14:14 09.03.2023
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիային» պարտվելու և մրցաշարից դուրս մնալու մասին:
«Մենք չէինք հասկանում, թե ինչպես պետք է գոլ խփել, երբ ունեինք առավելություն: Մենք լավ առաջին խաղակես անցկացրինք, պահեր ստեղծեցինք։ Մեզ հաջողվեց հավասար պայմաններում խաղալ մրցակցի դեմ, լավ շանսեր ստեղծել։ Բայց երկրորդ խաղակեսում իսկապես հիմար գոլ ընդունեցինք։ Իհարկե, մենք գիտեինք «Բավարիայի» ճնշման մասին, չպետք է խուսափեինք երկար փոխանցումներից։ Այս խաղը պետք է ինչ-որ դաս լինի։
Մենք «Բավարիայից» տարբերվում էինք կարևոր խաղացողների անհասանելիությամբ։ Շատ կարևոր ֆուտբոլիստներ բաց թողեցին առաջին հանդիպումը, շատերը՝ երկրորդը: Մենք պետք է հարկադրված կատարեինք կենտրոնական պաշտպանի փոփոխություն, և դա ակնհայտորեն թուլացրեց մեզ։ Իհարկե, հիասթափությունը մեծ է, պետք է ամեն ինչ մարսել, հետո շարունակել մեր ուղին առաջնությունում։
Բոլորը հիասթափված են։ Մենք մեծ հույսեր էինք կապում պատասխան խաղի հետ: Դեռ վաղ է խոսել իմ ապագայի մասին: Իհարկե, դա կախված է ակումբի մարզական ղեկավարությունից, նախագահից։ Ակումբը մեծ հույսեր էր կապում այս մրցաշարի հետ։ Ես շարունակում եմ կենտրոնացած մնալ մրցաշրջանի ավարտի վրա»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:
13:02 24.06.2025
Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ ՄանուկյանըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր Գուժ Ալեքսանդրի Մանուկյանը: Գուժ Մանուկյանը ծնվել է Լենինականում 1937 թվականի մայիսի 6-ին: Արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի և դերասանուհի Վալենտինա Արաքսամյանի որդին է։ 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական […] ...
12:50 24.06.2025
Իրանը մտադիր է վճռականորեն արձագանքել հրադադարի պայմանների ցանկացած խախտմանԻրանը պատրաստ է վճռականորեն արձագանքել ցանկացած հետագա ագրեսիայի՝ Իսրայելի կամ Միացյալ Նահանգների կողմից հրադադարի խախտման դեպքում, ասվում է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ: «Մենք տեղեկացնում ենք Իրանի Իսլամական Հանրապետության մեծ և քաջարի ժողովրդին, որ Իրանի զինված ուժերը, չվստահելով թշնամու ելույթներին, պատրաստ կլինեն վճռական պատասխան տալ թշնամու ցանկացած ագրեսիվ գործողության», – հայտարարության տեքստը […] ...
12:36 24.06.2025
Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրըԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Հանրապետության հրապարակում ներկա է եղել Օլիմպիական միջազգային օրվան նվիրված մարզական միջոցառմանը, որին մասնակցել են տարբեր մարզաձևերով զբաղվող բազմաթիվ մարզիկներ: Օլիմպիական միջազգային օրը նշվում է հունիսի 23-ին՝ ի պատիվ ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադրման։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ: Շնորհավորելով օրվա կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ […] ...
12:20 24.06.2025
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանովԵրևանում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին երեկոյան ժամերին` քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18մ/վ։ Մարզերում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...
12:07 24.06.2025
2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայիցՀՀ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում, որն առցանց ձևաչափով առաջին անգամ անցկացրել է ՌԴ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը: Օլիմպիադային անցկացվել է հունիսի 20-23-ը, որին մասնակցել է 23 երկրի 107 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 15-19 տարեկան աշակերտների մեկ թիմ, առավելագույնը՝ 6 հոգի։ Թիմերը ձևավորվել են իրենց […] ...