Դանակահարել է 32 և 33-ամյա քաղաքացիներին, այնուհետև «Լեքսուս»-ով դիմել փախուստի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+32.09 oC

Դանակահարել է 32 և 33-ամյա քաղաքացիներին, այնուհետև «Լեքսուս»-ով դիմել փախուստի

15:59 13.02.2023

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական և վարութային գործողություններ՝ Եղեգնաձոր համայնքի երկու բնակչի առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2023թ․ փետրվարի 11-ին՝ ժամը 23։40-ին, «Եղեգնաձոր» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Եղեգնաձոր համայնքի 33-ամյա բնակիչը՝ «ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերք» և վերջինիս 32-ամյա ազգականը՝ «որովայնի խոռոչը թափանցող, ծակած-կտրած վերք» ախտորոշումներվ, տեղափոխվել են նշված բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ․ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի և 167-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, պարզվել են նաև դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով նույն համայնքի բնակիչ է՝ ծնված 1985թ.:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2023թ․ փետրվարի 11-ին Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցում գործող մթերային խանութում վիճաբանություն է տեղի ունեցել ենթադրյալ հանցագործությունը կատարած 38-ամյա տղամարդու և 32-ամյա տղամարդու միջև, որից հետո վերջիններս՝ յուրաքանչյուրն իրենց ընկերների և ազգականների հետ, ուղևորվել են Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 126-րդ կմ հատվածից դեպի աջ գտնվող ամայի տարածք: Այնտեղ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում 38-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Եղեգնաձոր համայնքի 32 և 33-ամյա բնակիչներին, այնուհետև «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի։

Նախաքննության ընթացքում կատարվել են առգրավումներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին (անձանց), ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող կտրող-ծակող առարկան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու նպատակով։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ Փաշինյան

20:38 14.07.2025

Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ Փաշինյան

Ելիսեյան պալատում կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով։ «Քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։ ...

Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունը

20:32 14.07.2025

Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մոտ է հաջող լուծմանը։ «Եվ մենք լուծել ենք մեկ այլ խնդիր՝ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը։ Կարծես թե այն մոտ է ավարտին։ Մոտ է հաջող ավարտին», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ։ ...

Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասին

20:25 14.07.2025

Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևին տրամադրվող ապագա ռազմական օգնությունը կներառի ոչ միայն հրթիռներ, այլև Patriot մարտկոցներ, որոշ երկրներ Կիևին կտրամադրեն իրենց առկա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ ԱՄՆ-ն կհամալրի իր զինանոցները նոր համակարգերով։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Վաշինգտոնը, կվճարի ամերիկյան զենքի համար, որը դաշինքը հետագայում […] ...

Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ Թրամփ

20:16 14.07.2025

Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […] ...

Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ Մասկ

20:09 14.07.2025

Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ Մասկ

Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […] ...

SHANTNEWS

20:00 14.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP