Հայտնի է համեմունքը, որը կարող է բարելավել դեռահասների ուսման արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+32.09 oC

Հայտնի է համեմունքը, որը կարող է բարելավել դեռահասների ուսման արդյունքները

08:23 06.02.2023

Իրանի Բիրջանդի բժշկական գիտությունների համալսարանի գիտնականները հետազոտությունների լայնածավալ վերլուծություն են անցկացրել, որոնք ցույց են տվել, որ դարչինը և դրա ածանցյալները կարող են պոտենցիալ բարելավել դեռահասների հիշողությունը և ուսման արդյունքները: Հետազոտությունները հրապարակված են Nutrition Neuroscience ամսագրում:

Դարչինը ստացվում է մշտադալար ծառի ներքին կեղևից, որը բնիկ է Հիմալայներում, Չինաստանում, Հնդկաստանում և Հարավարևելյան Ասիայում: Հետազոտությունները ցույց են տվել, որ դարչինը հակաբորբոքային, հակաօքսիդանտ և հակաքաղցկեղային հատկություններ ունի։ Որոշ աշխատանքներ ցույց են տվել նաև, որ դարչինի կենսաբանորեն ակտիվ միացությունները կարող են բարելավել ուղեղի աշխատանքը, հատկապես հիշողությունը և ուսումը: Նոր հետազոտության ընթացքում գիտնականները որոշել են գնահատել այս բացահայտումների վավերականությունը:

Վերլուծության հեղինակները գտել են 2605 հետազոտություն 2021 թվականի սեպտեմբերի դրությամբ: Դրանցից 40 հետազոտությունները բավարար որակի էին հետագա վերլուծության մեջ ընդգրկվելու համար: Աշխատանքի մեծ մասը կատարվել է կենդանիների կամ մարդկանց վրա, մյուսները՝ բջիջների և հյուսվածքների։

Գիտնականները հաստատել են, որ, ըստ ուսումնասիրությունների, դարչինը կարող է դրականորեն ազդել դարչինով մաստակ ծամած դեռահասների թե՛ հիշողության, թե՛ ճանաչողական ֆունկցիաների վրա։ Մեծահասակների համար արդյունավետության ապացույցները գնալով ավելի քիչ համոզիչ էին:

Հեղինակները նշել են, որ հետագա հետազոտություններ են անհրաժեշտ՝ ճանաչողական ֆունկցիայի վրա դարչինի ազդեցության մասին եզրակացություններ անելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:29 06.08.2025

Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Սարամեջ, Ջրաշեն բնակավայրերում, Վանաձոր քաղաքի  մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել է

11:05 06.08.2025

20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 1-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակ, նախնական տվյալներով՝ ձևափոխված […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին

10:32 06.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ

10:17 06.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունից

10:00 06.08.2025

Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...

Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը

09:57 06.08.2025

Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...

BACK_TO_TOP