12:55 10.02.2023
Փետրվարի 9-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում հանգամանորեն անդրադարձել է 2022թ. դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում առաջացած մարդասիրական ճգնաժամային իրավիճակին:
Դեսպանը շեշտել է, որ արդեն երկու ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է փաստացի շրջափակման մեջ. սննդի և դեղորայքի մատակարարումները գրեթե ամբողջությամբ դադարեցված են։ Ընդգծվել է, որ ցրտաշունչ ձմռան պայմաններում Ադրբեջանի կողմից գազամատակարարման կանխամտածված պարբերական անջատումները, Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքի էլեկտրականության միտումնավոր խափանումը, գոյատևման համար անտանելի պայմանների ստեղծումը ունի մեկ նպատակ՝ ստիպել Արցախի հայ բնակչությանը լքել իրենց տները և զրկել նրանց հայրենիքում ապրելու իրավունքից։
ՀՀ մշտական ներկայացուցիչն իր խոսքում նշել է, որ Ադրբեջանի այն պնդումները, թե իբր Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովվում է, իրականությանը չեն համապատասխանում։
Կոչ անելով ԵԱՀԿ անդամ պետություններին ավելացնել Ադրբեջանի վրա ճնշումը՝ դեսպան Պապիկյանը բարձր է գնահատել մինչ այժմ ԵԱՀԿ մի շարք մասնակից երկրների հստակ հայտարարություններն ու դիրքորոշումները, որոնք կոչ են անում Ադրբեջանին անհապաղ և առանց նախապայմանների վերացնել շրջափակումը և երաշխավորել Լաչինի միջանցքով ազատ ու անարգել տեղաշարժը, որը սակայն բավարար չէ։
Դեսպան Պապիկյանը շեշտել է, որ հրամայական է տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու և նոր ագրեսիան կանխարգելելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը։
Արմեն Պապիկյանը հավելել է, որ, խախտելով միջազգային հումանիտար իրավունքի նորմերն ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, իսկ բազմաթիվ բռնի անհետ կորածների ճակատագրերը մնում են անհայտ։ Շարունակվում է ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ դեռևս մերժվում է Ադրբեջանի կողմից:
16:48 14.07.2025
Դադարեցվել է «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները16:35 14.07.2025
Տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետերի հանդիպումըԲրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Բարտ Դը Վեվերի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության դինամիկ բնույթից և կարևորել առևտրատնտեսական գործընկերության զարգացման, ներդրումների, բիզնես կապերի ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Բելգիայի վարչապետը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների […] ...
16:27 14.07.2025
2023 թվականից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանումՀուլիսի 10-ին` ժամը 15:30-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները չվերթի ժամանումից հետո ձերբակալել են օտարերկրյա 46-ամյա քաղաքացու: 2023 թվականի հոկտեմբերի 25-ից նա հետախուզվում էր ՌԴ իրավապահ մարմինների կողմից ահաբեկչության, ծայրահեղականության մեղադրանքներով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդու հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...
16:12 14.07.2025
Արամ Ղազարյանը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետինՀուլիսի 12-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը Լոռու մարզում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Ոստիկակապետն անձնակազմին է ներկայացրել Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության նորանշանակ պետ Արսեն Ոսկանյանին: Արամ Ղազարյանը բարեխիղճ ծառայության և կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նախկին պետ Խորեն Բարխոյանին: ՆԳ նախարարի անունից շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Արամ Ղազարյանը հույս է հայտնել, […] ...
16:06 14.07.2025
Ազգային ժողովում հյուրընկալվել են Բուլղարիայի խորհրդարանականներըԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը, խմբի անդամ Ալխաս Ղազարյանն ու պատգամավոր Հայկ Ցիրունյանը հուլիսի 14-ին հանդիպել են Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների, տարբեր հանձնաժողովների ներկայացուցիչների ու Բուլղարիայի մշակույթի փոխնախարար Աշոտ Ղազարյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Բուլղարիա բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու խորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Բաբկեն Թունյանի գնահատմամբ երկու երկրների միջեւ չիրացված ներուժ կա, […] ...
16:00 14.07.2025
Իրանի արտգործնախարարը Լավրովի հետ կքննարկի միջուկային հարցըԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախատեսում է հուլիսի 15-ին Չինաստանում հանդիպել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ և քննարկել միջուկային հարցեր, ինչպես նաև Մերձավոր Արևելքը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ Նրա խոսքով՝ նման հանդիպումը նախատեսված է Շանհայի համագործակցության կազմակերպության ( ՇՀԿ ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, […] ...
15:54 14.07.2025
Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումըԲրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումը: Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության այցը և կարևորել Հայաստանի հետ հետևողական ու արդյունավետ երկխոսությունը: Նա ուրախությամբ արձանագրել է, որ ավարտվել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ քննարկումները, իսկ փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է ԵՄ-ՀՀ հաջորդ գործընկերության խորհրդի նիստի […] ...