21:05 19.08.2018
Վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերություններում աճող լարվածությունը մեծ չափով կապվում է Թուրքիայում անազատության մեջ գտնվող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի անվան հետ։ Այնինչ, երկկողմ բանակցությունների օրակարգում դրված է նաև Թուրքիայում կալանավորված մի շարք այլ ամերիկացիների հարցը։ Այս մասին հայտարարել է Պետդեպի խոսնակ Հիզեր Նոյերթը՝ նախորդ շաբաթ ԱՄՆ մեկնած թուրքական պատվիրակության հետ հանդիպման առթիվ մեկնաբանություն անելիս։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Հստակ տեղեկություններ չկան այն մասին, թե Թուրքիայում ԱՄՆ-ի քանի ազատազրկված քաղաքացի կա, որոնց հարցը երկկողմ բանակցությունների օրակարգում է։
Տարբեր աղբյուրների համաձայն՝ վերջին 2 տարում Թուրքիայում ձերբակալվել կամ կալանավորվել է ԱՄՆ-ի 12 կամ 20 քաղաքացի, որոնց մեծ մասը Թուրքիայում դիվանագիտական առաքելություն իրականացնող պաշտոնյաներ են եղել:
Հայտնի է, որ բացի քահանա Բրանսոնից, Թուրքիայում ազատազրկված մյուս բոլոր ԱՄՆ քաղաքացիները նաև Թուրքիայի քաղաքացիություն ունեն։ Նրանք բոլորը կալանավորվել են արտակարգ դրության ռեժիմի ընթացքում՝ հեղաշրջման փորձի հետ կապված հետաքննությունների շրջանակներում։
21:28 23.06.2025
Իրանը հարվածներ է հասցրել Կատարում ԱՄՆ-ի ռազմաբազայինԻրանը «հզոր և ավերիչ» հրթիռային հարված է հասցրել Կատարում գտնվող ամերիկյան Ալ Ուդեյդ ռազմաբազային՝ ի պատասխան իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումների, ասվում է Իրանի զինված ուժերի հայտարարության մեջ։ Նշվում է, որ գործողությունը կոչվել է «Հաղթանակի լուր» և իրականացվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի որոշմամբ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մասնակցությամբ։ «Իրանը որևէ պարագայում […] ...
21:22 23.06.2025
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել․ ԱԱԱԻտալիայի փոխչեմպիոն «Ինտերն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երկրորդ խաղում 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել ճապոնական «Ուրավա Ռեդ Դայմոնդսի» նկատմամբ: E խմբի երկրորդ տուրի առաջին խաղում Քրիստիան Կիվուի թիմը մինչև 78-րդ րոպեն պարտվում էր 0-1 հաշվով, սակայն նախ` արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը երկրորդ հանդիպումն անընդմեջ գոլ է խփել, հետո՝ ավելացված ժամանակի երկրորդ […] ...
21:00 23.06.2025
Ֆրանսիան Իրանին և Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և դադարեցնել հարձակումներըԻրան-Իսրայել հակամարտության սրումը կարող է կործանարար լինել տարածաշրջանի համար և լուրջ հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհում կայունության համար, ուստի անհրաժեշտ է կասեցնել իրադարձությունների նման զարգացումը, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ «Այդ պատճառով մենք զսպվածության կոչ ենք անում: Մենք կոչ ենք անում դադարեցնել հարվածները: Կոչ ենք անում Իրանին չձեռնարկել որևէ միջոց, որը կարող է ավելի սրել […] ...
20:52 23.06.2025
Վինիսիուսը համաձայնել է նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետԲրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը համաձայնել է նոր պայմանագիր ստորագրել Մադրիդի «Ռեալի» հետ, հաղորդում է Marca-ն: Նոր պայմանագրի մասին պաշտոնապես կհայտարարվի աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագրի ժամկետը նախատեսված կլինի մինչև 2030 թվականի հուլիսի 1-ը: Վինիսիուսը «Ռեալում» է 2018 թվականից։ ...
20:46 23.06.2025
ՀՀ դեսպանը հանդիպել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի հետՀունիսի 23-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, ԱԺ «Հանրապետական Աջ» խմբակցության ղեկավար Լորան Վոքիեի հետ։ Դեսպան Խաչատրյանը բարձր է գնահատել Լորան Վոքիեի շարունակական հանձնառությունը Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամության խորացման ու երկու երկրների առանձնահատուկ հարաբերությունների ամրապնդման հարցում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ընդգրկուն օրակարգին, […] ...
20:43 23.06.2025
Միայն դիվանագիտությունը կարող է երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա. ԳրոսսիԻրանի կողմից ապագայում միջուկային զենք ստեղծելը կանխելու միակ միջոցը բոլոր շահագրգիռ կողմերի միջև բանակցություններն են, ռազմական էսկալացիան խոչընդոտում է դիվանագիտությանը և շատ վտանգավոր է. այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Գործակալության Կառավարիչների խորհրդի արտակարգ նիստի բացման ժամանակ։ «Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել: Ռազմական […] ...