄԷ-ն փակել են իրենց օդային տարածքը

22:49 23.06.2025

Քուվեյթը, Բահրեյնը, Իրաքը և ԱՄԷ-ն փակել են իրենց օդային տարածքը

Քուվեյթը փակել է իր օդային տարածքը, այն բանից հետո, երբ Իրանը հարվածներ է հասցրել Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազային։ Այս մասին նշվում է Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի վարչության հայտարարության մեջ։ «Երկրի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է որպես նախազգուշական միջոց, որն ուժի մեջ է մտնում այսօրվանից մինչև հետագա ծանուցում։ Այս որոշումը կայացվել է վերջին տարածաշրջանային զարգացումների ֆոնին առավելագույն […] ...

Ռյուտեն չի կարծում, որ Թրամփը կխնդրի ՆԱՏՕ-ին մասնակցել Իրանի դեմ գործողությանը

22:44 23.06.2025

Ռյուտեն չի կարծում, որ Թրամփը կխնդրի ՆԱՏՕ-ին մասնակցել Իրանի դեմ գործողությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, չի խնդրի ՆԱՏՕ-ին քննարկել Իրանի դեմ գործողությանը մասնակցելու հարցը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն լեհական TVP Info հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ես վստահ չեմ, որ նման հնարավորություն գոյություն ունի», – պատասխանել է Ռյուտեն լրագրողի հարցին։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց […] ...

Ռոբերտ Գյուլումյանը բրոնզե մեդալ է նվաճել․ World Challenge Cup

22:33 23.06.2025

Ռոբերտ Գյուլումյանը բրոնզե մեդալ է նվաճել․ World Challenge Cup

Տաշքենդում ավարտված World Challenge Cup սպորտային մարմնամարզության հեղինակավոր մրցաշարում Ռոբերտ Գյուլումյանը մարզագործիքի վրա վարժությունում բրոնզե մեդալ է նվաճել: Ավելի վաղ Մամիկոն Խաչատրյանը նժույգ թափեր վարժությունում ոսկե մեդալակիր էր դարձել, Արմեն Պետրոսյանն էլ գետնային վարժություններում՝ բրոնզե մեդալ նվաճել: Հայաստանի հավաքականն այս մրցաշարում նվաճել է երեք մեդալ: ...

Փաշինյան-Էրդողան հանդիպում. ի՞նչ սպասել այս ժամանակաշրջանում

22:21 23.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպում. ի՞նչ սպասել այս ժամանակաշրջանում

Պատմական այց. այսպես գնահատվեց Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Թուրքիա, որտեղ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Ռեջեփ Էրդողանի հետ և քննարկեց հայ-թուրքական հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ տեղի ունեցող գործընթացները: Այդ այցելությանն ու բանակցությունների արդյունքներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է թուրքագետ Նելլի Մինասյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

22:13 23.06.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 75.831 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: ...

SHANTNEWS

22:00 23.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP