18:37 01.02.2023
Գյումրիի ծննդատունը տարին սկսել է ծնունդների աճով։ Հունվարի 1-ից մինչև այսօր 69 երեխա է ծնվել, համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ կրկնակի ծնունդներ են ունեցել, հիմնականում առաջնածիններ են։ Բազմաթիվ ընտանիքներում երեխայի ծնունդի սպասում են տարիներով։ Հայաստանում անպտղության ցուցանիշը շարունակում է բարձր մնալ, որը դիտվում է որպես երկրի ժողովրդագրության վրա ազդող լուրջ գործոն։ Գյումրի ծննդատունը միացել է անպտղության հաղթահարման պետական ծրագրին: Շիրակի մարզում առաջին անգամ գործելու է արհեստական բեղմնավորման ծառայություն։
«Բավականին մեծ է անպտուղ զույգերի թիվը, որոնք հնարավորություն չունեն իրենց միջոցներով դիմել արհեստական բեղմնավորման այս կամ այն մեթոդին, որը բավականին թանկարժեք պրոցես է։ Երևի օր չկա, որ մարդիկ չզանգեն, չհետաքրքրվեն, թե երբ է սկսվելու»,-ասում է Գյումրի ԲԿ մանկաբարձագինեկոլոգիական ծառայության պատասախանատու Էդգար Սուքիասյանը։
Ծառայությունը կսկսի գործել առնվազն վեց ամսից, այդ ընթացքում բաժանմունքը նորագույն սարքավորումների հագեցվածության հարցն է լուծելու։ Այն սպասարկելու է ոչ միայն Շիրակի, նաև Լոռու և Արագածոտնի մարզերի շահառու համարվող զույգերին։
Հետազոտությունների տվյալները նաև փաստում են, որ առաջնային անպտղության ցուցանիշը չէ միայն մտահոգիչ։ Թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում բարձրացել է երկրորդային անպտղությունը։ Անպտղության հաղթահարման ծրագրի ներդրումը Շիրակի մարզում հնարավորություն է զույգերի համար կրճատել այն ծախսերը, որոնք մինչ հիմա կատարել են այլ կլինիկաներ դիմելուց։ Պետական այս ծրագիրը բացառապես անվճար է։
Մինչ նոր ծառայության մեկնարկը, Շիրակի մարզում արդեն հասանելի է սքրինինգային հետազոտությունը, որը հնարավորություն է տալիս պտղի բոլոր օրգան- համակարգերի մանրամասն անատոմիական հետազոտություն իրականացնել։
«Իրականացվելու է հղիների առաջին և երկրորդ սքրինինգները, այսինքն՝ 11 շաբաթական ժամկետից մինչև 13,6 շաբաթական ժամկետն ընկած հատվածը և 18-22 շաբաթականը։ Այսինքն՝ հսկվելու են բոլոր հղիները։ Սքրինինգային հետազոտության միջոցով հետազոտվելու են պտուղները, որպեսզի ավելի շուտ հայտնաբերվեն արատները»,- ասում է բժիշկ-սոնոգրաֆիստ Անահիտ Մնացականյանը։
Այն ևս անվճար ծառայությունների ցանկում է։ Սքրինինգային հետազոտությունը թույլ կտա գնահատել ապագա երեխայի առողջական վիճակն ու ռիսկերը։ Այն որպես համալիր հետազոտություն, առաջնային նշանակության դեր կարող է ունենալ անպտղության հաղթահարման ծրագրի ներդրմանը զուգահեռ։
20:24 17.05.2025
Եգիպտոսը գնահատել է Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններըԵգիպտոսը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուրբաթ օրը Ստամբուլում կայացած բանակցությունները և կողմերին կոչ է անում հետագա քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման համար, շաբաթ օրը հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ-ն։ «Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը ողջունում է Ստամբուլում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները… Եգիպտոսն ընդգծում է, որ այդ քայլը հուսադրող զարգացում է»,- ասվում է Եգիպտոսի ԱԳՆ […] ...
20:12 17.05.2025
Թրամփը բացահայտել է, թե ինչ է պատրաստվում անել Պուտինին զանգահարելուց հետոԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ երկուշաբթի օրը հեռախոսազրույց է ունենալու Պուտինի հետ՝ օրակարգում ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով։ «Ես հեռախոսազրույց կունենամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկուշաբթի առավոտյան: Զանգի թեմաներն են լինելու՝ դադարեցնել արյունահեղությունը»,- ասել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում: Նա նշել է, որ Պուտինի հետ զրույցից հետո հեռախոսազրույցներ կունենա […] ...
19:50 17.05.2025
Եգիպտոսի ԱԳՆ-ը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել շարունակել բանակցություններըԵգիպտոսը ողջունել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և կողմերին կոչ է արել շարունակել դրանք և ամրապնդել փոխադարձ վստահությունը։ Այս մասին ասված է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության հատուկ հաղորդագրության մեջ։ «Եգիպտոսը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 16-ին Ստամբուլում կայանալիք բանակցությունները: Կահիրեն երկու կողմերին կոչ է անում շարունակել փոխվստահության ձևավորումը՝ հրադադարի և ձգձգվող հակամարտության […] ...
19:40 17.05.2025
Թրամփը հայտարարել է մայիսի 19-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է երկուշաբթի օրը հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու ուկրաինական հակամարտությունը։ Սպիտակ տան ղեկավարը պարզաբանել է, որ դրանից հետո կխոսի Վլադիմիր Զելենսկիի և ՆԱՏՕ-ի երկրների հետ։ Թրամփը հույս է հայտնել, որ Պուտինի և Զելենսկիի հետ բանակցություններից հետո հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք կբերվի։ ...
19:30 17.05.2025
Մեդվեդևը նախազգուշացրել է, որ Ուկրաինայի բանակցությունները ձախողվելու դեպքում կլինեն հետևանքներՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ խաղաղ բանակցություններն ինքնին միշտ չէ, որ հանգեցնում են մարտերի դադարեցմանը, և եթե դրանք ձախողվեն, կարող են հանգեցնել հակամարտության «ավելի սարսափելի փուլի»՝ նոր սպառազինություններով և նոր մասնակիցներով։ «Ռուսաստանի բոլոր թշնամիները, ովքեր վերջնագրեր են դնում բանակցությունների մասին, պետք է հիշեն մի պարզ բան. խաղաղ բանակցություններն ինքնին միշտ չէ, […] ...