16:02 15.02.2023
Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Դատախազության և Ազգային անվտանգության ծառայության համագործակցության արդյունքում, 2023 թվականի փետրվարի 15-ին իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը պահպանության են հանձնվել Հայաստանի պատմության թանգարանին: Պահպանության հանձնված մշակութային արժեք հանդիսացող արծաթե իրերը գոտիների զարդատախտակներ են, գոտիների հատվածներ և թեյի սպասքահամալիր (շաքարաման և վեց բաժակակալ):
Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, թանգարանային նմուշների հանձնմանը ներկա են գտնվել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բացման խոսքում անդրադարձել է արծաթե իրերի՝ վարույթն իրականացնող մարմնում հայտնվելու նախապատմությանը և նշել.
«Հաշվի առնելով իրեղեն ապացույցների՝ պատմամշակութային կարևորությունը, 2023 թվականի փետրվարի 7-ին որոշեցինք իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը պահպանության հանձնել Հայաստանի պատմության թանգարանին՝ մեր քաղաքացիների և օտարերկրյա հյուրերի համար ցուցադրության հնարավորություն ստեղծելու համար: Ուրախ եմ, որ Դատախազությունը և Ազգային անվտանգության ծառայությունը համատեղ ներդրում ունեցան այս կարևոր գործում»:
ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմիններին՝ ի դեմս ՀՀ գլխավոր դատախազությանը և ԱԱԾ-ին, գնահատելի նախաձեռնության և արժեքները իրենց ճիշտ տեղում ի պահ տալու համար:
«Մշակույթի ոլորտում պետական և հանրային հոգածության քաղաքականությունը որոշակի գործողություններ է ենթադրում: Կարծում եմ՝ այսօրինակ աշխատանքներն են, որ փաստում են սրտացավությունը և սա կարող է դառնալ վարակիչ օրինակ՝ մշակույթի հանդեպ հանրային վարքականոնի ձևավորման առումով: Հաճախ ենք ասում, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, բայց այդ թանգարանային միջավայրը մեր առջև լրացուցիչ պատասխանատվություն է դնում՝ պահպանելու և վերարժևորելու մշակութային արժեքները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը նաև նշել է, որ Հայաստանի պատմության թանգարանը զարդերի ցուցադրությունը կկազմակերպի՝ նորընծա հավաքածուն հասանելի դարձնելով լայն հանրությանը:
ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ տարեվերջին Կառավարության որոշմամբ՝ մշակութային արժեքների փորձաքննության նպատակով հատկացվել է ավելի քան 80 մլն դրամ, որպեսզի ձևավորվի ամբողջությամբ արդիական սարքավորումներով հագեցած լաբորատորիա: Այն թույլ կտա մշակութային արժեքների փորձաքննության նոր որակ ապահովել, ինչը կնպաստի ոլորտի կարևոր խնդիրների բացահայտմանը:
Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը կարևորել է իրավապահ կառույց-նախարարություն համագործակցության արդյունքում թանգարանի ազգագրական հավաքածուն համալրելու այս նախադեպը, որը հայ ժողովրդի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված կարևոր քայլ է:
«19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ստեղծված արծաթե նմուշները տեղ կգտնեն «Դրվագներ ինքնության. Զարդ» խորագրով ցուցահանդեսում, որը քաղաքացիների համար բաց կլինի առաջիկա երկու շաբաթների ընթացքում»,- նշել է Դավիթ Պողոսյանը:
Նշենք, որ 2006 թվականին «Զվարթնոց» մաքսատանը զննման է ենթարկվել օտարերկրացի ուղևորի ուղեբեռը. հայտնաբերվել են չհայտարարագրված՝ 26 հատ, մշակութային արժեք հանդիսացող արծաթե տարբեր իրեր (ընդհանուր՝ 3 մլն 667 հազար դրամ արժողությամբ): 2007 թվականին քրեական գործով վարույթը կասեցվել է մեղադրյալի՝ ՀՀ սահմաններից դուրս գտնվելու հիմքով, իսկ 2022 թվականի դեկտեմբերի 29-ին քրեական վարույթի նախաքննությունը վերսկսվել է: 2023 թվականի հունվարի 3-ին քրեական վարույթը ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում և, ի թիվս այլ որոշումների, 2023 թվականի փետրվարի 7-ին որոշվել է իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը պահպանության հանձնել Հայաստանի պատմության թանգարանին:
22:45 28.05.2025
Դեսպան Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբՀայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ։ Դեսպանն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Սարդարապատի հուշահամալիրից։ «Բարև ձեզ բոլորին, ողջույններ Սարդարապատից, շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ»,- ասել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։ Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Petr Piruncik (@piruncik) ...
22:36 28.05.2025
Թրամփ. ԱՄՆ-ն «լավ բանակցություններ» է վարում Իրանի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «լավ բանակցություններ» է վարում Իրանի հետ։ «Մենք շատ լավ բանակցություններ ենք վարում Իրանի հետ։ Կտեսնենք, արդյոք դա ինչ-որ բան կնշանակի, բայց մենք լավ բանակցություններ ենք վարում», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա։ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրել են բանակցությունների հինգերորդ փուլ՝ Իրանի միջուկային […] ...
22:26 28.05.2025
Ուրախ էի մասնակցել միջոցառմանը Սարդարապատում, որը ընդգծեց ուժեղ հայկական պետականության կարևորությունը. Մեծ Բրիտանիայի դեսպանՄեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերն այսօր մասնակցել է Սարդարապատում կայացած միջոցառմանը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման տարեդարձին։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից: Դեսպան Ջոն Գալագերն էլ X-ի իր միկրոբլոգում գրել է. «Ուրախ էի մասնակցել այսօրվա միջոցառմանը Սարդարապատում, որը ընդգծեց ուժեղ հայկական պետականության կարևորությունը»։ 🇬🇧🇦🇲 Congratulations to all Armenians on the day of […] ...
22:17 28.05.2025
Ինչո՞ւ է Երուսաղեմի հայկական թաղամասի հարցը ընդհուպ աշխարհաքաղաքական կարևորություն ստացել․ զրույց Արտյոմ Երկանյանի հետ՝ հեղինակային նոր ֆիլմի մասինԱյսօր «Հորիզոնի» հիմնական թողարկումից հետո «Շանթ» ՀԸ-ի եթերում ցուցադվելու է Արտյոմ Երկանյանի նոր վավերագրական ֆիլմը: Այն նվիրված է Երուսաղեմում հայկական ներկայությանն ու ժառանգությանը սպառնացող վտանգներին ու դրանց հաղթահարմանն ուղված ջանքերին: Ֆիլմի մասին «Հեռանկարը» զրուցել է հեղինակի՝ մեր գործընկեր, լրագրող, մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Ինչո՞ւ է Երուսաղեմում հայկական ներկայության ու ժառանգության թեման այսքան կարևոր, ինչո՞ւ է […] ...
22:09 28.05.2025
Խաչանովը դուրս եկավ «Ռոլան Գարոսի» երրորդ փուլՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Ռոլան Գարոսի» երկրորդ փուլի խաղում հաղթել է ավստրիացի Սեբաստիան Օֆներին։ Մրցաշարը տեղի է ունեցել Փարիզում։ Խաղն ավարտվել է 7:5, 3:6, 7:5, 4:6, 6:2 հաշվով՝ Խաչանովի օգտին։ Երրորդ փուլում Խաչանովը կհանդիպի հունգարացի Մարտոն Ֆուչովիչի և ամերիկացի Թոմի Փոլի միջև խաղի հաղթողի հետ։ ...