Մեծ Բրիտանիայի անսովոր գերեզմանոցում հայտնաբերվել են հին հռոմեական արիստոկրատի մնացորդները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+25.09 oC

Մեծ Բրիտանիայի անսովոր գերեզմանոցում հայտնաբերվել են հին հռոմեական արիստոկրատի մնացորդները

21:00 18.03.2023

Մեծ Բրիտանիայի Գարֆորթ քաղաքի 1600-ամյա գերեզմանատանը հնագետները հայտնաբերել են հին հռոմեական արիստոկրատի մնացորդներ, գրում է The Guardian-ը։ Կինը հանգչել է կապարե դագաղում։

Գիտնականները գերեզմանատունն անսովոր են անվանում՝ այստեղ թաղված են մարդիկ, ովքեր ապրել են ուշ հռոմեական և վաղ անգլո-սաքսոնական դարաշրջաններում:
Բացի արիստոկրատի գերեզմանից, հայտնաբերվել են նաև այդ ժամանակաշրջաններում ապրած տղամարդկանց, կանանց և երեխաների 60 թաղումներ։ Իսկ գերեզմանոցում հայտնաբերվում են երկու մշակույթների թաղման ավանդույթների հետքեր։ Միևնույն ժամանակ, տարբեր համայնքներ հազվադեպ էին օգտագործում նույն վայրը հուղարկավորությունների համար:

Գտածոն գիտնականների համար հնարավորություն էր ավելին իմանալու Բրիտանիայում հռոմեական տիրապետության ավարտից (մ.թ. 400թ.) մինչև անգլո-սաքսոնական շրջանի սկիզբն ընկած (V-XI դդ.) ժամանակի մասին։

«Այս գերեզմանատունը «վկայություն է Յորքշիրի պատմության այս դինամիկ ժամանակահատվածում բարդ և անկայուն կյանքի», – ասում է հնագետ Դեյվիդ Հանթերը:

Գիտնականները մի շարք թեստեր կանցկացնեն՝ այստեղ հանգչող մարդկանց մասին ավելի շատ մանրամասներ հավաքելու համար: Մնացորդների ռադիոածխածնային թվագրման օգնությամբ փորձագետները փորձում են ճշտել թաղումների ժամկետները։ Քիմիական անալիզները ցույց կտան այստեղ ապրած մարդկանց ծագումը և նրանց կյանքի պայմանները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հնագետները մարդու գանգից երկաթե դարում պատրաստված սանր են հայտնաբերել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին և Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում․ ԶԼՄ

13:43 24.06.2025

Զելենսկին և Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում․ ԶԼՄ

Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հունիսի 25-ի կեսօրին, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Զելենսկիի գրասենյակի բարձրաստիճան աղբյուրին։ «Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել չորեքշաբթի օրը Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում », – գրում է գործակալությունը։ ...

Իրանը հայտարարել է, որ հաղթել է Իսրայելին՝ ստիպելով նրան դադարեցնել իր ագրեսիան

13:22 24.06.2025

Իրանը հայտարարել է, որ հաղթել է Իսրայելին՝ ստիպելով նրան դադարեցնել իր ագրեսիան

Իրանը հաղթել է Իսրայելի հետ հակամարտությունում՝ ստիպելով նրան ընդունել պարտությունը և միակողմանիորեն դադարեցնել ագրեսիան: Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ։ «Աստվածային պարգև էր այն հաղթանակը, որը ստիպեց թշնամուն զղջալ իր արածի համար, ընդունել պարտությունը և միակողմանիորեն դադարեցնել իր ագրեսիան», – հայտարարության տեքստը մեջբերում է Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը։ ...

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ  Մանուկյանը

13:02 24.06.2025

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր Գուժ Ալեքսանդրի Մանուկյանը: Գուժ Մանուկյանը ծնվել է Լենինականում 1937 թվականի մայիսի 6-ին: Արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի և դերասանուհի Վալենտինա Արաքսամյանի որդին է։ 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական […] ...

Իրանը մտադիր է վճռականորեն արձագանքել հրադադարի պայմանների ցանկացած խախտման

12:50 24.06.2025

Իրանը մտադիր է վճռականորեն արձագանքել հրադադարի պայմանների ցանկացած խախտման

Իրանը պատրաստ է վճռականորեն արձագանքել ցանկացած հետագա ագրեսիայի՝ Իսրայելի կամ Միացյալ Նահանգների կողմից հրադադարի խախտման դեպքում, ասվում է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ: «Մենք տեղեկացնում ենք Իրանի Իսլամական Հանրապետության մեծ և քաջարի ժողովրդին, որ Իրանի զինված ուժերը, չվստահելով թշնամու ելույթներին, պատրաստ կլինեն վճռական պատասխան տալ թշնամու ցանկացած ագրեսիվ գործողության», – հայտարարության տեքստը […] ...

Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը

12:36 24.06.2025

Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Հանրապետության հրապարակում ներկա է եղել Օլիմպիական միջազգային օրվան նվիրված մարզական միջոցառմանը, որին մասնակցել են տարբեր մարզաձևերով զբաղվող բազմաթիվ մարզիկներ: Օլիմպիական միջազգային օրը նշվում է հունիսի 23-ին՝ ի պատիվ ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադրման։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ: Շնորհավորելով օրվա կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ […] ...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

12:20 24.06.2025

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Երևանում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին երեկոյան ժամերին` քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18մ/վ։ ​​​​​​ Մարզերում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...

BACK_TO_TOP