23:01 25.02.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևան քաղաք՝
10:00-16:00 Օհանովի փ. 72, 73 շենքեր, Հովնաթանի փողոց և հարակից բնակիչ-բաժանորդներ, Բաբայան փ. 2/4–2/22 շենքեր, Չոլակյան փ. 14, 14/1, 16 շենքեր, Ուլնեցի փ. 2/10, 6/2, 10/2 շենքեր, Ավան՝ 5, 6, 8, 10 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-12:00 Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Հ․ Ավետիսյան փ. 8, 13, 28, 29, 30 շենքեր, թիվ 21 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Արմավիրի մարզ`
13:00-17:00 Փարաքար և Թաիրով գյուղեր,
Արարատի մարզ՝
10:00-16:00 Մասիս քաղաք` 2-րդ, Կայարան և Նոր թաղամասեր մասնակի, Ռանչպար և Սիս գյուղեր մասնակի,
12:00-14:00 Գետազատ գյուղ մասնակի,
Կոտայքի մարզ՝
11:00-16:00 Ջրվեժ գյուղ մասնակի, Զովունի գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, սեփականատերեր՝ «Գ․ Հայրապետյան», «Մանուկ Ոսկանյան», «Վ․ Պետրոսյան», «Դ․ Մարտիրոսյան», «ԼՍԱԳ», «Զովունի», «Լիվա Դեկոլ», «Թամարա և Անի», «Տրանս Գազ», «Քարե Դար», «Ունիվերսալ» ՍՊԸ-ներ, «Արկոլադ» ՓԲԸ, Կոոպ «Լիլիթ», Կոոպ «Վիկտորիա», Դպրոց թաղամաս, Եզդիներ թաղամաս, Ակումբ թաղամաս, Գրասենյակ թաղամաս, Սառնարան թաղամաս, Դատավոր թաղամաս, Նոր թաղամաս, Միջակ թաղամաս, Հ-1 թաղամաս, «Քար Հանք» ՍՊԸ, «Արագիլ» այգեգործական ընկերություն,
Գեղարքունիքի մարզ`
10։00–11:00 Ներքին Գետաշեն բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ:
13:58 16.07.2025
Նախաստորագրման գաղափարը ևս օրակարգում է․ վարչապետը՝ Երևան-Բաքու խաղաղության համաձայնագրի մասինՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ ընթացող քննարկումներում կա նաև համաձայնեցված համաձայնագրի նախաստորագրման գաղափարը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե քննարկվո՞ւմ է արդյոք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման տարբերակը։ «Այո, կա նաև այդպիսի գաղափար։ Ի՞նչ է տեղի ունեցել․ տեղի է ունեցել խաղաղության և միջպետական […] ...
13:52 16.07.2025
«Նոան» դուրս է եկել ՉԼ որակավորման երկրորդ փուլՉեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս ոչ-ոքի է գրանցել չեռնոգորական «Բուդուչնոստի» հետ։ Հայաստանի չեմպիոնն առաջին խաղակեսում Իմրան Ուլադ Օմարի և Ալեն Գրգիչի գոլերի շնորհիվ հաղթում էր 2-0 հաշվով, իսկ մրցակիցը 17-րդ րոպեին Իվան Բուլատովիչի կարմիր քարտից հետո մնացել էր 10 ֆուտբոլիստով։ 68-րդ րոպեին դաշտի տերերը մեկ գնդակ հետ են բերել։ 90-րդ րոպեին […] ...
13:45 16.07.2025
Politico. Ֆրանսիան և Իտալիան չեն մասնակցի Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարման վճարմանըՖրանսիան չի պլանավորում միանալ Ուկրաինային մատակարարվելիք ամերիկյան զենքի համար վճարելու նախաձեռնությանը, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով երկու ֆրանսիացի պաշտոնյաների։ Հրատարակությունը բացատրում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վաղուց պնդում է, որ եվրոպացիները զարգացնեն իրենց սեփական պաշտպանական արդյունաբերությունը ներքին գնումների միջոցով, և գրում է, որ Փարիզը չի միանա նախաձեռնությանը այս պատճառով։ Բացի այդ, Politico-ն նշում է, […] ...
13:39 16.07.2025
Համայնքային ոստիկաններն ու պարեկները չգործող բենզալցակայանում զենք-զինամթերք են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումները շարունակում են բնակչության շրջանում բացատրական աշխատանքը` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ: Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 12-ին 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Աշտարակ քաղաքի Բագավան թաղամասի չգործող բենզալցակայանում զենք-զինամթերք է թողել: Համայնքային ոստիկաններն ու պարեկները նշված տարածքում հայտնաբերել են թմբուկավոր ատրճանակ, «Ֆ1» տիպի 2 նռնակ, որոնցից […] ...
13:30 16.07.2025
Կարմիրգյուղում հայտնաբերվել են ափիոն և մարիխուանա․ Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 11-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր հավաստի օպերատիվ տեղեկություն, որ Կարմիրգյուղում բնակվող 55-ամյա տղամարդը բնակության վայրում ապօրինի պահում է խոշոր չափի մարիխուանա, նաև հողամասում աճեցնում է կանեփ և կակաչ։ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, և նույն օրը 55-ամյա տղամարդու բնակության վայրում կատարվեց զննություն: Հողամասում հայտնաբերվեց կանեփի ընդհանուր 256 և կակաչի […] ...
13:23 16.07.2025
ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն կարող լինել առանց նախապայմանների․Իրանի խորհրդարանԻրանը պետք է նախնական պայմաններ առաջ քաշի ԱՄՆ-ի հետ միջուկային դոսիեի շուրջ բանակցությունները վերսկսելու համար: Այս պահանջը ներկայացրել են Իրանի խորհրդարանի անդամները: «Քանի որ ԱՄՆ-ն օգտագործեց բանակցությունները Իրանին մոլորեցնելու և սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելին) հարձակման համար տեղեկատվական քողարկում ապահովելու նպատակով, այլևս հնարավոր չէ երկխոսություն վարել նախկինի պես։ Անհրաժեշտ է առաջ քաշել նախապայմաններ։ Մինչ այդ […] ...