Եղեք ամուր և անկոտրում. Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+34.09 oC

Եղեք ամուր և անկոտրում. Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ

09:12 20.02.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ.
«35 տարի առաջ այս օրերին սկսվեց ղարաբաղյան շարժումը: 1988 թվականի փետրվարի 20-ից սկիզբ առած բողոքի ինքնաբուխ ու բազմամարդ ցույցերը Հայոց պատմության մեջ կմնան որպես ազգային զարթոնքի, միասնության ու ազատագրական պայքարի խորհրդանիշ:

Շարժումը մեր պետականության վերականգնման առաջին քայլը հանդիսացավ, որով վերագտանք ազատ և անկախ ապրելու, մեր ճակատագիրը կերտելու ու մեր ապագան տնօրինելու վճռականությունը:

Ղարաբաղյան շարժումն արցախցիների՝ իրենց իրավունքները պաշտպանելու և սեփական հողի վրա արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքն ու կամքն արտահայտելու համար էր:

35 տարի անց էլ Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ: Այսօր էլ մեր հայրենակիցները գտնվելով շրջափակման մեջ՝ ստիպված են իրենց իրավունքների ու անվտանգության պաշտպանության կամքն արտահայտել: Ինչպես բազմիցս եմ նշել՝ Ադրբեջանի այս գործողությունները մեկ նպատակ ունեն՝ կոտրել սեփական Հայրենիքում ապրելու Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքը, ինչը, սակայն, համոզված եմ, անկոտրում է ու անսասան:

Հարգելի հայրենակիցներ,

Մենք շարունակում ենք բազմապատկել մեր ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում ծայր առած հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրությունը կենտրոնացնելու ուղղությամբ, քանի որ միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունը և սադրիչ գործելակերպը զսպելու, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները լիարժեք իրականացնելու և Լաչինի միջանցքն ապաշրջափակելու եղանակը:

Միաժամանակ, մենք շարունակելու ենք արցախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, անվտանգային մարտահրավերների հաղթահարման, Արցախի հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության մեխանիզմների ձեւավորմանն ուղղված մեր հետևողական քայլերը: Այս նպատակների իրականացումը պահանջում է անմնացորդ աշխատանք ու այդ աշխատանքի մեջ պիտի լինենք անսասան:

Սիրելի արցախցիներ,

Եղեք ամուր և անկոտրում՝ հանուն հայրենիքում խաղաղ, անվտանգ ապրելու և արարելու: Համաշխարհային և տարածաշրջանային նոր մարտահրավերներին հանդիման, մենք պիտի կենտրոնացնենք մեր ուժերը խաղաղության օրակարգի իրագործման համար, որքան էլ հասկանում ենք այդ ճանապարհին մեզ սպասվող բարդություններն ու խնդիրները: Մեծ հաշվով խաղաղ, արժանապատիվ և անվտանգ կյանքն է եղել Ղարաբաղյան շարժման բովանդակային նպատակը և մենք պիտի շարժվենք այդ նպատակին ընդառաջ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպե՞ս ապահովել փոքրիկների անվտանգությունը տանը, հատկապես՝ պատուհանների մոտ

17:24 15.07.2025

Ինչպե՞ս ապահովել փոքրիկների անվտանգությունը տանը, հատկապես՝ պատուհանների մոտ

Ինչպե՞ս ապահովել փոքրիկների անվտանգությունը տանը, հատկապես՝ պատուհանների մոտ: Ի՞նչ վտանգներ կան, և ինչպե՞ս կանխել դրանք: Մանրամասները՝ Առողջապահության նախարարության տեսանյութում: «Վերահսկե՛ք երեխաներին: Երբեք մի՛ թողեք նրանց առանց հսկողության, նույնիսկ` մի պահ, քանի որ ոչ մի անվտանգության միջոց չի կարող փոխարինել մեծահասակի ուշադրությանը»: ...

ԱՄՆ-ում կասեցրել են ՌԴ-ի դեմ մաքսատուրքերի օրինագիծը՝ Թրամփի նախատեսած միջոցների պատճառով

17:12 15.07.2025

ԱՄՆ-ում կասեցրել են ՌԴ-ի դեմ մաքսատուրքերի օրինագիծը՝ Թրամփի նախատեսած միջոցների պատճառով

ԱՄՆ Սենատը կասեցրել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի՝ Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ 500 տոկոս մաքսատուրքեր սահմանելու օրինագծի առաջխաղացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է POLITICO-ն՝ վկայակոչելով Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունի հայտարարությանը։ Այս որոշումը կայացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը լուծելու մասին հայտարարությունների ֆոնին։ «Կարծես թե, այս պահին […] ...

ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության պետը Աստանայում ներկայացրել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները

16:57 15.07.2025

ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության պետը Աստանայում ներկայացրել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները

Հուլիսի 9-ից 12-ը Ղազախստանի Աստանա քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների քաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցություն, որին մասնակցում էին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը և նույն վարչության անձի հետախուզման բաժնի պետ Աղվան Գրիգորյանը։ Խորհրդակցությունը վարում էր Աստանա քաղաքի ոստիկանության դեպարտամենտի պետ Մարատ Տուլեբաևը։ Քննարկման առարկա են դարձել կազմակերպված հանցավորության […] ...

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Վերին Արտաշատում

16:44 15.07.2025

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Վերին Արտաշատում

Հուլիսի 10-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Արարատի մարզի Վերին Արտաշատ բնակավայրում հայտնաբերել և ձերբակալել են 46-ամյա տղամարդու։ Նա հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...

Ժաննա Անդրեասյանն այցելել է Ախուրյանի երիտասարդական կենտրոն

16:30 15.07.2025

Ժաննա Անդրեասյանն այցելել է Ախուրյանի երիտասարդական կենտրոն

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Ախուրյանի երիտասարդական կենտրոն: Երիտասարդական կենտրոնը գործում է 2025 թվականի հունիսից, այն հիմնվել է ԿԳՄՍ նախարարության, Ախուրյան համայնքի և «Պանդո» ՀԿ-ի համագործակցությամբ։ Նախարարին ուղեկցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը։ Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է […] ...

Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

16:20 15.07.2025

Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկին հուլիսի 15-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Երկու երկրների օմբուդսմանական հաստատությունների ղեկավարները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Այցին մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանի […] ...

BACK_TO_TOP