ԿԳՄՍ նախարարը Պորտուգալիայի դեսպանի հետ քննարկել է ոլորտային համագործակցության հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+32.09 oC

ԿԳՄՍ նախարարը Պորտուգալիայի դեսպանի հետ քննարկել է ոլորտային համագործակցության հարցեր

17:11 09.02.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերին:

Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում՝ ի շահ հայ-պորտուգալական բարեկամական կապերի զարգացման: ԿԳՄՍ նախարարը համոզմունք է հայտնել, որ նա իր ներդրումը կունենա Հայաստանի և Պորտուգալիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։

Դեսպան Մադալենա Ֆիշերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ երկու երկրների միջև կրթական, գիտական, մշակութային ու մի քանի այլ ուղղություններով առկա է սերտ համագործակցության մեծ ներուժ: Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համագործակցությունը վերոնշյալ ոլորտներում:

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության հեռանկարներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանը գտնվում է կրթական բարեփոխումների փուլում, իսկ ԱԺ կողմից որպես օրենք ընդունված ՀՀ կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի ծրագրով սահմանված են բոլոր թիրախները: Ծրագրի վերջնական նպատակն է ունենալ ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, Հայաստանի Հանրապետության զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ:

«Տեղյակ եմ, որ Ազգային ժողովի աշխատանքային խումբը 2022 թվականի հոկտեմբերին հանդիպում է ունեցել Պորտուգալիայի կրթության նախարարության ներկայացուցիչների հետ և քննարկել ներառական կրթությանը վերաբերող հարցեր: Սա մեզ համար շատ կարևոր ուղղություն է: Ռազմավարական կարևոր թիրախներից մեկը բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգայնացնումն է, այս առումով ևս կարող ենք դիտարկել համագործակցության հեռանկարները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը համոզմունք է հայտնել, որ, մասնավորապես, ուսանողական փորձի փոխանակման, թվային տնտեսության, գյուղատնտեսության և վերականգնվող էներգիայի ոլորտներում առկա է համագործակցության ներուժ, որը կարող է իրականացվել թե՛ բուհական, թե՛ մասնագիտական կրթության մակարդակներում:

Անդրադառնալով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում համագործակցությանը, Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը հետևողական աշխատանք է տանում օտարերկրյա պետությունների համալսարաններում, թանգարան-ինստիտուտներում և կենտրոններում՝ հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդման, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների խթանման ուղղությամբ: Արտերկրում գործում են շուրջ մեկ տասնյակ հայագիտական կենտրոններ, որոնք Հայաստանի պետական բյուջեից ֆինանսավորում են ստանում: Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Պորտուգալիայի համալսարաններից մեկում հայագիտական կենտրոն հիմնելու հնարավորությունը:

ԿԳՄՍ նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել կիսվելու մեր երկրում արդեն իսկ հաջողությամբ իրականացվող ծրագրերի, մասնավորապես՝ «Թումոյի» և «Արմաթի» փորձով: Դեսպան Մադալենա Ֆիշերը նշել է՝ իրենք հետաքրքրված են այս հնարավորությամբ: Նա նաև հայտնել է, որ Պորտուգալիայի երկու քաղաքներում «Թումոյի» երկու կենտրոն է հիմնվելու, ինչը դեսպանի գնահատմամբ՝ կարևոր նախաձեռնություն է:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև մշակութային համագործակցության հեռանկարները: Այս համատեքստում նա առաջարկել է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանի առթիվ Պորտուգալիայի մշակութային հաստատություններում ներառել նաև նրա ստեղծագործությունները՝ որպես հարգանքի տուրք համաշխարհային դասականի հիշատակին: Կողմերը քննարկել են նաև համատեղ կինոարտադրության, ցուցահանդեսների կազմակերպման, ժամանակակից արվեստի այլ ուղղություններով համագործակցության հնարավորությունները:

Ժաննա Անդրեասյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի խնդրին և հույս հայտնել, որ միջազգային կառույցները հասցեական գործողություններ ու քայլեր կձեռնարկեն խնդրի կարգավորման համար:

«Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի հետևանքով խախտվել են շուրջ 120 հազար բնակչի հիմնարար մի շարք իրավունքներ. նրանցից 30 հազարը երեխաներ են, այդ իսկ պատճառով ցանկանում եմ անդրադառնալ նրանց կրթության իրավունքի խախտմանը: Սնունդի մատակարարման անհնարինության, Ադրբեջանի կողմից գազամատակարարման և էլեկտրաէներգիայի պարբերական խափանումների պատճառով թե՛ մանկապարտեզներում, թե՛ դպրոցներում, և թե՛ կրթական մյուս հաստատություններում գրեթե չեն իրականացվում ուսումնական գործընթացները, որն անթույլատրելի իրավիճակ է: Կարծում եմ՝ միջազգային հասցեական արձագանքը կնպաստի իրավիճակի կարգավորմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել քննարկելու միջպետական հուշագիր ստորագրելու հնարավորությունը, որով համագործակցության ուղղություններն ավելի հստակ կամրագրվեն:

Նշենք, որ Դեսպան Մադալենա Ֆիշերը փետրվարի 8-ին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:29 06.08.2025

Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Սարամեջ, Ջրաշեն բնակավայրերում, Վանաձոր քաղաքի  մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել է

11:05 06.08.2025

20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 1-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակ, նախնական տվյալներով՝ ձևափոխված […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին

10:32 06.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ

10:17 06.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունից

10:00 06.08.2025

Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...

Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը

09:57 06.08.2025

Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...

BACK_TO_TOP