21:37 24.02.2023
Փետրվարի 23-ին ոստիկանության Մեծամորի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ դաստակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 25-ամյա մի երիտասարդ:
Հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ ժամը 13.00-ի սահմաններում Մեծամոր քաղաքի շենքերից մեկի բակում գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր 52-ամյա համաքաղաքացին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ: Տղամարդը հայտնել է, որ երիտասարդի դաստակին խփել էր այդ դանակով:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:
15:31 16.07.2025
Ավելի հավանական է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից․ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի հավանական է համարում, որ Հայաստանը դուրս կգա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, քան կապասառեցնի իր անդամակցությունն այդ կազմակերպությանը։ Այս մասին նա հայտարարել է այսօրվա ասուլիսի ընթացքում։ «Ավելի հավանական է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա, քան կապասառեցնի իր անդամակցությունն այդ կազմակերպությանը»,- նշել է Փաշինյանը։ ...
15:24 16.07.2025
ՃՏՊ Աշտարակ-Երևան ավտոճանապարհինՀուլիսի 16-ին, ժամը 12:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», «Chevrolet», «VAZ» մակնիշների ավտոմեքենաները և «Howo» մակնիշի բեռնատարը։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, […] ...
15:16 16.07.2025
Դավիթ Խուդաթյանը համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանին։ Արգիշտի Մեխակյանը Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել նախօրեին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը վստահություն է հայտնել, որ համայնքային աշխատանքում պարոն Մեխակյանի բազմամյա փորձն ու կուտակած գիտելիքները կնպաստեն համայնքի զարգացմանը։ Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել […] ...
15:09 16.07.2025
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի, Տիչինայի, Դանիել Վարուժանի, Սեբաստիայի, ինչպես նաև Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցների և Իսակովի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:50 16.07.2025
Թրամփը պատմել է, թե ինչ վերաբերմունք ունի իր կինը ուկրաինական հակամարտության նկատմամբԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է կնոջ՝ Մելանիայի՝ Ուկրաինայի հակամարտության նկատմամբ վերաբերմունքի մասին։ Նրա խոսքերը մեջբերում է The New York Post-ը։ «Նա շատ խելացի է։ Նա շատ չեզոք է։ Նա մի փոքր նման է ինձ. նա կցանկանար, որ մարդիկ դադարեին զոհվել», – ասել է նա։ Ավելի վաղ Guardian թերթը գրել էր, որ ԱՄՆ առաջին տիկինը […] ...