Հայաստանը մարդասիրական քայլ է արել. Սարգիս Խանդանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+33.09 oC

Հայաստանը մարդասիրական քայլ է արել. Սարգիս Խանդանյան

15:34 13.02.2023

Հայաստանը՝ որպես միջազգային հանրության նորմալ անդամ, նորմալ մասնակից, պետք է միշտ արձագանքի նմանատիպ աղետներին, հատկապես՝ այսպիսի մասշտաբներով աղետներին եւ առաջարկի օգնություն, համաձայնության դեպքում օգնի: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից, փետրվարի 13-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ պատասխանելով լրագրողի՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների վրա Հայաստանի կողմից Թուրքիային ուղարկված հումանիտար օգնությունը հարցին՝ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը: Պատգամավորը հավելել է, որ Հայաստանի նպատակը հենց դա է եղել, որպեսզի արագ արձագանքի աղետին:

«Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացող բանակցություններին եւ այդ բանակցությունների վրա այս քայլի ազդեցությանը, իհարկե, այդ նրբությունը կա՝ ընկալման տեսանկյունից առնվազն: Ես կարծում եմ, որ սա որոշակի առումով դրական ազդակ է, իհարկե, նման մասշտաբի դեպքում դրական ազդակից խոսելը դժվար է: Այնուամենայնիվ, այո՛, մենք տեսնում ենք, որ ցանկության դեպքում հնարավոր է սահմանը բացել, շահագործել ճանապարհները, կոմունիկացիաները: Հույս ունենանք, որ Թուրքիայի կառավարությունն ավելի կհակվի այս գործընթացին, եւ մենք ավելի արագ արդյունքներ կտեսնենք»,- ընդգծել է Սարգիս Խանդանյանը:

Ի՞նչ է լինելու Լաչինի միջանցքի բացման առումով, ի՞նչ եք տեսնում այս պահին, հետաքրքրվել է լրագրողը՝ նկատի ունենալով տեղի ունեցած երկրաշարժի ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հորդորել է այլ դիտանկյունից չնայել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին, քանի որ Հայաստանը մարդասիրական քայլ է արել, եւ ռազմաքաղաքական վերլուծություններ չի անում ավերիչ երկրաշարժի հիմքով:

«Լաչինի միջանցքը պետք է անխափան գործի: Լաչինի միջանցքի վերահսկողությունը պետք է սահմանեն Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը, իսկ անվտանգությունը պետք է ապահովվի Ադրբեջանի կողմից, ինչպես նշված է նոյեմբերի 9-ի հայտարարությունում»,- հավելել է Սարգիս Խանդանյանը:

Ինչո՞ւ հնարավոր չէ Արցախ հումանիտար օգնություն ուղարկել, իսկ Թուրքիա փակ ճանապարհով հնարավոր է՝ լրագրողի հարցին պատասխանելով՝ Արթուր Հովհաննիսյանը պարզաբանել է, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ Լաչինի միջանցքը փակ է, քանի որ չի իրականացվում նոյեմբերի 9-ի պայմանավորվածության 6-րդ կետը: «Այն փակել են Ադրբեջանի իբր բնապահպանները՝ Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելու, Արցախի ժողովրդին ահաբեկելու եւ իրենց դավադիր նպատակներին հասնելու համար: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը Թուրքիայի կողմից միակողմանի փակ է: Թուրքիայում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, եւ Հայաստանը մարդասիրական օգնություն եւ փրկարարական թիմ ուղարկելու առաջարկ է արել Թուրքիային, որը Թուրքիան ընդունել է: Այո՛, այս փոխհարաբերությունները մարդասիրական համատեքստում կարող են անդրադառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դինամիկայի վրա»,- ասել է պատգամավորը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը միջանցքը փակել է Արցախը հայաթափելու, հումանիտար ճգնաժամ առաջացնելու համար, իսկ Թուրքիայում ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել, եւ Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել: Նրա խոսքով այս երկու իրողությունները չի կարելի դիտարկել նույն հարթությունում:

Լրագրողը հետաքրքրվել է ԵՄ դիտորդական առաքելութան հարցով՝ Արարատ Միրզոյան-Սերգեյ Լավրով հեռախոսազրույցի համատեքստում: Արդյո՞ք սա նշանակում է, որ հայկական կողմը փորձում է ռուսական կողմին բացատրել կամ հավաստիացնել, որ եվրոպական դիտորդական առաքելությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ:

«Որեւէ մեկին բացատրելու կարիք չկա, թե որեւէ մեկի դեմ է ուղղված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը: Հայաստանի Հանրապետությունն իր դիվանագիտական ջանքերի շնորհիվ երկամսյա դիտորդական առաքելությունից հետո կարողացել է պայմանավորվել ԵՄ գործընկերների հետ, որ դիտորդական առաքելության ժամկետը երկարացվի: Եվ սա բխում է բացառապես Հայաստանի Հանրապետության շահերից»,- ասել է Արթուր Հովհաննիսյանը:

Նա վստահեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունը շատ ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում ե’ւ Ռուսաստանի Դաշնության, ե’ւ Իրանի, ե’ւ արեւմտյան գործընկերների հետ: Եվ այս համատեքստում Հայաստանը ելնում է իր շահերից:

Արթուր Հովհաննիսյանը հորդորել է Արեւմուտք-Ռուսաստանի Դաշնություն առճակատումը չտարածել Հայաստանի շուրջ տարածվող զարգացումների վրա եւ ելակետը չվերցնել որպես հիմք: Հայաստանի իշխանությունները ելնում են Հայաստանի պետական շահերից, նշել է պատգամավորը՝ հավելելով. «ԵՄ դիտորդական առաքելությունը քաղաքացիական առաքելություն է, այն որեւէ մեկի դեմ ուղղված չէ, այն այստեղ է՝ իրականացնելու բացառապես դիտորդական առաքելություն, ֆիքսելու այն խնդիրները, իրավիճակը, որ կա Հայաստանի սահմաններին»,- ասել պատգամավորը՝ հորդորելով այդտեղ աշխարհաքաղաքական կոնտեքստ չտեսնել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ Մասկ

20:09 14.07.2025

Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ Մասկ

Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […] ...

SHANTNEWS

20:00 14.07.2025

SHANTNEWS

«Ռեալ»-ն ու «Լիվերպուլ»-ը կարող են աստղային փոխանակում կատարել

19:54 14.07.2025

«Ռեալ»-ն ու «Լիվերպուլ»-ը կարող են աստղային փոխանակում կատարել

Մադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլը» այս ամառ կարող են աստղային փոխանակում կատարել, փոխանցում է armsport.am-ը: Ըստ Real Madrid Confidential-ի՝ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն կարող է տեղափոխվել «Էնֆիլդ», իսկ ֆրանսիացի պաշտպան Իբրահիմա Կոնատեն՝ «Սանտյագո Բեռնաբեու»։ «Կարմիրները» նաև պատրաստ են վճարել լրացուցիչ 35 միլիոն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա Կոնատեն ցանկանում է կարիերան շարունակել մադրիդյան գրանդի կազմում։ […] ...

ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը. Վարչապետի խոսնակ

19:50 14.07.2025

ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը. Վարչապետի խոսնակ

Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Հարց. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը խոսելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, խոսել […] ...

Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանը ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

19:46 14.07.2025

Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանը ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-ին ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ: Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը ներկայացրել է հաստատության ստեղծման ու զարգացման փուլերը։ Այնուհետև պատվիրակությանը ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթները։ Ներկայացումը կատարել է Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման […] ...

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

19:39 14.07.2025

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 15-ին՝ ժամը 12:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Շահումյան, Այգեզարդ, Այգեպատ, Նարեկ, Քաղցրաշեն, Նորաշեն, Բերդիկ, Ոստան, Վերին Արտաշատ, Ավշար, Արարատ բնակավայրերում և Արարատ քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP