17:08 22.02.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 22-ին մասնակցել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» (ՆՀԺԽ) ծրագրի խորհրդի նիստին:
Ողջույնի խոսքում խորհրդարանի ղեկավարը կարեւորել է ժողովրդավարական ինստիտուտների կատարելագործման հարցում միջազգային գործընկերների հետ աշխատանքը: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանն առանձնացրել է խորհրդարանական ժողովրդավարության լավագույն փորձը փոխանցելու Շվեդիայի կառավարության պատրաստակամությունը եւ այն տեղայնացնելու՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի նախաձեռնությունը:
««Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի գործունեությունն անցած 3 տարիների ընթացքում եղել է արգասաբեր՝ Ազգային ժողովի 7-րդ եւ 8-րդ գումարումների խորհրդարանների փոխակերպման, օրենսդրական նախաձեռնությունների որակի, թվային լուծումների, երիտասարդների ներգրավման եւ այլ հարցերում: Ծրագիրը նաեւ նպաստել է Ազգային ժողովի միջազգային փոխազդեցությունների, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը»,-նշել է խորհրդարանի ղեկավարը: Ալեն Սիմոնյանի խոսքով փոխանակումները Շվեդիայի եւ Ավստրիայի խորհրդարանների, Միջխորհրդարանական միության (IPU) եւ այլ միջազգային հարթակների հետ մնայուն արժեք են խորհրդարանականների եւ աշխատակազմի համար:
«Խորհրդարանական ժողովրդավարության մասին հանրության իրազեկվածության բարձրացման գործում ծրագրի կատարած աշխատանքը նույնպես նոր սկիզբ եւ նոր մոտեցումներ է բերել՝ ռազմավարական հայեցակարգի մշակման եւ ԱԺ-ի աշխատակազմի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:
Համատեղ իրականացված կարեւոր գործողությունների շարքում ՀՀ ԱԺ նախագահն առանձնացրել է նաեւ Ազգային ժողովի թվայնացման օրակարգը եւ գենդերային հավասարության ու սոցիալական ներառման հայեցակարգը: «Մենք համագործակցում ենք «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի թիմի հետ կարողությունների զարգացման, որոշումների կայացման մեջ կանանց մասնակցությանը նպաստելու ուղղությամբ, եւ այն որպես օրինակելի մոդել՝ ծառայեցնելու ամբողջ կառավարման համակարգում»,- նշել է օրենսդիր մարմնի ղեկավարը:
Փաստելով, որ զգալի աշխատանք է կատարվել՝ Ալեն Սիմոնյանն աջակցության հնարավորության համար երախտագիտություն է հայտնել Շվեդիային եւ այդ հնարավորությունն Ազգային ժողովում արդյունավետ իրականացնելու համար՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրին ու հույս հայտնել, որ, չնայած ծրագիրը ավարտական փուլում է, բայց կունենա տրամաբանական շարունակություն:
ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի խոսքով Շվեդիայի կառավարությունը պատրաստակամ է տարբեր ծրագրերի շրջանակներում աջակցելու Հայաստանի ժողովրդավարական օրակարգին: Նրա գնահատմամբ ծրագիրը նպաստում է Հայաստանում ժողովրդավարական կառավարման համակարգի բարելավմանը, օրենսդրական վերահսկողությանը եւ ներկայացվածությանը: Դեսպանը ծրագրի շրջանակում իրականացված գործողությունների համատեքստում խոսել է, մասնավորապես, Շվեդիայի խորհրդարան այցի, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների հետ արդյունավետ համագործակցության, Ազգային ժողովի «Ամառային դպրոց» հաջողված նախաձեռնության մասին:
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին նշել է, որ ծրագրի իրականացման ընթացքում եղել են բազմաթիվ մարտահրավերներ, սակայն միասնական աշխատանքի շնորհիվ մեծ ձեռքբերումներ են գրանցվել: ԱԺ գործունեության թափանցիկության եւ արդյունավետության բարձրացման տեսանկյունից զեկուցողը ներկայացրել է ծրագրի շրջանակում ԱԺ տեխնիկական հագեցվածության մասով իրականացվող քայլերը: Ներկայացնելով հանրային կարծիքի գնահատման արդյունքները՝ Նաթիա Նացվլիշվիլին փաստել է, որ դրանք վկայությունն են խորհրդարանի թափանցիկության:
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՆՀԺԽ ծրագրի՝ ՀՀ ԱԺ նախագահի կողմից նշանակված համակարգող Հռիփսիմե Գրիգորյանն էլ ընդգծել է ծրագրի կայունությունը, թափանցիկությունն ու ներառականությունը: Պատգամավորը կարեւորել է այն հանգամանքը, որ ծրագրի շրջանակում կա համագործակցություն ընդդիմադիր գործընկերների հետ: Հռիփսիմե Գրիգորյանը խոսել է նաեւ երիտասարդների ներգրավվածության մասին՝ փաստելով, որ սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ծրագիրը մնայուն է, միտված է ապագային:
Ծրագրի նպատակների, գրանցված արդյունքների եւ հետագա քայլերի մասին խոսել է ծրագրի համակարգող Ռուզաննա Հայրապետյանը՝ ներկայացնելով խորհրդարանի ու աշխատակազմի մասնագիտական կարողությունների եւ հմտությունների զարգացման հարցում իրականացված գործողություններն ու միջոցառումները:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Արթուր Խաչատրյանն ու Արմենուհի Կյուրեղյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը եւ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը եւս կարեւորել են ծրագրի արդյունավետությունը եւ հույս հայտնել, որ այն կլինի շարունակական: Նրանք մատնանշել են ծրագրի այն բազմաթիվ միջոցառումները, որոնք միտված են եղել ՀՀ ԱԺ աշխատանքների բարելավմանը, աշխատակիցների կարողությունների զարգացմանը:
Նիստի ավարտին հաստատվել է 2023 թվականի աշխատանքային պլանը:
Նիստի մասնակիցները նշել են, որ պատրաստակամ են զարգացնելու սերտ համագործակցությունը: Նրանք հույս են հայտնել, որ արդյունավետ ծրագիրը կլինի շարունակական:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագիրն իրականացվում է ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ: Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ:
23:59 15.07.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Լոռու մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 17-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00 Շիրակի մարզի Ամասիա համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11:30-16:00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...
23:52 15.07.2025
Lուսացույցների գործարկում՝ մի շարք խաչմերուկներումՀուլիսի 17-ից Աբովյան – Պուշկինի փողոցների, Խուդյակովի – Սաֆարյան փողոցների, Գյուրջյան փողոցի և դեպի Նորքի փողոց 1-ին նրբանցքի ուղղությամբ ճանապարհահատվածի խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգերով: ...
23:47 15.07.2025
Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Մ20 տարեկանների ԵԱ B դիվիզիոնի B ենթախմբումՀայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում։ Չորրորդ խաղում Հայաստանի ընտրանին մրցել է Էստոնիայի հավաքականի հետ և 61։58 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականի մրցելույթին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հետևել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […] ...
23:44 15.07.2025
Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակՀուլիսի 15-ին, ժամը 18:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։56-ին, մարվել՝ 20։37-ին։ Այրվել է […] ...
23:41 15.07.2025
Համակարգչային շերտագրման ժամանակակից սարք` Կապանի ԲԿ-ին. ԱվանեսյանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Կիրակի այցելել էի Կապանի բժշկական կենտրոն: Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ բուժկենտրոնը պետական աջակցությամբ ունի նոր և ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ՀՇ սարք: Մարզի համար սա համարում եմ կարևոր համալրում. առհասարակ, մարզաբնակ մեր քաղաքացիների համար բուժծառայությունների հասանելիության կազմակերպումն իմ առաջնահերթություններից է: Ընթացքի մեջ են նաև Կապանի պոլիկլինիկայի վերանորոգման աշխատանքները»: […] ...
23:34 15.07.2025
Հերթական նախաձեռնությունը՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համարԵրեխաների շրջանում հայ մշակույթի հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելու, ինչպես նաև ազգային արժեքներին ծանոթացնելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը սոցիալական հերթական ծրագիրն է իրականացրել: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախաձեռնության շրջանակում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաները հնարավորություն են ունենում այցելելու կրթամշակութային տարբեր օջախներ: Ծրագրի շահառուներն այսօր Մաչանենց տան հյուրերն էին: Այցը հետաքրքիր էր նաև նրանով, որ երեխաներն անձամբ […] ...