Արցախում շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված 3 ծրագիր է նախատեսված – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+25.09 oC

Արցախում շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված 3 ծրագիր է նախատեսված

22:10 24.02.2023

Արցախում շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված 3 ծրագիր է նախատեսված: Առաջին միջոցառման պատասխանատուն Պետական եկամուտների կոմիտեն է, մյուս երկուսինը՝ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը: Դիմումների ընդունումն արդեն սկսվել է:

 «Դիմումներն ընդունվում են կամ էլեկտրոնային եղանակով, կամ ԱՀ ՍԶՄՆ միասնական սոցիալական ծառայության համապատասխան ստորաբաժանումներում՝ թե՛ շրջաններում, թե՛ մայրաքաղաք Ստեփանակերտում»,- ասել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության տեղեկատվության և հանրային կապերի բաժնի պետ Անի Թովմասյանը։

Քաղաքացին փաստաթղթերով անձամբ պետք է ներկայանա դիմումը լրացնելու համար: Աջակցության գումարը բանկ փոխանցելու կամ աջակցության տրամադրումը մերժելու մասին նախարարությունը կտեղեկացնի դիմումատուին։ Երկրորդ միջոցառման շրջանակում, որպես սոցիալական աջակցություն, կտրամադրվի միանվագ 68 հազար դրամ, իսկ եթե շահառու հանդիսացող անձի աշխատավարձը 68 հազար դրամից ցածր է, կստանա իր աշխատավարձի չափով դրամական օժանդակություն:

 «Աջակցությունը կտրամադրվի Արցախում փաստացի բնակվող այն քաղաքացիներին, ովքեր 2022 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել ԱՀ կառավարության կողմից հաստատված ոլորտներից որևէ մեկում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հետ և 2022 թ.-ի դեկտեմբերի 12-ից մինչև հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում կամ ազատվել են աշխատանքից կամ դադարեցվել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիրը»,- նշել է Անի Թովմասյանը:

Դրամական աջակցություն չի տրամադրվի նրանց, ում 2022թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների միջին ամսական եկամուտը գերազանցում էր 500 000 դրամը, ով 2022թ. դեկտեմբերի 12-ի դրությամբ հանդիսացել է գործող անհատ ձեռնարկատեր, այդ թվում՝ արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատեր կամ արտոնագրային վճար վճարող ֆիզիկական անձ: Ծրագրից չեն օգտվի նաև նրանք, ովքեր ընթացիկ տարվա հունվարի 31-ի դրությամբ գտնվել են աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ՝ նույն կամ այլ գործատուի հետ: Երրորդ միջոցառման փաստացի շահառուները երեխաներն են: Հայտերը, սակայն, ծնողներն են ներկայացնում:

Մանրամասները՝ Արցախի հանրային ՀԸ-ի մեր գործընկերների պատրաստած տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

BACK_TO_TOP