Համագործակցության հնարավորություններ Լոռու մարզի միջին մասնագիտական հաստատությունների և Լիոնի «Ռոնի մասնագիտական կրթական կենտրոնի» միջև  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+28.09 oC

Համագործակցության հնարավորություններ Լոռու մարզի միջին մասնագիտական հաստատությունների և Լիոնի «Ռոնի մասնագիտական կրթական կենտրոնի» միջև 

19:57 27.01.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Ռոնի մասնագիտական կրթական կենտրոնի» նախագահ Քրիստիան Դրոզին, գլխավոր տնօրեն Վերոնիկ Ֆյուրլանին, Երևանում գործող ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն Գոհար Գրիգորյանին:

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, Տի և ՀԳՄ հարցերով վարչության պետ Մհեր Խեչումյանը, Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վելուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների բաժնի պետ Իրինա Մարտիրոսյանը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աննա Գասպարյանը:
🇨🇵Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունը Լոռու մարզ է այցելել հունվարի 26-ին՝ մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ լինելով Ալավերդու ուսումնարանում և քոլեջում, ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում, իսկ այսօր նախատեսում են լինել Վանաձորի բժշկական կենտրոնում, Ստեփանավանի «Լոռե» փրկարարական ջոկատում, ապա նաև՝ Սպիտակի քոլեջում:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության և ջերմ ընդունելության համար՝ հյուրերը տեղեկացրել են, որ «Ռոնի մասնագիտական կրթական կենտրոնը» ստեղծվել է 1864 թվականին: Այժմ ուսուցանում են ավելի քան 100 մասնագիտություններ և տարեցտարի ավելի մեծ հաջողություններ են գրանցում:

Այս կրթական կենտրոնի նախաձեռնությամբ Հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակներում շուրջ 20 տարի առաջ Երևանում ստեղծվել է «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը»: Այժմ նպատակ կա ընդարձակելու վերջինիս գործունեությունը՝ ստեղծելով ավելի շատ մասնագիտություններ և ընդլայնվելով դեպի մարզեր. գործակցել մարզում գործող միջին մասնագիտական կրթական հաստատությունների հետ, հզորացնել նրանց կարողությունները:

Մարզի ղեկավարը շնորհակալություն է  հայտնել գործակցության ընդլայնման նախաձեռնության համար և նշել, որ Լոռու մարզպետարանը իր լիազորությունների շրջանակներում ամեն կերպ պատրաստ է աջակցել այս հարցում:

-Մենք չափազանց կարևորում ենք միջին մասնագիտական կրթության զարգացումը և ընդլայնումը, որովետև գիտակցում ենք դրա կարևորությունը երիտասարդների մասնագիտական կարողությունների զարգացման և շուկայի պահանջարկի բավարարման առումով,-ասել է Արամ Խաչատրյանը:

Նա իր խոսքում ընդգծել է նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների ջերմությունը և նշեց, որ Լոռու մարզը տասնյակ տարիների գործակցային հարաբերություններ ունի Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնի, իսկ մարզի քաղաքային բնակավայրերը՝ Ֆրանսիայի տարբեր համայնքների հետ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

23:59 05.08.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

Օգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

23:53 05.08.2025

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

Իսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

23:43 05.08.2025

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

23:35 05.08.2025

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

23:22 05.08.2025

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

23:13 05.08.2025

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...

BACK_TO_TOP