Սիրիայում կրկնակի ավելացել է երկրաշարժի հետևանքով կյանքից զրկվածների թիվը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+17.09 oC

Սիրիայում կրկնակի ավելացել է երկրաշարժի հետևանքով կյանքից զրկվածների թիվը

10:37 06.02.2023

Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի, այս մասին երկուշաբթի հայտնել է սիրիական Al Ekhbariya հեռուստաալիքը՝ վկայակոչելով հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցչին։

Նրա խոսքով՝ տուժել է առնվազն 639 մարդ։ Նշվում է, որ զոհերի և տուժածների մեծ մասը գրանցված է Լաթաքիա, Հալեպ, Համա և Տարտուս նահանգներում։ Ավելի վաղ սիրիական լրատվամիջոցները վկայակոչել էին 111 զոհվածների տվյալները։

Սիրիայի Դամասկոսի կողմից չվերահսկվող շրջաններում զոհերի, տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվում։

Արաբական Հանրապետության առողջապահության նախարարի օգնական Ահմեդ Դումեյրիան ընդգծել է, որ «սրանք դեռ վերջնական թվեր չեն, և զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փրկարարական աշխատանքները շարունակվում են»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Brent նավթի գինը թանկացել է

17:50 04.05.2024

Brent նավթի գինը թանկացել է

Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի մատակարարումների հուլիսյան ֆյուչերսների արժեքը թանկացել է 0,3 դոլարով (0,36%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 83,97  դոլարի: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ WTI-ի ապրիլյան ֆյուչերսները  այդ ժամանակ  NYMEX բորսայում թանկացել են 0,26 դոլարով (0,33%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 79,21 դոլարի ։ ...

Զուրաբիշվիլին Վրաստանի կաբինետին մեղադրել է Սահմանադրության վրա հարձակվելու մեջ

17:37 04.05.2024

Զուրաբիշվիլին Վրաստանի կաբինետին մեղադրել է Սահմանադրության վրա հարձակվելու մեջ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկրի կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա, որն արտահայտում է երկրի եվրոպամետ կուրսը։ Այս մասին պետության ղեկավարն ասել է արտասահմանյան երկրների դեսպանների հետ հանդիպմանը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։ Նրա խոսքով՝ մի քանի օր առաջ Թբիլիսիում կառավարության կողմնակիցների հանրահավաքում «սադրիչ» հայտարարություններ են արվել Վրաստանի քաղաքական կուրսի փոփոխության մասին։ Վրաստանի խորհրդարանը […] ...

Իսպանիան մերժել է Արգենտինայի քննադատությունը թագավորության իշխանությունների հասցեին

17:20 04.05.2024

Իսպանիան մերժել է Արգենտինայի քննադատությունը թագավորության իշխանությունների հասցեին

Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունը կտրականապես մերժել է թագավորության իշխանությունների դեմ արված Արգենտինայի արտահայտությունները, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասված է Իսպանիայի ԱԳՆ կայքում Արգենտինայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։ Ավելի վաղ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեի գրասենյակը հայտարարություն էր տարածել՝ մերժելով Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեի՝ «զրպարտչական և վիրավորական» հայտարարությունները, ով ավելի վաղ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեին անվանել էր […] ...

ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար

17:10 04.05.2024

ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար

Արաբական Միացյալ Էմիրությունները մերժել է Եմենում և Իրաքում գտնվող թիրախներին հարվածելու համար Աբու Դաբիի «Ալ Դաֆրա» ավիաբազան օգտագործելու ԱՄՆ-ի խնդրանքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ հղում կատարելով The Wall Street Journal-ին։ Ամերիկյան հանդեսը, վկայակոչելով էմիրաթցի պաշտոնյային, նշել է, որ ԱՄԷ-ն սահմանափակումներ է կիրառել Իրաքում և Եմենում գտնվող թիրախների դեմ ԱՄՆ կործանիչների […] ...

Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա

16:49 04.05.2024

Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա

Պարենի ներքին շուկայում կայունության պահպանման նկատառումներով Ռուսաստանի կառավարությունը մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ն արգելել է եղեգից և ճակնդեղից ստացվող շաքարի, ինչպես նաև քիմիապես մաքուր սախարոզայի արտահանումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այնուհանդերձ, ԵԱՏՄ երկրներին հնարավոր կլինի որոշակի ծավալի շաքար մատակարարել։ Մասնավորապես, Հայաստան թույլատրվում է արտահանել 28, Բելառուս՝ 5, Ղազախստան՝ 120, իսկ Ղրղզստան՝ 28,5 հազար տոննա շաքար։ ՌԴ գյուղատնտեսության […] ...

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ Գազայի հատվածում ճգնաժամը դադարեցնելու համար

16:40 04.05.2024

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ Գազայի հատվածում ճգնաժամը դադարեցնելու համար

ԱՄՆ-ն այն երկրներից է, որը կարող է նպաստել Գազայի հատվածի ճգնաժամի արագ կարգավորմանը։ Դա անելու համար նա պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա, ասել է Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ֆուաթ Օքթայը։ «Կողմերից մեկը, որը կդադարեցնի այս պատերազմը, ԱՄՆ-ն է: Նա պետք է մեծացնի ճնշումը Իսրայելի վրա», – մեջբերում է քաղաքական գործչի խոսքը Haber […] ...

BACK_TO_TOP