10:27 31.01.2023
Հունվարի 26-28-ը, «Ավելի ուժեղ միասին. միջսահմանային արտակարգ իրավիճակների հակազդման համատեղ գործողություն Հայաստանի եւ Վրաստանի միջեւ» ծրագրի շրջանակներում Երեւանում անցկացվել է աշխատաժողով, որին մասնակցել է Հայսատանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության անհետաձգելի բժշկական օգնության բաժնի պետ, փ/ծ մայոր Գայանե Հայրապետյանը: Այս մասին հայտնում է ԱԻՆ պաշտոնաթերթը:
Հայկական արագ արձագանքման բժշկական թիմ ձեւավորելու աշխատանքները սկսել են 2021 թվականի դեկտեմբերին: Անցած տարվա հոկտեմբերին Երեւանում անցկացվեց արագ արձագանքման բժշկական թիմերի հինգերորդ գլոբալ հանդիպումը, որին մասնակցում էր 50 երկրի ավելի քան 500 ներկայացուցիչ: Իսկ նոյեմբերին Վրաստանում անցկացվեց աշխատաժողով՝ հայկական եւ վրացական թիմերի համար:
Բացի աշխատաժողովներից, հայկական եւ վրացական նոր ձեւավորվող արագ արձագանքման բժշկական թիմերը 2022 թվականի հունիսին Գերմանիայում մասնակցել են դաշտային վարժանքի, իսկ օգոստոսին Միացյալ թագավորությունում՝ սիմուլյացիոն վարժանքի:
Հունվարի 26-28-ը Երեւանում անցկացված աշխատաժողովը վերջինն է մեր թիմի՝ գարնանը նախատեսված դաշտային վարժանքից առաջ, մասնակցում են Հայաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչները: Ըստ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության անհետաձգելի բժշկական օգնության բաժնի պետ, փ/ծ մայոր Գայանե Հայրապետյանի, հիմնական բանախոսը Գերմանիայից ժամանած փորձագետ Ջոնաթան Բաումն է: Արագ արձագանքման բժշկական թիմերի հարցում Գերմանիան հարուստ փորձ ունի: Փորձագետը օգնում է վերջնական տեսքի բերել թիմի աշխատանքների գործելակարգերը՝ կլինիկական ծառայություններ, թիմի պաշտպանություն, գույքացանկ (պահեստի կառավարում) եւ այլն: Մեծ ուշադրություն է դարձվում արագ արձագանքման բժշկական թիմի աշխատանքի իրավական ապահովմանը՝ փաստաթղթերին, որ երկրի ներսում կամ երկրից դուրս՝ աղետյալ երկրին օգնության գնալիս, թիմը իրավական խնդիրներ չունենա: Վարժանքի ժամանակ գնահատվելու են թիմի եւ աշխատանքի բոլոր կողմերը՝ թիմի կարողություններ, կազմ, անդամների ունակություններ, գործիքակազմ, գույքացանկ եւ այլն:
Այս տարվա գարնանը անցկացվելու է հայկական արագ արձագանքման բժշկական թիմի շտաբային վարժանքը, ամռանը՝ վրացական թիմի դաշտային, աշնանը՝ հայկական թիմի դաշտային վարժանքը:
20:54 18.06.2025
Հայկական թիմերի հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլումԿոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» հետ։ Որակավորման առաջին փուլը հաղթահարելու դեպքում «Ուրարտուն» ուժերը կչափի Սլովակիան ներկայացնող ԴԱԿ-ի հետ, «Փյունիկը»՝ հունգարական «Գյորի»։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից դուրս մնալու դեպքում Հայաստանի չեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կխաղա ԿուՊՍ (Ֆինլանդիա) – Միլսամի (Մոլդովա) զույգի պարտվողի հետ։ ...
20:41 18.06.2025
Արաղչի. Իրանը բանակցողներ չի ուղարկել ՕմանԻրանի ղեկավարությունը չի ուղարկել իր բանակցային պատվիրակությունը Օման, որտեղ նախկինում տեղի էին ունեցել ԱՄՆ-ի հետ մի քանի փուլ խորհրդակցություններ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք բանակցային պատվիրակություն չենք ուղարկել Օմանի Սուլթանություն», – ասել է նա արաղարաղAl Jazeera հեռուստաալիքին։ «Ես Թեհրանից չեմ հեռացել […] ...
20:25 18.06.2025
Սրբուհի Գալյանը ներկա է եղել ՀՀ-ում Քեմբրիջի դպրոցի աշակերտների ավարտական ցերեկույթինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը` որպես պատվավոր հյուր, Հայաստանի Հանրապետությունում Քեմբրիջի դպրոցի հրավերով, ներկա է գտնվել աշակերտների ավարտական ցերեկույթին։ Այս մասին հայտնել են արդարադատության նախարար ությունից: Միջոցառումը կազմակերպվել էր ի պատիվ ավարտական դասարանի աշակերտների՝ նշելու նրանց դպրոցական կյանքի կարևոր փուլի ավարտը։ Միջոցառումն անցել է ջերմ և հուզիչ մթնոլորտում՝ ուղեկցվելով երաժշտական ելույթներով, տեսաշարերով և աշակերտների շնորհակալական խոսքերով։ […] ...
20:14 18.06.2025
«Ինտերը» չի կարողացել հաղթել մեքսիկական ակումբին․ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում E խմբում «Ինտերն» ու մեքսիկական «Մոնտերեյը» մեկական գոլ են փոխանակել: Միլանցիների մեկնարկային կազմում էր Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 78-րդ րոպեին: Այս խմբի մյուս խաղում «Ռիվեր Փլեյթը» հաղթել էր «Ուրավային»: ...
19:54 18.06.2025
Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերըՍպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները: Մրցումային երկրորդ օրը գրանցվել են հետևյալ արդյունքները՝ 5-6-րդ դասարանների թիմեր Լոռի՝ Վանաձորի N 4 հիմ. դպրոց – Շիրակ՝ Արթիկի N 1 հիմ․ դպրոց՝ 26:33 Լոռի՝ Լեռնահովիտի դպրոց – Կոտայք՝ Եղվարդի N 3 հիմ․ […] ...