18:37 27.01.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հյուրընկալվել է «Հետք» մեդիա գործարանում: Նախարարը հանդես է եկել դասախոսությամբ՝ կրթության ոլորտի բարեփոխումների թեմայով, պատասխանել ապագա հետաքննող լրագրողների հարցերին:
Ներկայացնելով կրթության ոլորտում կատարվող համակարգային փոփոխությունները՝ նախարարը մանրամասնել է ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման ուղղությամբ իրականացվող պետական համալիր ծրագրերը: Նրա խոսքով՝ առաջինը ուսուցիչների վարձատրությունը բարձրացնելու համալիր ծրագրերն են, որոնք փոխկապակցված են մասնագիտական զարգացման հետ: Այդ ծրագրերից մեկը կամավոր ատեստավորման համակարգն է, որի հիմքում առարկայական գիտելիքի իմացությունն է, մյուսը՝ տարակարգի մեխանիզմն է, որն հիմնված է ուսուցչի մանկավարժական հմտությունների վրա:
«Այս երկու ծրագրերն էլ ենթադրում են հավելավճարի տրամադրում և նպատակ ունեն խթանել ուսուցչի մասնագիտական աճը:
Մենք ունենք առանձնահատուկ դեպքեր, երբ համընդհանուր բարելավումների ազդեցությունը նկատելի չէ: Խոսքը գյուղական փոքր՝ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների մասին է, որտեղ դասավանդվող ժամաքանակները քիչ են: Նման դպրոցները կազմում են ընդհանուր դպրոցների մոտ 30 տոկոսը: Այս դպրոցներում բոլոր ուսուցիչներն այս տարվանից սկսած հավելավճար են ստանալու: Նույն մոտեցումը կիրառվում է նաև բնագիտական առարկաների ուսուցիչների համար, քանի որ հատկապես այս ուղղությամբ մենք ունենք ուսուցիչների պակաս:
Երկրորդ՝ պետք է աշխատանք տարվի մանկավարժ դառնալու մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ: Դրանով պետք է զբաղվեն դպրոցների մասնագիտական կողմնորոշման ակումբները, որոնք, ըստ հանրակրթության պետական նոր չափորոշչի, պարտադիր են և գործելու են բոլոր դպրոցներում: Բնականաբար, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու, որ ուսուցչի մասնագիտության հանդեպ հետաքրքրությունը մեծանա և այդ նպատակով նախատեսում ենք բուհական կրթաթոշակների տրամադրում, որով բարձրագույն կրթության ամբողջական ծախսի հատուցում կապահովվի: Ներդրել ենք նաև կրկնակի մասնագիտացումների շնորհման համակարգ, որով նույն մասնագետին երկու առարկայի դասավանդման որակավորում է շնորհվելու՝ օրինակ` կենսաբանության և քիմիայի կամ ֆիզիկայի և ինֆորմատիկայի ուսուցիչ: Արդեն այս տարվանից այս համակարգով ընդունելություն է արվելու:
Հաջորդ քայլը ուսուցչի աշխատանքի կառուցվածքի փոփոխությունն է: Ներկայում մեկ դրույք ծանրաբեռնվածությունը շաբաթական 22 դասաժամ է կազմում, ինչը մեծ բեռնվածություն է: Ստացվում է, որ ուսուցիչն անընդհատ պետք է դասարան մտնի, իսկ օրինակ` գնահատման, հավելյալ այլ աշխատանքի համար ժամանակ չի ունենում: Նոր չափորոշչով ուսուցչի ծանրաբեռնվածությունը նվազեցվում է՝ դրույքաչափը կրտսեր դպրոցում սահմանվում է շաբաթական 18, իսկ միջին և ավագ դասարաններում` 20 դասաժամ:
Հաջորդ ուղղությունը մասնագիտական զարգացման քաղաքականության փոփոխությունն է: Մինչ այժմ գործող պարտադիր ատեստավորման համակարգն ընդհանուր էր բոլորի համար: Բոլոր ուսուցիչներն անցնում էին նույն վերապատրաստումները՝ անկախ իրենց կարիքից, փորձառությունից, ունեցած հմտությունից: Մենք անգամ ունեցել ենք դեպք, երբ նույն ուսուցիչը, որը եղել է տվյալ ծրագրով վերապատրաստող, հետագայում ինքն է անցել նույն վերապատրաստման դասընթացը, քանի որ դա օրենքի պահանջ էր: Այս համակարգը ևս ամբողջությամբ վերանայվել է: Ուսուցչի ատեստավորումն ու վերապատրաստումը, որի համար պետությունն ամեն տարի գումարներ է հատկացնում, պետք է հիմնված լինի ուսուցչի մասնագիտական կարիքի վրա»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ մասնագիտական կարիքի բացահայտումն արվելու է գնահատման միջոցով:
Նա նաև նշել է, որ մասնագիտական զարգացման առաջնային ուղղություն է դիտվում ներառական կրթության հմտությունների ապահովումը: Այդ նպատակով փոփոխվել են ֆինանսավորման սկզբունքները, ներդրվել է ուսուցչի օգնականի ինստիտուտը, որի արդյունավետության բարձրացումն օրակարգային հարցերից է:
Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև բուհերի ակադեմիական ազատությունների, բուհական կրթական ծրագրերի և դասագրքերի, ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերությունների վերաբերյալ հարցերին:
08:10 15.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են08:05 15.05.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱլբանիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա: Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին: Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: ...
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...