22:31 04.03.2023
Նիկոլ Փաշինյանը, Գերմանիայի Դաշնային հանրապետություն կատարած աշխատանքային այցը եզրափակել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ:
Փաշինյանն իր աշխատանքային այցը Գերմանիա, համարում է արդյունավետ. նպատակը համարում է մի շարք հարցերի վերաբերյալ երկուստեք հարաբերություններում դիրքորոշումների ավելի հասկանալի ու ընկալելի դարձնելը: Կարևորում է Գերմանիայի կանցլերի, նախագահի հետ ունեցած բաց խոսակցությունները, նշում, որ ջերմ տպավորություններով է վերադառնալու Հայաստան:
Մեր երկրի ընկալումը Եվրամիության շրջանում էականորեն փոխվել է, նշում է Փաշինյանը. շարունակում է՝ ընկալման փոփոխություն կա մեր տեսակետների, դիրքորոշումների ու խնդիրների նկատմամբ՝ հատկապես Լաչինի շրջափակման ֆոնին արված միջազգային հանրության հայտարարություններում: Հայաստանն էլ շարունակում է առաջնորդվել իր խաղաղության օրակարգով, տնտեսության մեջ գրանցել հաջողություններ ու երկիրը տանել անվտանգ ուղով. խաղաղություն ասվածը միայն մեզնից ու մեր ցանկությունից կախված չէ, մյուսների ցանկացած խաղաղությունը մեր ցանկացած խաղաղության հետ չի համընկնում, և դիվանագիտական գործընթացի ամբողջ նպատակն ու իմաստը պետք է լինի, որ դա տեղի ունենա, ընդգծում է վարչապետը. աշխարհաքաղաքական երկրաշարժեր և փլուզումներ են տեղի ունենում և նույնիսկ այդ պայմաններում ենք գտնվում շատ վտանգավոր միջավայրում։ Իսկ ինչպե՞ս կառավարել ռիսկերը. Հայաստանն ունի այդ պատկերացումը. վտանգավոր այս ժամանակաշրջանում առկա մարտահրավերներն առավել լրջությամբ ու ճկունությամբ պիտի հաղթահարվեն, հավելում է Փաշինյանը:
Մանրամասները՝ ռեպորտաժում:
20:40 08.07.2025
Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին20:25 08.07.2025
CNN. Թրամփի վարչակազմը հուլիսի 8-ին կքննարկի Կիևին զենքի մատակարարման հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնականները երեքշաբթի օրը կքննարկեն Կիևի իշխանություններին ամերիկյան զենքի մատակարարման հետ կապված հարցերը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այլ հարցերի շարքում կքննարկվի Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար Կիևին որսորդական հրթիռների փոխանցման հարցը։ Հուլիսի 2-ին The New York Times-ը հաղորդեց, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի Ուկրաինային Patriot հրթիռների, GMLRS […] ...
20:15 08.07.2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանինՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ «Հանդիպմանն ընդգծել եմ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև հարկային և մաքսային ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կխթանվի համապատասխան ոլորտներում համագործակցության պայմանագրերի կնքման, ինչպես նաև ոլորտային լավագույն փորձի փոխանակման շրջանակում։ Անդրադարձ ենք […] ...
20:08 08.07.2025
«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար«Նոան» ներկայացրել է ամբողջական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղին: Ցուցակում է նաև թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը, որը, ըստ ՈՒԵՖԱ-ի չափանիշների, արդեն համարվում է ակումբում մարզված երիտասարդ խաղացող: ...
19:53 08.07.2025
Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների, բայց կասկածում է ԱՄՆ-ի անկեղծությանը. Financial TimesԻրանը պատրաստ է շարունակել բանակցությունները իր միջուկային ծրագրի շուրջ, սակայն Միացյալ Նահանգները պետք է անկեղծ հետաքրքրություն ցուցաբերի առաջացած ճգնաժամի խաղաղ կարգավորման նկատմամբ, գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բրիտանական Financial Times թերթում հրապարակված հոդվածում։ «Իրանը շարունակում է հետաքրքրված լինել դիվանագիտությամբ, սակայն մենք ունենք լավ պատճառներ կասկածելու հետագա երկխոսությանը։ Եթե կա այս հարցը բարեկամաբար […] ...
19:45 08.07.2025
Գիտեմ՝ ինչու են Սպերցյանի անունը կապում «Լիդսի» հետ». Բուզնիկին«Կրասնոդարի» սելեկցիոն ծառայության ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին, հայտնում է Матч ТВ-ն: «Սպերցյանի տեղափոխությունը «Լի՞դս»: Հասկանում եմ, որ այս խոսակցությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ «Լիդսում» է աշխատում Ֆարկեն, որը լավ է ճանաչում Սպերցյանին: Գուցե ինչ-որ խոսակցություն եղել է նրանց միջև գործարքի հնարավորությունների մասին, բայց մինչև այս […] ...