Մենք չենք դանդաղում, դուք եք շտապում. Էդուարդ Շարմազանով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

Մենք չենք դանդաղում, դուք եք շտապում. Էդուարդ Շարմազանով

08:22 08.03.2018

Երեկ երեկոյան ՀՀԿ գրասենյակում տեղի ունեցավ  Գործադիր մարմնի նիստը, որը ավանդական հինգշաբթիից տեղափոխվել էր այն պատճառով, որ հինգշաբթին աշխատանքային օր չէ: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում   նշեց, որ քննարկվել  են ներքաղաքական   հարցեր, մասնավորապես Հայ-վրացական հարաբերությունների մասին է եղել քննարկում. Վրաստանի վարչապետի այցը Հայաստան շատ արդյունավետ էր, հայ վրացական հարաբերութունների հետագա զարգացման համար կան լուրջ պայմանները,- ասաց Շարմազանովը: 

Հաջորդ քննարկված հարցը  մարտի 11- ին սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Բոլոր մարզերում կան ՀՀԿ թեկնածուներ, սակայն ընդդիմությունը թեկնածուներ չունի, ուստի մեծ մրցակցություն չի սպասում,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը: 

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև վերջերս ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հարցազույցին, որում կային Հայաստանի ներաքաղաքական կյանքին վերաբերող բնրոշումներ: Շարմազնավոն ասաց, որ նախ և առաջ զարմանալի էր ու տարօրինակ, որ որոշ քաղաքագետներ ու լրատվամիջոցներ փորձում են ոչ ամբողջական ներկայացնել նրա գնահատականները Հայաստանում ժողովրդավարության մասին: Ամբողջական հարցազրույցը կարդալու դեպքում պարզ է դառնում, որ այնտեղ կան և քննադատական, և թե դրական գնահատականներ,- ասաց մամուլի խոսնակը: 

 Շարմազանովը նշեց մի քանի դիտարկումներ: Օրինակ,  ներդրումների մասին  դեսպանը հայտարարում է, որ Հայաստանում   ԱՄՆ-ն իրականացրել է  երեք խոշոր ներդրումային ծրագիր: Երկուսը՝ վերջին երեք  տարվա ընթացքում: Սա նշանակում է, որ ներդրումային միջավայրը դրական տեղաշարժ է արձանագրել: 

Հաջորդ դիտարկումը`միայն վերջին տարվա ընթացքում հայ- ամերիկյան տնտեսական  շրջանառությունը 35 տոկոսով աճել է: Դեսպանը նաև նշում է,  որ Հայաստանում կա ազատ մամաուլ և ազատ քաղաքացիական հասարակություն: Իսկ ազատ մամուլը հնարավոր չէ ոչ ժողովրդավար հասարակությունում, եզրահանգեց Շարմազանովը:

«Մենք  ԱՄՆ դեսպանի շուրթերով արձանագրում ենք,  որ ունենք ժողովրդավարություն: Դեսպանը կոռուպցիայի մասով նշում է`  այն պետական կառույցներում, որոնք  անմիջական են աշխատում հասարակության հետ, կոռուպցիան շեշտակի նվազել է:

Խոսելով դատական իշխանության մասին` դեսպանը նշում է,  որ իշխանությունը կարևորում  է անկախ դատական իշխանությունը և հենց դրանով է  պայմանավորված ԲԴԽ հինգ  անդամի ընտրությունը ԱԺ կողմից:

Մենք պետք է համեմատենք այսօրվա  Հայաստանը հինգ  տարվա  Հայաստանի  հետ»,- ասաց Շարմազանովը:

ՀՀԿ մամուլի խոսնակը նաև պատասխանեց լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք քննարկել են ՀՀ վարչապետի, փոխվարչապետի թեկնածության հարցերը:

 «Հայաստանի հանրապետական կուսակցությւնը չի պատրաստվում քննարկել մինչև ապրիլ ոչ վարչապետի, ոչ փոխվարչապետի կամ նախարարների հարցը: Մենք  դա կքննարկենք ապրիլին: Կուսակցությունը  վարչապետի պաշտոնում կառաջադրի այն թեկնածուին, որը  կարող է առավելագույնս  իրականացնել սահմանադրական լիազորությունները,-ավելացրեց Շարմազամովը: 

 «Շատերն ասում են `ինչու ենք դանդաղում: Մենք  չենք  դանդաղում, դուք  եք շտապում,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում

13:52 09.07.2025

Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, […] ...

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառը

13:45 09.07.2025

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառը

Քաղաքացին ահազանգել է Երևանի քաղաքապետարան տեղեկացնելով, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 26 հասցեում՝ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության ջրատարի հարակից տարածքում, ծառը կոտրվել և ընկել է Հրազդան գետի մեջ՝ փակելով ջրի բնական հունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառը գտնվել է վտանգավոր և դժվարամատչելի վայրում՝ կոտրված ծառը ջրից դուրս բերելու համար անհրաժեշտություն  է առաջացել ներգրավվել […] ...

Աշտարակ-Թալին ճանապարհին իրականացվում են հողային աշխատանքներ

13:35 09.07.2025

Աշտարակ-Թալին ճանապարհին իրականացվում են հողային աշխատանքներ

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածում (Աշտարակ-Թալին) իրականացվում են հողային աշխատանքներ, ճանապարհային պատվածքի հիմքի շերտերի տեղադրում եւ այլն։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ

13:23 09.07.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ

Հուլիսի 8-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջին Արևելքի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Մուհամեդ Խալեդ Խիյարիի հետ: Մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ80» նախաձեռնության հեռանկարների վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հրատապ հարցերին: Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: […] ...

Ուկրաինա զենքի շարունակական մատակարարումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Զախարովա

13:11 09.07.2025

Ուկրաինա զենքի շարունակական մատակարարումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Կիևի ռեժիմին զենքի մատակարարումների վերսկսումը չի նպաստի հակամարտության դիվանագիտական ​​ճանապարհով կարգավորմանը. ամերիկյան կողմի այս որոշման հետևանքները դեռևս պետք է գնահատվեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ Կիևի ռեժիմին զենքի մատակարարումները դադարեցնելու՝ Վաշինգտոնի կողմից նախկինում հայտարարված որոշումից հետո ԱՄՆ-ն կրկին «հայտարարություններ է […] ...

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա՝ 6-9 աստիճանով

13:00 09.07.2025

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա՝ 6-9 աստիճանով

Երևանում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ ​ Մարզերում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ։ Հուլիսի 9-14-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի […] ...

BACK_TO_TOP