Միջազգային և անհրաժեշտ ուշադրությունն Արցախում ստեղծված իրավիճակի նկատմամբ գնալով նվազում է. Տիգրան Աբրահամյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+33.09 oC

Միջազգային և անհրաժեշտ ուշադրությունն Արցախում ստեղծված իրավիճակի նկատմամբ գնալով նվազում է. Տիգրան Աբրահամյան

15:47 13.02.2023

Հատկապես 44-օրյա պատերազմից հետո, դրան հետեւած ադրբեջանական հարձակումների տրամաբանության ներքո Թուրքիայի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը, բնականաբար, տրամաբանության մեջ չի տեղավորվում: Ես կհասկանայի Հայաստանի՝ այդ պահի իշխանությանը, որը որեւէ չոր տեքստով ցավակցություն կփոխանցեր: Սակայն Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով նույնիսկ զորակցություն են հայտնում Թուրքիային, արդեն մի քանի անգամ հումանիտար բեռ են փոխանցում. ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ պատասխանելով լրագրողի՝ Հայաստանից Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելուն վերաբերող արդյո՞ք այս քայլը կարող է հանգեցնել երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման եւ ճանապարհների բացման հարցին:

Պատգամավորը նաեւ նկատել է, որ գրեթե նույն թվով փրկարարներ են աշխատում թե՛ մշտական բարեկամ Սիրիայում, թե՛ Թուրքիայում: Նրա գնահատմամբ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի իրականացրած քաղաքականությունը եւ Հայաստանի՝ այս իրավիճակում քայլերը համահունչ չեն:

Տիգրան Աբրահամյանը նաեւ չի կարծում, թե հայ-թուրքական հարաբերություններում ճիշտ դիրքավորվելու համար Հայաստանի հումանիտար բեռը կամ զորակցությունն էր կարեւոր լինելու:

Ճեպազրույցների ընթացքում ընդդիմադիր պատգամավորն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին: «Ես ուզում եմ այսօր եւս ձեր եւ հանրության ուշադրությունը կենտրոնացնել Արցախում առկա իրավիճակի վրա, որովհետեւ երկու ամսից ավելի է՝ Արցախը շարունակում է մնալ շրջափակված: Ցավալիորեն պետք է արձանագրել, որ ավելացող խնդիրներին զուգահեռ, միջազգային եւ անհրաժեշտ ուշադրությունն Արցախում ստեղծված իրավիճակի նկատմամբ գնալով նվազում է»,- նշել է պատգամավորը:

Տիգրան Աբրահամյանի կարծիքով միջազգային հանրությունը եւ հատկապես տարածաշրջանային այն խաղացողները, որոնք մշտապես Հարավային Կովկասում ունեցել են ազդեցություն, ունեն լուրջ հնարավորություն ազդելու Ադրբեջանի վրա եւ իրավիճակը որոշակի հանգուցալուծման տանելու ուղղությամբ:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով Արցախում ճգնաժամը շարունակվում է, բավականին մեծ խնդիրներ կան: «Այն իրավիճակը, որն այսօր առկա է Արցախում, բավականին ծանր է: Արցախում մեր հայրենակիցները բավականին ծանր, բավականին բարդ շրջան են ապրում ու նրանք, ցավալիորեն, միայնակ են»,- եզրափակել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ Թրամփ

20:16 14.07.2025

Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […] ...

Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ Մասկ

20:09 14.07.2025

Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ Մասկ

Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […] ...

SHANTNEWS

20:00 14.07.2025

SHANTNEWS

«Ռեալ»-ն ու «Լիվերպուլ»-ը կարող են աստղային փոխանակում կատարել

19:54 14.07.2025

«Ռեալ»-ն ու «Լիվերպուլ»-ը կարող են աստղային փոխանակում կատարել

Մադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլը» այս ամառ կարող են աստղային փոխանակում կատարել, փոխանցում է armsport.am-ը: Ըստ Real Madrid Confidential-ի՝ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն կարող է տեղափոխվել «Էնֆիլդ», իսկ ֆրանսիացի պաշտպան Իբրահիմա Կոնատեն՝ «Սանտյագո Բեռնաբեու»։ «Կարմիրները» նաև պատրաստ են վճարել լրացուցիչ 35 միլիոն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա Կոնատեն ցանկանում է կարիերան շարունակել մադրիդյան գրանդի կազմում։ […] ...

ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը. Վարչապետի խոսնակ

19:50 14.07.2025

ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը. Վարչապետի խոսնակ

Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Հարց. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը խոսելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, խոսել […] ...

Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանը ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

19:46 14.07.2025

Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանը ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-ին ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ: Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը ներկայացրել է հաստատության ստեղծման ու զարգացման փուլերը։ Այնուհետև պատվիրակությանը ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթները։ Ներկայացումը կատարել է Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման […] ...

BACK_TO_TOP